Կամ, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարելով ԲՀԿ հետ գործակցության մասին, նշում էր, թե դա իր, ոչ թե Կոնգրեսի տեսակետն է: Հիմա առավել եւս հարց է առաջանում, թե ում տեսակետն է ներկայացնում Լեւոն Զուրաբյանը, երբ մասնակցում է միասնական շտաբի աշխատանքին, որտեղ առանցքային դերակատարներից է ԲՀԿ-ն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական տեսակե՞տը, թե Կոնգրեսի պաշտոնական տեսակետը:
Այդ ամենն ակնհայտորեն մանեւրի մեծ դաշտ է բացում քաղաքական ուժերի համար,
հետեւաբար Ժառանգության առաջարկը միանգամայն տրամաբանական է եւ բխում է կարեւորագույն այդ առաքելության տրամաբանությունից, ու նաեւ նպաստում, որպեսզի այդ շտաբի աշխատանքը լրացվի բավական ծանրակշիռ երաշխիքներով՝ առաջին դեմքերի ստորագրությամբ, որպեսզի հետո արդեն հնարավոր չլինի պատասխանատվությունը հեշտությամբ փոշիացնել:
Էջանիշներ