Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ ես ասում, դա համակարգային փոփոխություն ա, բայց կարծես թե ամեն մարդ դա ինկատի չունի… ու չէլ միանշանակ դրական փոփոխություն ա
Հուսանք որ այս ընտրությունների ժամանակ ՀԱԿը, Ժառանգությունը, Կոմմունիստները ու միգուցէ նաև դաշնակները մարդկանց կհասկացնեն, որ իրենք ընտրություններով համակարգային փոփոխություններ են իրականացնելու։ Այդ դեպքում անձիք, թե ովքեր են ընտրվում ու ինչ ցուցակով կդադարի թեմա լինել...

Առայժմ դեռ նույնսիկ Նիկոլը մեկ մեկ նենց անհասկանալի մտքերով ա տարվում, որ չես հասկանում ինչու – օրինակ ում է պետք որ նա Ռուբեն Հայրապետյանների հետ բանավիճելու նույնիսկ առաջարկ անի ու դրանով կարևորի դրանց անձը։ Էտ դատարկաբանները կտեր են տալիս նա էլ միամիտ ուտում է։

Դրանք ամեն առիթ օգտագործում են իրենց մասին հիշացնելու, դեբոշ ու ռազբիրատ սարքելու համար ու ով դրան տեղ է տալիս միայն դրանց է օգտու տալի, նույնիսկ եթե դնի ջարդի նենց, որ երես չունենան էլ ոչ մի տեղ երևան, դրանով նրանք էլի հաղթանակում են, քանի որ քեզ վերածում են իրենց նմանի, իրենց կանոններով ու սկզբունքներով խաղացողի։

Գաղափարական դաշտում դրանք չկան ու դա ապացուցելու համար պետք չի գաղափարները կոնկրետ ԱՆՁԱՆՑ ներկայացնել, այլ համընդհանուր քո գաղափարները անկապ, անծանոթների ու ազատ տարածման համար պիտի լինեն։ Այդ դաշտում ապաշնորհ, գողական, ռաբիզականները երկու քայլ էլ չեն կարողանա մրցակցել...