Էս ա վիճակը .... թե չէ ընտրություն, մընտրություն ....

Միայն Սաշիկը հավատաց Սերժին

Ինչեր ասես, որ չեն անի նրանք խորհրդարանում հայտնվելու համար, մանր ժուլիկություններից, գռեհիկ ու ցածր ցինիզմից մինչեւ սեփական արժանապատվության հրապարակային ոտնահարումը: Հասարակությունը եւս 5 տարի ականատեսն ու ունկնդիրն է լինելու այս հակահիգիենիկ, կազմախոսական ու հոգեբանական լուրջ թերություններ ունեցող այսպես ասած գործիչների, բացահայտ հանցագործների, գրպանահատների ու գանձագողերի բարդույթներին, որոնք պարտադրվելու են իրեն եւ ներկայացվելու են որպես օրենսդիր գործունեություն: