voter-ի խոսքերից
Տխուր է, այսքան էջեր մրել գրել էք բայց հա ինչ որ անձանց շուրջ է քննարկումն, էս օվա էն օվա, ում պապանա, ախպերն ա ախպոր ախպերը....
Բայց հետաքրքիր է որ միայն ժառանգությունն է ինչ որ առումով ընկալվում որպես գաղափար ու նրա կողմնակից լինելը արդեն մարդկանց բավարա է որ թեկնածուին ձայն տան...
ՀԱԿի թուլությունը հենց դրանում է, որ ԼՏՊ–ի ստեղծած անձի պաշտանմունքի արձագանքն է, ոչ մի գաղափարական արժեք չի ներկայացնում այլ ինչ որ թեկնածուների անձնական «աֆտարիտետի» հույսին են։
Վերջին ՀԱԿ–ՀՀԿի կապերն էլ վկայում են, որ «ապե դու մեր թաղում շանս չունես արի յան տուր» առևտուր է գնում անձերի շուրջ ու ոչ մի գաղափարական պայքար չկա...
Նույնիսկ Նիկոլից չեի սպասում, որ այդ քան անձերի շուրջ կենտրոնացած կոմպանիա պիտի ծավալի, բայց հուսանք գոնէ ժամանակի հետ կտեղափոխի պայքարը գաղափարական դաշտ, որտեղ Լֆիկները մնալու են լուսանցքում։
Սկանդալն էլ է գովազդ, հա մարդկանց հիաշացնում ես, վախացնում ՎԱՅ Լֆիկը, բոբոն ու նրանք իսկականից կվախենան չեն գա ընտրության, քանի որ ստացվում է ինչ որ մեկի հետ հաշիվ մաքրելու գործիք են ստացվելու և ոչ թե իրենց հարցերն են լուծելու....
Իսկ այսօրվա ԼՏՊի ելույթը վերջին մեխն էր դագաղում ՀԱԿի «Հայ Ազգային Կոնգրեսը ... հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի» այսինքն ժող. ջան դե դուք մեզ լավ գիտեք, մեզ դավերյա անում եք իսկ իրանք բոբո են, վատն են, ավազակ են, սաղ վատ ա ուրեմն ընտրեք մեզ....
Հարցնում ես ԲԱՅՑ ԻՆՉՈՒ – պատասխան հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չկա....
ՀԱԿը ի սկբանէ ինքնասպանություն է գործում, որ եթե չհաղթի այս ընտրությամբ ավազակապետությանը ուրեմն էլ անելիք չունի, չկա գործողությունների ծրագիր, միակ բանը որ անելու են ինչ որ մեկին իշխանությունից հանելն է ու բախտներս բերի տեղը իրանք «լավ» իշխանություն լինելն...
Որ համակարգային փոփոխություն է պետք անել, խոսք չկա, ինչ համակարգ շախմատ ա խաղում ենք փղին, ձիով փոխեն, մնացածը լոխ լավ կլի...
Ախր իշխանություն զավթածները ինչ դառան, որ դրանց անձերի դեմ պայքարելու համար պիտի միավորվի հայ ժողովուրդը, ինչ ա իսկապես հավատանք հեքիաթներին, որ իշխանությունը ինչ որ հրեշ է որին սպանելով ամեն ինչ կփոխվի...
Քանի անգամ կարելի է այդ նույն հեքիաթին հավատալով սրան նրան իշխանություն տալ...
Հրեշը համակարգն է, ամենաբռի կապիտալիստական համակարգը, որ տիրել է Հայաստանը - փողի, ոսկէ ցլիկի պաշտանմունքը տիրելե մարդկանց ուղեղները, բացի փոխից ուրիշ ձգտումներ չունեն...
ՈՒմ էլ այս համակարգում ընտրես ինչ իշխանություն էլ բերես դնես այդ հրեշավոր մեքենայի գլխին նա ուրիշ ոչինչ չի անի ինչ արդեն արվում է, կապիտալ կուտակողների համար պայմաններ ստեղծի, որ ժողովրդի ունեցվածքը, աշխատուժը, ընդերքը շահագործվեն ամենա շահավետ պայմաններով.... Հա միքիչ որ ազնիվ լինի ժողովրդին էլ լավություն կանի, որ միքիչ լավ պայմաններով շահագործեն ու մենակ հիսուն հոգի չէ որ դրանից օգտվեն...
Դրանից էլ նման համագործակցությունները ներկա ռեժիմի ներկայացուցիչների ու նրանց ծնած ՀԱԿականների նախկին ՀՀՇականների միջև անխուսափելի են, քանի որ համակարգային փոփոխություն եկրուսն էլ չեն ուզում, իսկ մարդկանց ռակիրովկան ավելի հանգիստ է անցնում երբ պայմանավորվում են ով որ թաղը իրանով անի ու պրծ...
Եթե նույնիսկ ՀԱԿին հաջողվի իշխանություն վերցնել մի երկու հրապարակային գլխատում են անելու, որ ժողովուրդը կարծի բան է փոխվում, բայց համակարգը մնալու է նույնը շարունակելով փտել....
Էջանիշներ