.......
Հենց կուսակցական համագումարը, այլ ոչ շեֆը, պետք է կազմեր ցուցակը:
.....
Այն, ինչ կատարվել է Հայաստանում այս առումով, միջազգային խայտառակություն է: Ոչ մի ընդդիմադիր ցուցակ կուսակցական համագումարով չի կազմվել:
.....
ՀԱԿ-ի շեֆի արածն էլ նորություն ու զարմանալի չէր: Տեղյակ եմ դրան արդեն 22 տարի:
Բայց զարմանալի էր ՀԱԿ-ի շարքայինների կեցվածքը: Ցնծալի, կոմունիստական հրավառ համաձայնություն՝ հակաժողովրդավար ավանդույթներին: Իրենց գործն է, իրենք դա դրսևորեցին, մարդիկ էլ իրենց վերաբերմունքը կդրսևորեն, թող չկասկածեն:
.....
Տգիտորեն, 10 զոհից ու անփառունակ նվաստացումներից հետո գնացին նախապես վարկաբեկման տանող «երկխոսության»: Լավ, ենթադրենք էն գլխից սխալ շախմատ էր, պարտվեցին- լինում է: Բայց ներկա տգիտությանն ինչպե՞ս վերաբերվել:
Պարոնայք, ով է Ձեզ իրավունք տվել ձեր տգիտությունը համազգային մակարդակ բարձրացնելու ու մի ամբողջ երկիր պախարակելու:
Ո՞վ է Ձեզ իրավունք տվել շինծու մասնակցությամբ կեղծվող ընտրություններ լեգիտիմացնելու այն պարագայում, երբ որևէ մեկը չի կասկածում թե ինչը՝ ոնց է լինելու:
......
Ընդիմության կազմած ցուցակները թղթի կտորներ են, բայց այնպիսիք, որոնք մեզ պախարակելու են աշխարհով մեկ՝ ցանկացած պահի:
Առաջադրվելով նաև մեծամասնական տարածքներում /բացառությամբ մի քանի իսկապես «կռվող» անհատների/, ընդիմությունը փաստորեն լեգիտիմացնում է նաև այդ հատվածով ընթացող ընտրություն-խեղկատակությունները:
......
Հարգելի ցուցակագրվածներ, մտնելով նախընտրական ցուցակներ, դուք դառնում եք հասարակական դեմքեր. Իմացեք, ժողովուրդը կարող է և պարտավոր է քննարկել Ձեր դրսևորումներն ու Ձեր պոտենցիալներն ամենի մեջ՝ թե հին, թե նոր և թե սպասվող:
Չնեղանաք, որ ձեզանից ամեն մեկը մարդկանց կողմից միկրոսկոպի տակ դիտարկվի ու քննադատվի ընդհուպ մինչև Ձեր «ազգ ու տակ»: Դա է ժողովրդավարություն կոչված երևույթի ու արժեհամակարգի էությունը:
.......
Էջանիշներ