Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Բան չունեմ ասելու: Անցած նախագահական ընտրություններին ընկերս Արթուր Բաղդասարյանին ձայնը տալուց առաջ պատրաստ էր ինձ ճղել մեջտեղից, երբ թթու խոսք էի ասում Արթուրին: Հիմա հենց հիշացնում եմ էլի հետս կռիվ ա անում, բայց էս անգամ նրա համար՝ որ հիշացնում եմ:
Դու մի քիչ դժվար ես ընդունում, ավելի լոյալ ես, բայց դրա ժամանակն էլ ա գալու:

Հոլովակները իրոք լավ են, ես բան չունեմ ասելու:
Վազգ ջան, ես ոչ մեկին ոչ միայն չեմ պատրաստվում ճղել՝ իմ հայացքներին հակառակ հայացք ունենալու համար, այլև դրա նվազ ցանկությունն անգամ չունեմ: Ինչ վերաբերվում է նրան, որ ժամանակը կգա, «կընդունեմ», ապա մի քիչ վիճելի ա, թե երբ ժամանակը գա, ով ինչ կընդունի: Ես ցավում եմ, բայց իմ կարծիքով դու ու էլի շատերը չափազանց ուշ են ընդունելու որոշ ճշմարտություններ, ու պրոցեսները ընթանալու են առանց իրենց անմիջական մասնակցության: Բայց դա էլ լուրջ խնդիր չի: Մենք պատրաստ ենք նաև դրան՝ առանց Ձեր օգնության պայքարը վերջին հասցնելուն: