Ես չեմ ասել Մեֆն ա դա ասում, ես ասել եմ, որ Մեֆի հետ համամիտ եմ, ու ցույց եմ տվել, թե ինչի եմ համամիտ: համ էլ եթանք մոստից քցվենք էլի, մարդկությունը ես 100.000 տարի էր ստամոքսի, սեքսի ու արտաթորանքի կարևորությունը չէր գիտակցում, Մասլոուն (յուղ ???) էկավ ու ամեն ինչ իրա տեղը դրեց

Քո ասածը հենց էդ Յուղի բուրրգին լիովին հակասում է: Դու ուզում ես, որ մարդը չբավարարելով իր պահանջմունենքրի բուրգի ամենաստորին աստիճանը` հիմքը, միանգամից սկսի մտածել ամենավերին աստիճանը` գագաթը բավարարելու մասին??? Դա աբսուրդ է միջին վիճակագրական մարդու համար: Իսկ այդ միջին վիճակագրականը բացարձակ մեծամասնություն է բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում, բոլոր հասարակարգերի պայմաններում:
Ու էլի նույն քո տրամաբանությամբ, եթե էդ ստամոքսի խնդիրց վերև չնայող մարդկանց մի ձև անում ես, որ չգան ընտրությունները, ապա գալիս ենք իմ ասածին` քիչը որոշում է մեծամասնության փոխարեն, թե ոնց է ավելի լավ հենց էդ մեծամասնության համար: Հենց սա էլ կոչվում է ավտորիտար դիկտատուրա ախպեր ջան, իսկ դրա ամենացայտուն զարգացումներից մեկը միապետական դիկտատուրան է

Էջանիշներ