Չուկ ջան, երևի ասած կլինեմ, որ մի 2 անգամ նույնիսկ մասնակից եմ եղել քվեաթերթիկների հաշվման գործընթացին, դե էլ չեմ ասում, որ քվերակության ընթացքին` սկզբից մինչև վերջ: Իմ ձայնը չեն կարող գողանալ` այ հենց սա է խնդիրը: Ոնց են գողանում? Իմ անվան դիմաց պլյուսիկ են դնում ու էդ եղավ գողացան? Է էդ մի թղթի կտորը իրանց փեշքեշ:
Ես առավել քան համոզված եմ, որ արդարությունը վերականգնելու համար դուխ և ֆիզիկական ուժ է պետք: Հըլը թող ընտրատեղամասի վստահված անձը դուխով ու ուժեղ լինի, մեջքին էլ մի հատ կատոկ բրիգադ կանգնած, տեսնեմ էդ ոնց պիտի կեղծեն ու ինչը:
Եթե ես լինեյի ընդիմություն ու կասկածեի, որ ընտրությունները կեղծում են, ապա առաջին հերթին իմ սեփական միջոցներով հնարավորինս ամենամեծ մոտավորությամբ կճշտեի բոլոր ըտրատեղամասերին կցված ընտրողների ցուցակները, այդ ճշտված տարբերակները կտայի իմ վստահված անձանց: Ու թող մեկը "չուժոյ պախմել" զեղծարար մտներ տեղամաս` ոտները ջարդելով կհանեյի դուրս: Էսա ապեր, որիշ տարբերակ չկա:
մարդու ամենամեծխ իրավունքը սեփական շահերը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելն է` սա անհերքելի իրավունք է, որից ամեն մեկն օգտվում է իր հնարավորությունների չափով:
Հիմա զեղծարարությունը ուրիշ ձևերով են անում: Չնայած դա չի նշանակում, որ հին մեթոդները չեն աշխատացնելու` աչալուրջ չեղար, կանեն, իրանց ինչ կա` ոչ ամոթ ունեն, ոչ աբուռ, ոչ էլ դրանց նման ու դրանց կատեգորիայի ուրիշ հատկանիշներ:
Իսկ ցուցակներ չհրապարակելու մասով նոր չի, որ կռահել եմ
Բայց էդ որ մի "ժողովրդավար" երկրում են հրապարակում?
Քվեարկածների ցուցակները հրապարակելը ձեր սիրած "մարդու իրավունքների" խախտում է` քվերակությունը գաղտնի է, նույնիսկ դրան մասնակցություն ունենալ-չունենալը մարդու անձնական գործն է և ոչ մեկին չի վերաբերվում: Էդ նույնն ա, որ գնամ թատրոն, հետո թատրոն գնացածների ցուցակները հրապարակեն:
Բա ախպեր ջան, այ սենց մարդու իրավունքներ, որոնք կարող են նպաստել զեղծարարությանը![]()
Էջանիշներ