User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր քաղաքական ուժին եք ձայն տալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):

    6 7.41%
  • «Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):

    20 24.69%
  • Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):

    26 32.10%
  • Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):

    3 3.70%
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):

    1 1.23%
  • Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):

    1 1.23%
  • Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):

    4 4.94%
  • «Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):

    1 1.23%
  • Չեմ մասնակցելու ընտրություններին:

    19 23.46%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1052 հատից

Թեմա: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ (06.05.2012թ.)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ահա.
    Հայոց համազգային շարժման նախագահ Արամ Մանուկյանը Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների փոխադարձ սատարման «Ժառանգությունից» ՀԱԿ–ին արված առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, նշեց, որ նմանատիպ մի առաջարկ էլ «Ժառանգությանն» ավելի վաղ արվել է ՀԱԿ–ի կողմից, որը սակայն «թողնվել է հետոյին»։

    «Իսկ դրանից առաջ մենք էնքա՜ն լավ առաջարկ էինք արել, որը մերժվեց»,-ասաց Արամ Մանուկյանը՝ մանրամասնելով, որ «Ժառանգությանն» իրենք առաջարկել էին այդ հարցերը քննարկել մինչև առաջադրումների փուլը, սակայն այնտեղից մերժել էին՝ առաջարկելով քննարկել հետո:

    Իսկ առաջադրումներից հետո ըստ Արամ Մանուկյանի շատ դժվար է դառնում պայմանավորվածությունների ձեռք բերումը:

    Նշենք,որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն այսօր հայտնել էր նաև, որ իրենք ՀԱԿ-ին առաջարկել են 41 ընտրատարածքներում միասին զորակցել ՀԱԿ–ի 21 և «Ժառանգության» 7 թեկնածուներին, իսկ մնացածներում` ՀՅԴ-ի կամ այլընտրանքային մյուս ուժերի ներկայացուցիչներին, սակայն իրենց առաջարկը մերժվել էր:
    Այնուամենայնիվ, Արամ Մանուկյանը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը և համարում, որ նա իր քայլերի տերն է՝ մեկնաբանելով «Ժառանգության» առաջնորդի՝ թիվ 7 ընտրատարածքից ինքնաբացարկով հանդես գալու որոշումը:
    Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջադրված է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

    Մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից բոլոր ընդդիմադիր թեկնածուներին հաջողություն մաղթելը, Արամ Մանուկյանն ասաց. «Րաֆֆին շատ լավ է արել, որ հաջողություն է մաղթել, ես էլ եմ հաջողություն մաղթում»:
    «Կարծում եմ` սա ընդդիմադիր պահվածքի, ամբիցիաների, ինքնասիրության հարց էր»,- այս կապակցությամբ հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
    Աղբյուր՝ tert.am


    Նենց չի, որ հիմա ուզում եմ թիրախ դարձնել Ժառանգությանը: Բնավ: Ուղղակի երազում եմ, որ էս ընտրության ֆավորիտները լինեն ՀԱԿ-ն ու ժառանգությունը, որ էս երկուսն էլ ակտիվ պայքարեն իշխող վարչակարգի դեմ: Բայց դե էս ամեն ինչը չգրել էլ չի լինի, ի վերջո խաղը սկսեց հենց Ժառանգությունը, ավելի ճիշտ՝ Րաֆֆին (ես հնարավոր եմ համարում, որ Րաֆֆու քայլի մասին նախօրոք չեն իմացել մյուսները):


    Ժամանակագրական պատկերն այսպիսին էր:

    ՀԱԿ-ը Ժառանգությանն առաջարկել է նստել ու քննարկել, թե որ տեղամասում ինչ թեկնածու դնեն, ովքեր կլինեն ուժեղ թեկնածուներ: Սա ենթադրում է ասենք կշռել Զարուհու ու Արամի քաշը թիվ 4-ում ու տեսնել, թե ով ավելի մեծ շանս ունի հաղթելու (սա որպես օրինակ եմ գրում): Առաջարկի հիմնաքարերից մեկն էն էր, որ երկու ուժն էլ մեծամասնականով աջակցելու էին տվյալ թեկնածուին, ում էլ որոշեին: Առաջարկի հիմքում, հավանաբար, նաև այլ խնդիրներ են եղել, որոնք այժմեական չեն:

    Ժառանգությունը չի գնացել այդ քայլին, հասկանալով, որ չի կարող իր որոշ թեկնածուների քաշը հիմնավորի: Թողել են հետոյին:

    Րաֆֆին հանճարեղ միտք է հղացել: Ինքն առաջադրվում է Նիկոլի դեմ, ու միանգամից ստանում է կոզր: Այստեղ եթե կուսակցության նախագահը, ցուցակն առաջնորդողը հրաժարվի, դրա դիմաց կարող են շատ ավելի «մեծ զիջումներ» ակնկալել: Ի սկզբանե վատ մտածված սցենար:

    ՀԱԿ-ը մեղմ ասած շանտաժին չի ենթարկվել: Ասել ա՝ չես հանում, ջհանդամին հանես թեկնածությունդ, քո համար ավելի վատ, որտև հասարակությունը չի ընկալելու քո քայլը:

    Րաֆֆին ստիպված ա եղել հանել թեկնածությունը, արդեն հեռակա մտածելուց հետո հասկանալով հետևանքները: Բայց որպեսզի լրիվ զրոյական չլինի, բարձրաձայնել ա երկխոսության մասին վարկածը, որ ինքն առաջարկեց միասնական թեկնածուով ամեն տեղ հանդես գալ, որպեսզի ընդդիմադիր էլեկտորատի ձայները չկիսվեն, բայց այդ փիսերն ինձ չլսեցին: Այս բարձրաձայնման սխալ հաշվարկը հետևյալն է.
    - Պարզ էր, որ ՀԱԿ-ը ի վերջո ներկայացնելու է, որ իրենց կողմից ավելի շուտ արվել էր առաջար ու մերժվել էր: Եթե Րաֆֆին այդքան շահագրգիռ էր միասնական թեկնածուով հանդես գալու, թող նախապես քննարկեր:
    - Ինչու՞ միասնականության մասին չէր մտածում Րաֆֆին ՀԱԿ-ի հետ ընդհանուր ցուցակով հարցը չքննարկելով:

    Սրանք հռետորական հարցեր են:

    Կարծում եմ, որ այսքանով իմ համար փակված է Րաֆֆիի հերթական նոու-հաու-ն ու էլ չեմ անդրադառնա էս հարցին: Ամեն դեպքում իմ պայքարի թիրախը Րաֆֆին չի, Ժառանգությունը չի, Ժառանգության թեկնածուները չեն: Նրանց ես ուզում եմ տեսնել ազգային ժողովում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (26.03.2012), Varzor (26.03.2012), Ձայնալար (26.03.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012թ. Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք
    Հեղինակ՝ Tatev A., բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 08.11.2010, 16:02
  2. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  3. Ղեկավար կազմի ժողովի արդյունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.10.2008, 04:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •