Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
էսօր մենք ժամանակ չունենք գաղափարախոսություն քննարկելու ու առավել ևս նորը առաջ քաշելու… դրան երկար ժամանակ ա պետք ու ազատ հասարակություն որ էդ դիսկուսիան ծավալվի…
…դուք ոչ ժամանակ ունեք, ոչ գաղափարախոսություն ոչ էլ ռեսուրս որ քննարկվի… ու էս վայրկյանին ոչ էլ պետք ա… որևէ գաղափարախոսություն էսօր Հայաստանում կիրառելի չի, հնարավոր չի… եթե լիներ հնարավոր ու պահանջ լիներ՝ կլիներ… չես կարող զոռովից հասրակությանը պարտադրել գաղափարախոսական բանավեճեր քննարկումներ, ոչ ոք էսօր տրան չի նայում ոչ մի երկրում, միայն մի փոքր մասը էն էլ ընտրություններին մասնակցողների…
Մեֆ ջան, հենց վատն էլ էդա, որ մտածում ենք, թե առանց գաղափարախոսության կարելի է գործ անել ու երկիրը կարգի բերել: Մենակ գործելով` հնարավոր չի:
Առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք սկզբունք, ընդ որում կիրառել կոնցեպտուալ, միասնական ու զուգահեռաբար: Դրանք են` գաղափարախոսություն, ուժի կիրառում, տնտեսական բարեփոխումներ:
Ոնց զգում ես մեր երկրում վերջին երկուսը անելու համար ոչ մի ընդիմադիր քաղաքական ուժ չունի բավարար պոտենցյալ` լծակներ և ռեսուրսներ: Մնում է սկսել առաջինից, որի հենքի վրա պիտի ստեղծվեն լծակները և ավելացվեն ռեսուրսները: Այլ տարբերակ գիտես?
"Ռեժիմ քանդելը" դա գաղափար չի, այլ ընդամենը կոնկրետ գործողություն է ընդհանուր գաղափարի իրականացման համար, իսկ վերջինը չկա: Դա նշանակում է որ "ռեժիմ քանդելուց" հետոն չի երևում` ամրագրված է միայն խոստումների ու ծրագրերի տեսքով, բայց ոչ գաղափարախոսությամբ:
Նույն սովետները հաջողուայն չէին հասնի եթե վերը նշված սկզբունքները միասնական չկիրառեին: Ու ոնց գիտենք` սկզբից գաղափարն է ստեղծվել:
Յուրաքանչյուր նախաձեռնության սկիզբն էլ գաղափարն է ու գաղափարախոսությունը, որի հիման վրա արդեն կազմվում են ծրագրեր, նախագծեր, նաշվարկվում են միջոցներն ու ռեսուրսները և սկսում են գործընթացը: Ուրիշ ձև գիտես?