Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Եղբայր, իմ նման Ձմեռ Պապիին սիրող բալիկները, նաև ալտրուիստներ են: Ընկերներիս վաղվա հիասթափությունը իմ հոգեվիճակի վրա անբուժելի սպի ա թողնում: Փրկում եմ ձեր հոգիները: Հենց կմեծանաս, մի երկու բան ավել կտենաս, բացի Լևոնից, երևի էտ ժամանակ էլ կփորձես հասկանալ ասածներս: Իսկ հիմա, քեզ ազատություն, կարաս ինչքան սիրտդ ուզում ա ինձ մեղադրես բոլոր մեղքերի մեջ:
Տրիբուն ձյաս, մեծանամ, իսկապես ընկալումներս էլի փոփոխություններ կկրեն, ոնց-որ ամեն օր են կրում: Ընդհանրապես ընկալումների փոփոխությունը հատուկ ա տեղում չդոփող ցանկացածի համար: Էնպես որ, խոստանում եմ, որ մեծանալուս հետ դեռ շատ կփոխեմ: Բայց ընկալման փոփոխություն չի նշանակում նախկին պատկերացրածը 180 աստիճանով փոխել, չնայած էդպես էլ ա լինում, իհարկե, որոշ դեպքերում: Ես քեզ «մեղադրում եմ» միայն նրա մեջ, որ դու տարատեսակ հիմնավորումներով էսօր պայքարում ես ՀԱԿ-ի դեմ, մոռանալով թիվ մեկ թիրախին: Քո բացատրությունը, որ էս ամեն ինչի հիմքը դրել ա Լևոնը, որ ինքը դավաճանել ա մեզ, ես ընկալում եմ միայն իբրև քո լավ չտմածելու արդյունք ու բարձրաձայնում եմ դրա մասին, որովհետև վստահ եմ, որ իմ ավագ ընկերոջ խելքը հերիքում ա ավելի լուրջ վերլուծություններ անելուն:

Ապեր, էսօր քո համար ա կյանքը Լևոնով սահմանափակվում, իմ վրա էդ մի գցի: Դու միացել ես էն բանակին, ում այ էս նույն նախադասությունն ասում էիր մի քանի տարի առաջ: Քո գործն ա, բայց ինձ մի մեղադրիր դրանում: Դու ես, որ ինչ ասում են, Լևոնի վրա ես շուռ տալիս: Դու ես, որ ես քո հետ ուրիշ թեմայով եմ խոսում, ասում ես «մոռացի Լևոնին», չնկատելով, որ էդ անունը ես չէի տվել, ես չեմ տալիս, դու ես տալիս:

Քո գործն ա, ի վերջո, թե ում դեմ ես պայքարում: Բայց արի կլինի անհիմն մեղադրանքներ սրա կամ նրա հասցեին մի հնչեցրու: Ես էլ երբ կմեծանամ, հետդ նորից կխոսեմ, ու կտեսնենք, թե ես էի՝ փոքրիկս, որ սխալվում էի, թե դու՝ մեծ գիգանտդ