Ոչ, բոլորը հավասար պայմաններում չեն: Արդեն իսկ կան անհավասարության հստակ ցուցիչներ: Արդեն իսկ կան ցուցակներում անճշտություններ: Արդեն իսկ կան ընտրակաշառքների մասին խոսակցություններ, այդ թվում՝ ԲՀԿ-ի կողմից: Առաջինը լրատվամիջոց ա, որից մեկը ես էլ եմ օգտվում, բայց ուզած բանական մարդ իր կարդացածը նաև վերլուծում ա: Դու մեջբերել ես՝ լավ ես արել: Ես կատարել եմ գրառում, որով կասկածի տակ եմ դրել դրված լուրը, գրելով կասկածի պատճառները: Դու ոչ թե հակադարձել ես էդ պահանջներին, այլ կարմիր թավ տառերով գրառում ես արել, քննարկումը բերելով անձնական մակարդակի ու խոսելով մեկը իմ մակարդակի մասին: Սուքիասյանը Սարիբեկն իմ համար խելքի ծովի հակառակն ա, մաքրության մարմնավորում չի կարող լինել, իրա վեհ կամ ոչ վեհ գաղափարների մասին ոչինչ չգիտեմ: Իմ ամբողջ գրածը վերաբերում էր իրանց նկատմամբ առաջինի տարած սև փիառին, որին դու չես արձագանքել, այլ ընդամենը պիտակել ես, էն էլ ոչ թե նույն Սարիբեկին, այլ ինձ ու քննարկման ուրիշ մասնակիցների: Իմ համար Սուքիասյանի ու Նուշիկյանի միակ տարբերությունն էս պահին էն ա, որ Նուշիկյանը գործող իշխանության թեկնածուն, ուզուրպատոր իշխանության թեկնածուն ա, արտագաղթը խթանող իշխանության թեկնածուն ա, արդարատությունը բռնաբարող իշխանության թեկնածուն ա: Սուքիասյանը այդ իշխանության դեմ պայքարող ուժի թեկնածուն ա: Ուրիշ որևէ անձնական հարթության տարբերություն ես չեմ դնում ու կրկնում եմ, ընդամենը ուշադրություն եմ հրավիրել առաջին.ամ-ի վարած սև քարոզչության վրա: Ես ոչ կարող եմ հավատալ էդ լուրին, ոչ կարող եմ չհավատալ: Ես ներկայացնում եմ կասկածի հիմքերը, մնացածը դատելու, եզրահանգելու խնդիր ա: Շարունակոմ եմ վստահ լինել, որ եթե իսկապես նման կաշառք կա, ապա շուտով քրեական գործ կհարուցվի, որովհետև Սուքիասյանը իշխող ուժի թեկնածուն չի:
Անշուշտ կարող ես: Ես էլ կարող եմ պատասխանել կամ չպատասխանել, իմ մեջ քննելով պատասխանելու նպատակահարմարությունը: Բայց բարի եղիր մի՛ անցիր անձնական հարթության՝ քննարկման մասնակիցների հետ: Իմ գրառումը ընդամենը արձագանք էր քո՝ անձնական հարթության՝ կարմիր թավ մեծ տառերով գրածին:
Տես, նորից խոսում ես ՀԱԿ-ի համակիրների, էդ թվում իմ մակարդակից: Նորից եմ ասում. բարի եղիր անձնական հարթության չանցնել, առնվազն հիշիր, որ հենց դա է մակարդակի ցուցիչ: Ասում ես, որ իբր գաղափարական քննարկում չկա: Էս թեմայում քեզ հակառակ գրողներին անվանարկե՞լը, իրանց մակարդակը գնահատե՞լն ա գաղափարականը:
Էջանիշներ