Դե ինքը ասում է, որ իրենք իրենց ձայներին տեր կանգնող են։ Իսկ ընդդիմությունը մասնատված է ու դժվար շատ հավաքի։ Ընդանրապես կուզենայի իմանալ մասնագետների կարծիքը։ Հնարավոր է ԲՀԿ ՀԱԿ ԺԱՌԱՆԳ. դաշինք թե ոչ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):
«Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):
Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):
Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):
Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):
«Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):
«Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):
Չեմ մասնակցելու ընտրություններին:
Դե ինքը ասում է, որ իրենք իրենց ձայներին տեր կանգնող են։ Իսկ ընդդիմությունը մասնատված է ու դժվար շատ հավաքի։ Ընդանրապես կուզենայի իմանալ մասնագետների կարծիքը։ Հնարավոր է ԲՀԿ ՀԱԿ ԺԱՌԱՆԳ. դաշինք թե ոչ։
--------------
գտեք ինձ այստեղ https://profiles.google.com/mono.info
Varzor (24.03.2012)
Դե Րաֆֆիին համեմատի ԼՏՊ-ի հետ` կրթույունը, ինտելեգենտությունը, մակարդակը, քաղաքական քայլերը ...
10:0 օգուտ ԼևոնիԲայց դե հերիքա դիպլոմներին ու դիմակներին խափնվենք: Մարդու իրական դեմքը իր արարքներն են, ընդ որում այն արարքները, որից այդ մարդն իրական օգուտ ու շահ չունի:
Ինչ մակարդակ, ինչ կրթություն? Աշխարհի ամենահետույքային բաները հենց լավ կրությամբ ու բարձր մակարդակով մարդկանց ձեռքի գործն է:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
keyboard (26.03.2012)
Չգիտեմ ով ոնց, բայց ես մտածեցի մտածեցի ու որոշեցի հանուն պապիկիս բարօրության ու հավատի կընտրեմ կոմունիստներին:կեսկատակ-կեսլուրջ
Հ.Գ.Այն , ինչ տիրումա կատարյալ ցինիզմա, չունեմ այլևս վստահություն: Վերջերս Ամիրյան փողոցով անցնում էին կոմունիստական կուսակցության անդամները դրոշակներով ու նվագախմբով: Շեփոր նվագողները հենց պապիկներ էին ու ինչ պատասխանատվությամբ էին քայլում կամ մյուներն էլ դրոշակներն էին բռած վեհ, մի տեսակ ներքուստ ժպտացի` նրանց հավատը տեսնելով:
Թող որ քարկոծվեմ որպես ՀՀ քաղաքացի նման տրամաբանությամբ առաջնորդվելու համար, բայց կոնկրետ էս պահին ինձ համար միևնույնա:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
keyboard (26.03.2012), Moonwalker (24.03.2012), Tig (24.03.2012), Varzor (24.03.2012), Ձայնալար (24.03.2012)
Էս ա մեր հարիֆների վիճակը: Պաշտոնապես ընտրապայքարը դեռ չի մեկնարկել, բայց արդեն իրար են ուտում:
Այնպես որ ճիշտը ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին ձայն տալն ա, որ երկուսով շատ տեղ ունենան ԱԺ-ում ու ճնշեն ընդդիմությանը: Կամ էլ ընդհանրապես չթողնեն, որ ընդդիմությունը մտնի ԱԺ: Մեկա ընդդիմությունում իրանք իրանց չեն ուզում թողնեն, որ մտնեն ԱԺ:«Դեռևս ժամանակ կա քննարկելու. 41-ում իրենք են առաջադրել, 8-ում՝ մենք։ Շատ հանգիստ կարելի է պայմանավորվել մեկ թեկնածու հետ քաշելու հարցում»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքից առաջադրված Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրված են թիվ 7՝ Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանն ընդգրկող ընտրատեղամասում:
«Եթե իրենց համար այյդքան ճակատագրական նշանակություն ունի Մալաթիա Սեբաստիան, որի հետ կապված այդքան աղմուկ է բարձրացել, ապա իրենք, ըստ իս, կարող են հանել բոլոր այն տարածքներում, որտեղ օրինակ՝ մեր հետ առաջադրումներ կան՝ 14, 12 , չգիտեմ որտեղ… , և Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հանի թիվ 7-ո՞ւմ»- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Մի հատ ուշադիր կարդա վերջին նախադասությունը.
Ի՞նչ ա նշանակում «համալիր քննարկումներ ու հանդիպումների արդյունքում»: Տավար, հեսա ընտրապայքարն ա մեկնարկելու, ու պիտի ծիպա սաղովի պայքարեք բաշիբոզուկների դեմ, իսկ դու ուզում ես որ մի վախտ համալիր քննարկումներ ու հանդիպումներ լինեն մի ընտրատարածքում մեկի կամ երկուսի մնալու շուրջ: Հետո բազառ ուրիշ ընտրատարածքներում ՀԱԿ, թե Ժառանգություն, ու մինչև երկու բան որոշեք, ընտրությունները եղած-պրծած կլինեն: Խոտ էլի:Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել համալիր քննարկումների, հանդիպումների արդյունքում հանել իր թեկնածությունը մեծամասնական ընտրատարածքից:
Քանի չեմ մոռացել, ես փաթթած ունեմ ընտրությունները, Նիկոլի հետ միասին իրա ընտրատարածքում:Իմ համար սա ընդհամենը մարդկային էշությունն ու ողորմելիությունը վերլուծելու հերթական նյութ ա:
keyboard (26.03.2012)
Ես քեզ հիմա իմ կամքով ու ազնվությամբ ասում եմ, որ Մանուշակը Աշոտ Երկաթ ռեստորանում ահավոր ձևի հառփած դվիժենիներ էր անում - համարյա պոլին քաշ գալով: Թե ում հետ ու ոնց, կասեմ կոնկրետ քեզ պիվի շուրջ, ինչպես միշտ: Իմացի էսքանը, ամենայն ազնվությամբ ու անկեղծությամբ: Մի մոռացի, որ Մանուշակի կուշտ ու հարուստ թալանի տարիներին, ես արդեն մեծ բալիկ էի:
Բայց քանի որ դու էլի կակոյ նիբուձ Մանուշակի համար մեղադրում ես քո ընկերոջը անազնվության մեջ, ապա նույն բանն էլ կասեմ մեկ այլ ՀԱԿ հերոսի, Պետրոս Մակեյանի մասին: Ափսոսում եմ, որ էնքան պարյադշնի եմ, որ չեմ հանում ու նկարում հեռախոսով դրանց վիճակն ու արածներն ու վարքը:
Ապեր, երբ որ դու մեծ բալիկ էիր ու քո ասածով Մանուշակը տժժում էր, ձեռախոս էն էլ նկարող դու չունեիր, նենց որ չէիր կարող նկարել, քեզ մի մեղադրի:
Ես քեզ մի քանի անգամ ասեցի, որ լավատեղյակ չլինելու պատճառով չեմ անդրադառնում էդ հարցերին, դիտմա՞մբ ես շարունակում: Լավ, հարց չկա: Լավատեղյակ չլինել, չի նշանակում տեղյակ չլինել: Քո ասածները հալած յուղի տեղ չեմ ընդունում, որտև էնպիսի մարդիկ, ում քեզնից ավելի եմ վստահում (ովքեր ի դեպ ՀԱԿ-ի հետ որևէ առնչություն չունեն, ոչ էլ քաղաքական դվիժենիների հետ), բայց էնպես ա ստացվել, որ ճանաչել են Մանուշակին, նաև աշխատել հետը, ու մարդիկ, ում ազնվությանը կասկածելու պատճառ բոլորովին չունեմ, իրա մասին արտահայտվել են որպես ազնիվ մարդու, ով կեղծիքներից հեռու ա: Հանուն արդարության նշեմ, որ էդ նույն մարդիկ էդպես չեն արտահայտվել Ցոգոլի (Մանուշակի մարդու) մասին, ասելով, որ վերջին կաշառակեր ա եղել: Ավելին, ասել են, որ հենց մարդու վարքի պատճառով ա, որ որոշակի շրջանակներում Մանուշակի մասին ոչ դրական կարծիք կա:
Բայց, ապեր, ես հալած յուղի տեղ չեմ ընդունում նաև իրանց ասածը: Ու կրկնում եմ, որ լավատեղյակ չեմ, հետևաբար էդ հարցով չեմ խորանում:
Մանուշակը նաև առաջադրված ա մեծամասնականով: Դու ասում ես, որ ժողովուրդը իրան վատ ձևով ա ճանաչում, հետևաբար ցուցակն իրանց համար վատը կլինի, ես էլ ասում եմ, որ իր համայնքում իր քարոզարշավի արդյունքում ՀԱԿ-ը մեծ հավանականություն ունի հենց իր անվան պատճառով լրացուցիչ ձայներ ստանալու: Էնպես որ քո ասածները, որ իրա լինելը միանշանակ վատ ա ես ընդունում եմ ընդամենը Տրիբունի հերթական գրառում, որոնք ուղղված են ՀԱԿ-ի, բայց ոչ էսօրվա իշխանության դեմ, որովհետև մեր Տրիբունն էսօր մոռացել ա, թե իր երկիրը էս վիճակին հասցնող իշխանությունը որն ա ու ինքնամոռաց պայքարում ա ՀԱԿ-ի դեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չի մոռացել: ԷՆ էլ ոնց ա հիշում: Բայց որ բանը դրան հասավ, արի պատասխանեմ քեզ ստանդարտ ժողովորդական լեզվով - էս օրի հիմքերը դրել ա մեծն Լևոն պապին:
Բայց ես ժամանակին թքել եմ դրա վրա ու հավատացել եմ Լևոն պապիին, քանի որ իմ նման ազնիվ բալիկները մինչև հիմա նույնիսկ Ձմեռ Պապիին են հավատում:
Բայց Լևոն պապին, ի տարբերություն Ձմեռ Պապիի հույսերս չի արդրացրել, ու ապացուցել ա, որ ինքը բացարձակ ոչ մի ցանկություն չունի քանդելու էն համակարգը, որի հիմքերն ինքը դրել ա: Լևոնն իրա ձեռով իրա երեխուն չի սպանի: Դրա համար էլ հիմա անմոռաց կերպով պայքարում եմ համ ծնողի համ էլ զավակների հետ - Լևոն, իրա անողնաշարավորներով ու Սերժ, իրա բաշիբոզուկներով:
Իմ համար ՀՀԿ ու ՀԱԿ-ի մեջ ոչ մի տարբերություն չկա:
Բայց քանի որ ՀՀԿ դեմքը բոլորին ա պարզ (այլանդակ, լպիրշ, սրիկա տականքներ) ապա ավելացնելու ոչինչ այլևս չկա: Մնում ա պայքարել ՀԱԿ-ի դեմ, քանի որ դեռ կան մարդիկ, որոնք ՀԱԿ-ի հետ անտեղի հույսեր են կապում:
Եղբայր, իմ նման Ձմեռ Պապիին սիրող բալիկները, նաև ալտրուիստներ են: Ընկերներիս վաղվա հիասթափությունը իմ հոգեվիճակի վրա անբուժելի սպի ա թողնում: Փրկում եմ ձեր հոգիները: Հենց կմեծանաս, մի երկու բան ավել կտենաս, բացի Լևոնից, երևի էտ ժամանակ էլ կփորձես հասկանալ ասածներս: Իսկ հիմա, քեզ ազատություն, կարաս ինչքան սիրտդ ուզում ա ինձ մեղադրես բոլոր մեղքերի մեջ:
Chilly (26.03.2012)
Քանի չեմ մոռացել; Նկարելու պահով ասածս Պետրոս Մակեյանին էր վերաբերվում: Մանուշակին չէր վերաբերվում: Ես ընդհանրապես չեմ նկարում, իսկ կանանց առավել ևս: Բայց սիրում եմ ճշմարտությունը ու չեմ ընդունում հավայի սրբացումենրը: Դրա համար կաթողիկոս ունենք: Եղած սրբերի ձեռն էլ ազգովի կրակն ենք ընգել: Ավել պետք չի:
Varzor (26.03.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ