- Իսկ ո՞րն է այդ դառը ճշմարտությունը:
- Դա այն է, որ ընտրությունները գնում են իրենց նախկին հունով՝ ընտրողը երեկ չի ծնվել, նա արդեն բազում անգամ մասնակցել է նման ընտրարշավներին, տեսել է, որ եկել են, ասել ու գնացել՝ ո՛չ գործ է արվել, ո՛չ էլ իր ձայնն է տեղ հասել, ընտրողի բաժին իշխանությունը տնօրինել են այլոք` առանց իր հետ խորհրդակցելու: Այստեղից է խորը հուսահատությունը և օտարումը: Ոգևորված թեկնածուները պարտավոր են հասկանալ օտարված ընտրողի հոգնածության չափը, նաև այն փաստը, որ ընտրողի ու ընտրարշավ անողների տրամադրությունները չեն համապատասխանում: Ըստ իս` արդեն ժամանակն է, որ քաղաքական ուժերը ոչ միայն հասկանան, այլ նաև ամաչեն իրենց ու հասարակության տրամադրությունների անհամապատասխանության համար:
Էջանիշներ