97-98 թվերից սկսած երևի թե կարայի։
Դու երևի ճիշտ չհասկացար, թե ինչ ի նկատի ունեի. ասածս էն ա, որ էդ քո ասած բոլոր պահանջները կատարելու դեպքում ավելի շատ ես ծախսում (ու էդ ծախսը հաստատ միանվագ չի), քան սրա նրա բերանը փակելով։ Պարզ տնտեսագիտական հաշվարկ ա, ոչ ավել։
Չեմ ուզում մանրանալ, բայց չարածդ խախտման համար գաիշնիկի հետ կռիվ անելը ուրիշ ա, հարկայինի կողմից պահեստում ապրանքի հաշվառման ընթացակարգը ուրիշ ա, երբ էդ ամենը կարող ա տևել օրեր, իսկ դու իրավունք չունես էդ ընթացքում առևտուր իրականացնես։ Տուժվու՞մ ես. միանշանակ։
Դե կարծում եմ դժվար ինձ մեղադրես կոմպի հետևից «չի լինում» ասելու մեջ, երբ ինքս էլ եմ դրանց առերեսվում։

Լինելը միշտ էլ կարա լինի, բայց նայած թե ոնց ա լինում։ Մեկը ես չեմ ուզում որ շարունակվի լինել էնպես, ոնց որ հիմա ա։ Դա ինձ ձեռք չի տալիս։ Սա զուտ տնտեսագիտորեն։
Էջանիշներ