Chuk-ի խոսքերից
Էն որ էսօր կաշառքի երևույթը կա, բոլորս գիտենք: Բոլորս գիտենք նաև, որ կա որոշակի վախի մթնոլորտ՝ որոշակի շրջանակներում: Մարդիկ ուղղակի վախենում են չանել իրենց ասվածը (ասողը կարող ա լինի, օրինակ, թաղային հեղինակություն), ու շատերը փողը վերցնելով, խեղճանալով ու նման ձևերով գնում են ընտրության: Սա իրողություն ա: Իրողություն ա նաև էն, որ էսօր մենք չենք կարողանում էդ մարդկանց վախը չափել (մենք ասելով նկատի ունեմ գիտակից քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքական ուժերին և այլն):
Ուրեմն էդ կաշառք վերցնելով գնալ ընտրելը չարիք ա, որը նստել ա մեր շնչին:
Ու երբ դա կա, պետք ա մտածել շրջանցելու ձևերի մասին, որպեսզի դա ազդեցություն չունենա ընտրական գործընթացի վրա, պետք ա փորձել չեզոքացնել:
Տրիբուն ձյա, խնդրեմ ասա չեզոքացնելու այլ տարբերակ, քան այդ մարդկանց հուշելը, որ քվեախցիկում իրենք մենակ են ու կարող են անել իրենց սրտի ուզածը:
Էջանիշներ