Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն, քո կարծիքով տաս ընտրություն անցնելուց հետո, մարդիկ չգիտեն, որ ընտրախցիկ գոյություն ունի, որտեղ իրանք մենակ են, ու իրանք պետք ա հուշել դրա մասին Հզոր ա:

Քո կարծիքով, մարդիկ մինչև հիմա իշխանությունների օգտին էին քվերակում, քանի որ մտածում էին, որ ընտրախցիկում կողքից մեկը իրանց նայում ա:

Քո կարծիքով, մինչև հիմա բոլոր ընտրություններում իշխանությունները հաղթել են, քանի որ մարդիկ չեն իմացել, որ իրանց ընտրախցիկում մենակ են:

Քո կարծիքով, եթե հանկարծ բոլորը հետևեն ՀԱԿ-ի խորհդրին ու ընտրախցիկում մենակ մնան ու քվերակեն ՀԱԿ-ի օգտին, ՀՀԿ-ն կպարտվի:

Ու, վերջապես, ամենակարևորը, քո կարծիքով, ՀԱԿ-ի կողմից էտքան գովերգված քաղաքացիական հասարակությունը կառուցվում ա «փողը վեգալեք, ժպտացեք, ասեցք ձեզ ենք ընտրելու, բայց մեզ ընտրեք» մեթոդով:
Տրիբուն ձյա, ուրեմն էդ խնդալու սմայլիկներով ու սարկազմով դու ընդամենը շեղում ես թեման: Քեզ կոչ եմ անում ավելի հանգիստ մտածել ու էդ դեպքում էս գրառումդ չէիր անի: Գանք հերթով:

Այո՛, կան մարդիկ, ու շատերը, ովքեր մտածում են, «որ ընտրախցիկում կողքից մեկը նայում ա», որ «չգիտեն, որ ընտրախցիկում մենակ են»: Եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանում այս տիպի մտածող մարդիկ, այն էլ շատ, չկան, ուրեմն ինքը ապրում է լրիվ այլ իրականությունում, չի պատկերացնում, թե Հայաստանում ինչ է կատարվում: Կա մարդկանց մեծ խումբ, ում վախացնում են, օգտագործում են (չխուսափենք էս բառից) նրանց անգրագիտությունը ու հարկադրում են քվեարկել: Մարդը մենակ մնալով ընտրախցիկում միևնույն է իրեն չի զգում պաշտպանված: Ինքը մտածում է, որ իրեն հսկում են, որ ինքը պարտավոր է անել այն, ինչ խոստացել է, ինչ իրենից պահանջել են, հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

Սա կա: Սա էնպիսի թեմա չի, որի մասին պետք է նստել ու բանավիճել, որովհետև, կրկնվեմ, սա փաստ է: Ու պետք է այս մարդկանց հասկացնել, որ իրենք ազատ են իրենց ընտրությունը կատարելու: Որ եթե անգամ իրենց վախեցրել են, եթե անգամ իրենք ստիպված են եղել վերցնել կաշառքը կամ խոսք տալ որ կընտրեն այս կամ այն թեկնածուին, իրենք ընտրախցում կարող են անել իրենց սրտի ուզածը:

Սա լավագույն տարբերակը չի: Սա ցանկալի տարբերակ էլ չի: Թե ինչու, չեմ ծավալվի, լավ էլ գրել եք: Բայց քանի դեռ չկա ավելի լավ այլընտրանքը, ես քեզ եմ հարցնում, ի՞նչ ելք ես առաջարկում:


Հիմա գանք հաջորդ կետիդ: Ոչ, եթե ինքն իմանա, որ մենակ է, դա դեռ չի նշանակում, որ ընտրելու է ՀԱԿ-ին: Ավելին, նա կարող է նորից ընտրի ՀՀԿ-ին: Ու թող ընտրի, եթե իր ընտրությունը վախով չի պայմանավորվում, այլ ազատ գիտակցությամբ իր պատկերացումներով: Նա կարող է ընտրել նաև ԲՀԿ-ին: Ու թող ընտրի, եթե ինքը դա է ուզում: Նա կարող է ընտրել Ժառանգությանը, ու լավ կանի, դա իր իրավունքն է: Կարող է նաև Օրինաց երկրին ընտրել, Կոմկուսին, Դեմկուսին, Միավորված հայերին.. Կարող է իր թերթիկն անվավեր սարքել, մերժելով բոլոր թեկնածուներին: Դա էլ է իր իրավունքը:


Գանք քաղաքացիական հասարակությունը: Այսօր մենք ունենաք քաղաքացիական ծաղկող հասարակություն, բայց այն դեռ նոր զարգացման փուլում է: Նրա շուրջը դեռ ճահիճ է, որը խոչընդոտ է: Այդ ճահիճի մաս են ասածս տիպի մարդիկ, ում վախը, ցավոք, դեռ չափել չենք կարողանում: Ժամանակ է պետք նրանց էլ իրական քաղաքացի սարքելու համար: Դրա համար երկար ճանապարհ է պետք անցնել, որի փուլերից մեկն էլ կարող է լինել նրան՝ սեփական ընտրության հնարավորության բացատրումը: Թեկուզ այսպիսի՝ ոչ ցանկալի տարբերակով: