Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
voter ողջ ցավը կայանում է նրանում որ հակաընդիմադիրները միշտ փորձում են ցույց տալ որ իրենք գիտեն թէ ինչ են կարծում ընդիմադիրները։Մի կողմ թողնենք թե ես ինչպես եմ վերաբերվում Տեր Պետրոսյանին։ Ըստ իս էսօր օդի պես անհրաժեշտ է արմատական իշխանափոխություն։Հինը արդեն էնքան ա վերարտադրվել որ դարձել ա գենետիկ մուտանտ։էս պահին մենակ Լևոնին եմ տեսնում որ հնարավորություն ունի իշխանափոխություն կատարելու։եթե դու գիտես որևե այլ ուժի ասա ինձ գուցե երկուսով սատարենք նրան։եթե ոչ ուրեմն հուսալքող ու եղածը վարկաբեկող նյութերով հանդես մի արի. այլապես ակամա դառնում ես Սերժի քարոզարշավի իրականացողներից։Այ էստեղ արդեն քո ուզած պայմանավորվածությունը կա։Պապին ինքն է հենց առաջարկել քո ասած մեկ տարին։և վերջապես Լավագույն սխալների ուղղում կարող է կատարել միայն այդ սխալի ու թերացման հեղինակը. որը երկար տարի զգացել ա էդ սխալների արգասիքը։
Ես հակաընդիմադիր չեմ, ընդհակառաը ավելի ընդիմադիր եմ քան ՀԱԿը...
Հարց չկա որ պիտի առաջ գնանք, արդեն խոսակցույթունը պիտի լինի ու մասնավորաբար կարծում եմ մեզ մոտ արդեն նրա մասին է թե հետո ինչ է լինելու – նպատակը...

Մի կարևոր սկզբունք կա, որ աշխարհիկ կյանքում, ոչ գիտական, ոչ փիլիսոփայական, ոչ վիրտուալ, այլ իրական կյանքում պիտի չմոռանալ, ՆՊԱՏԱԿԸ ավելի կարևոր է քան ճանապարհը։
ՀԱԿը չունի նպատակ, այն հարդում է ճանապարհ դեմոկրատիա–ժողովրդավարության հաստատման համար... Առանց ճանապարհ հարդելու ժողովրդավարություն չի հաստատվի, բայց ճանապարհը հարդելուց հետո պիտի նպատակը հասկանաս ուր էս գնալու այդ ճանապարհով իսկ իմ խորին համոզմամբ շատերը արդեն ՈՒՇԱՑԵԼ են ավելի չիշտ մինչ օրս չեն հասկացել ինչ նպատակով են ուզում փոխել հասարակարգը Հայաստանում...

Երբ նպատակը պարզորոշ դնենք մեր առաջ անձերը, կուսակցությունները, նրանց նախկին արած ու չարած կամ քաքմեջ արածները կանցնեն երկորդ պլան ու կհասնենք նպատակին...

Այսօր Հայաստանում, հայաստանյան հասարակության համար փողն է նպատակը, իսկ փոխ դիզելու համար ամենալավ համակարգը հենց այն է ինչի հանգել ենք, գռփոցի, կաշառակերություն գողություն, դրանից էլ հեշտ փող դիզելու համակարգ....

Պարզ ասած ԼՏՊն շատ կարևոր է, բայց այդ կարևորությունից հետո ինչ որ բան պիտի լինի և այդ բանը եթե պարզ չպատկերացրինք ինչ է լինելու, ոչինչ էլ չի լինի ու ԼՏՊին էլ ու հավաքված ընդիմադիր հույսերն էլ կվերջանան, մարդիկ կհասկանան, որ բան էլ չի փոխվում միայն անձեր են փոխվում ինչը արդեն քսան տարի է տեղի է ունենում...