User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր քաղաքական ուժին եք ձայն տալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):

    6 7.41%
  • «Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):

    20 24.69%
  • Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):

    26 32.10%
  • Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):

    3 3.70%
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):

    1 1.23%
  • Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):

    1 1.23%
  • Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):

    4 4.94%
  • «Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):

    1 1.23%
  • Չեմ մասնակցելու ընտրություններին:

    19 23.46%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1052 հատից

Թեմա: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ (06.05.2012թ.)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Զահլա ես տանում - ինագուրացիան գնացել էր: Սև ջհանդամին էր գնացել:

    Լևոնն էլ Սերժի հետ ուզում էր երկխոսեր: Ավելի վատ:

    Մեր մեջ ասած, երկուսն էլ տանձիս չեն: Կարաս ինչքան ուզում ես Ժառանգությանը քարկոծես: Թքել եմ համ նրանց վրա, համ էլ մյուսների:
    երկխոսում են արտահերթ ընտրությունների շուրջ, ես ոչ մի վատ բան չեմ տենում, եթե արտահերթ լիներ ՀՀԿ-ն ավելի թույլ դիրքերիից կմասնակցեր արտահերթ ընտրություններին, որովհետև արտահերթ ընտրություններ լինում են երբ իշխող ուժը ընդունում ա որ իրավիճակը չի կարա դզի, այսինքն պարտված ա… մենք չենք ուզել սա…

    …բացի դրանից երկխոսությունը բարեկամության նշան չի… մենք թւորքերի հետ էլ ենք երկխոսում, ադրբեջանցիների հետ էլ… բայց ինագուրացիային հաստատ շնորհավորելու համար ես գնում ու ստեղ երկրորդ կարծիք չկա

  2. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    երկխոսում են արտահերթ ընտրությունների շուրջ, ես ոչ մի վատ բան չեմ տենում, եթե արտահերթ լիներ ՀՀԿ-ն ավելի թույլ դիրքերիից կմասնակցեր արտահերթ ընտրություններին, որովհետև արտահերթ ընտրություններ լինում են երբ իշխող ուժը ընդունում ա որ իրավիճակը չի կարա դզի, այսինքն պարտված ա… մենք չենք ուզել սա…

    …բացի դրանից երկխոսությունը բարեկամության նշան չի… մենք թւորքերի հետ էլ ենք երկխոսում, ադրբեջանցիների հետ էլ… բայց ինագուրացիային հաստատ շնորհավորելու համար ես գնում ու ստեղ երկրորդ կարծիք չկա
    Ապեր, էլի նույն բանը, էլի նույն զիբիլը, էլի նույն տաֆտալոգիան: Հերիք ա: Էշին էլ էր պարզ, ու հազար անգամ ասել ենք սա, որ երկխոսությամբ արտահերթ չէէէէէէէէէէէէր լինելու: Գժվել եք ընգեր, թե՞ մեզ եք գժի տեղ դրել: Ինչքա՞ն կարելի ա նույն բանի մասին խոսալ, ընգեր: Եղա՞վ արտահերթ: Կայացավ երկխոսությու՞նը: Ի՞նչ ես հավայի դուրս տալիս, Մեֆ: Ի՞նչ իշխող ուժ ընգեր: ՀՀԿ-ն՞: Ապեր, ՀՀԿ-ն իշխող ուժ չի, երկիրը բռնաբարող բաշիբոզուկների հավաքածու ա: Ի՞նչ ես յանկիական քաղաքական կայֆերը վրեքներս ֆռում:

    Րաֆֆին էլ բեղերը թրաշել էր, որ բերքատու գարուն լինի ՀԱյոց աշպարհում, լա՞վ ա:

  3. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ա վիճակը .... թե չէ ընտրություն, մընտրություն ....

    Միայն Սաշիկը հավատաց Սերժին

    Ինչեր ասես, որ չեն անի նրանք խորհրդարանում հայտնվելու համար, մանր ժուլիկություններից, գռեհիկ ու ցածր ցինիզմից մինչեւ սեփական արժանապատվության հրապարակային ոտնահարումը: Հասարակությունը եւս 5 տարի ականատեսն ու ունկնդիրն է լինելու այս հակահիգիենիկ, կազմախոսական ու հոգեբանական լուրջ թերություններ ունեցող այսպես ասած գործիչների, բացահայտ հանցագործների, գրպանահատների ու գանձագողերի բարդույթներին, որոնք պարտադրվելու են իրեն եւ ներկայացվելու են որպես օրենսդիր գործունեություն:

  4. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր ջղայնությունս մի հատ թափեմ, վաղվանից էլ ոչ մեկի խաթարին չեմ կպնի ........ երևի ...

    Մի հատ ՀԱԿ-ի ցուցակին էլի մանրամասն նայեք:

    1 Տեր-Պետրոսյան Լևոն Հակոբի Հայոց Համազգային Շարժում - no comment

    2 Դեմիրճյան Ստեփան Կարենի Հայաստանի Ժողովրդական կուսակցություն - անլեզու, անիմաստ, անկապ արարած, վեց տարեկան երեխու ինտելեկտով

    3 Սարգսյան Արամ Զավենի Հանրապետություն - Հայաստանն էսօրի հասցրած օլիգարխ սպարապետի նախկին օլիգարխ եղբայրը

    4 Մանուկյան Արամ Վիգենի Հայոց Համազգային Շարժում - մի ձևի սոխով կուտվի

    5 Զուրաբյան Լևոն Արամի Անկուսակցական - էս էլ կուտվի, չնայած խեղճ տղեն վերջին մի տարում սաղի փոխարեն բլթցրեց

    6 Սարգսյան Լյուդմիլա Նարիմանովի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն - անգրագետ, երկու նորմալ նախադասություն կազմել չկարողացող, պուծինամոլ, որի հոր անունը Նարիմանով ա: Սրան մենակ հայրանունի համար ընտրություններին թողնել չի կարելի

    7 Փաշինյան Նիկոլ Վովայի Անկուսակցական - անցանք

    8 Բագրատյան Հրանտ Արարատի Ազատություն կուսակցության նախագահ - նախկին վարչապետ, լավ տնտեսագետ, կուտվի

    9 Ջհանգիրյան Գագիկ Վրեժի Անկուսակցական - նախկին զինդատախազ, մարդասպան ու մարդակեր, որը պատահական սխալ ստաֆկա արեց չորս տարի առաջ

    10 Սուքիասյան Խաչատուր Ալբերտի Անկուսակցական - օլիգարխ, որը էլի չորս տարի առաջ սխալ ստաֆկա արեց, ու մինչև հիմա տակից չի կարում դուրս գա

    11 Պետրոսյան Վիոլետտա Մուշեղի Անկուսակցական - սրա մասին առաջին անգամ եմ լսում, ու ոնց որ մենակ ես չէ: Դե պիտի մի քանի կնիկ լիներ, թող էս մեկը լինի

    12 Սուքիասյան Սարիբեկ Ալբերտի Անկուսակցական - վերևի օլիգարխի օլիգարխ եղբայրը, երկուսով էլ իրանց հանցագործ հոր տղեքն են, որոնք հիմա թրաշված ու լողացած են, բայց էությունները չի փոխեվլ

    13 Միքայելյան Սասուն Մեխակի Անկուսակցական - պատերազմի հերոս, ցավերով, ջիգյարով ախպեր տղա, որը քաղաքակնությունից հեռու այնքան ինչքան տատս քվանտային ֆիզիկայից

    14 Մալխասյան Մյասնիկ Ժորայի Անկուսակցական - նույնը, ինչ վերևինի

    15 Մինասյան Ստեփան Երվանդի Հայաստանի Ժողովրդական կուսակցություն - սրա մասին էլ եմ առաջին անգամ եմ լսում, ու էլի ոնց որ մենակ ես չէ:

    16 Թադևոսյան Զոյա Աղվանի Անկուսակցական - Սեմուշկա ծախողի մակարդակի կաշառակեր դասախոս ամուսնու համարյա նույն կարգի կնիկը: Զաչոտկի մեջի երկու մանեթով գնհատակն դնող:

    17 Մաթևոսյան Դավիթ Ղևոնդի Անկուսակցական - կուտվի

    18 Մակեյան Պետրոս Ստեփանի Ժողովրդավարական Հայրենիք - լուրջ ալկոհոլիկ, որի սիրած զբաղմունքներից մեկը գիշերային ակումբներում պապու կաստումով հարբած ֆռֆռալն ու մուզիկանտներին հավայի զակազներ տալն ա

    19 Խաչատուրյան Վահագն Գառնիկի Անկուսակցական - Երևանի նախկին քաղաքապետ, կուտվի

    20 Հովհաննիսյան Հովհաննես Սերգեյի Հայաստանի Լիբերալ կուսակցություն - նախկին մարզպեր, որին քցեցին, լաաաաավ լափեց կոտայքում, հետո մնաց բոռտին, չնայած կուտվի մի ձևի

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bujak2012 (26.03.2012), Chilly (23.03.2012), Mephistopheles (23.03.2012), Rammer (23.03.2012), Rhayader (08.04.2012), Varzor (23.03.2012), voter (30.03.2012)

  6. #5
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը


    16 Թադևոսյան Զոյա Աղվանի Անկուսակցական - Սեմուշկա ծախողի մակարդակի կաշառակեր դասախոս ամուսնու համարյա նույն կարգի կնիկը: Զաչոտկի մեջի երկու մանեթով գնհատակն դնող:
    Չլինի՝ Գալոյան Ռոբերտի կինն ա:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (23.03.2012)

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆիի արածն էշություն ա:
    Ինչքան էլ չեմ հավանում ԼՏՊ-ին ու իր կոնգրեսը, բայց երեկվա Նիկոլի առաջադրվելուց հետո ահագին ոգևորվել էի:
    Լֆիկի լկտի պահվածքից հետո, թե իմ դեմ խաղ չկա, Նիկոլի քայլը լավն էր, բայց Րաֆֆին համը հանեց:
    Էշություն մի ուրիշ կարգի, որից Լֆիկն ահագին ուրախացած կլինի:
    Ափսոս:

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (23.03.2012), Lem (23.03.2012), Varzor (23.03.2012), Նաիրուհի (23.03.2012), Նարե (23.03.2012)

  10. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Րաֆֆի-ի քայլը ես էլ չեմ հասկանում, նույնիսկ գտնում եմ, որ Րաֆֆին իրա կուսակցության անտիփիառ ա։
    Բայց մի բանի վրա եմ զարմանում։
    Օրինակ ՀԱԿ-ին քննադատողների մեջ լիքը մարդիկ չեն ընդունում ՀԱԿ-ը, որտև վառված են կոնկրետ Լևոնից։ Այսինքն մարդու հետ խոսում ես գաղափարներից, ինքը շուռ ա տալիս անձերի վրա։
    Հիմա նույնը նկատում եմ Ժառանգությանը քննադատողների մոտ։
    Ժառանգությունը մենակ Րաֆֆին չի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (08.04.2012), Tig (23.03.2012), Varzor (23.03.2012)

  12. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    11 Պետրոսյան Վիոլետտա Մուշեղի Անկուսակցական - սրա մասին առաջին անգամ եմ լսում, ու ոնց որ մենակ ես չէ: Դե պիտի մի քանի կնիկ լիներ, թող էս մեկը լինի
    Երեկվանից մտածում էի, որ էս անունը վրիպակ ա, բայց մտածում էի «եսիմ, կարող ա էս մեկին չեմ ճանաչում»

    Վրիպակ էր: Իրականում 11-րդ համարը Պետրոսյան Մանուշակն ա, ում հաստատ ճանաչում ես(նք): Ամեն դեպքում հիշեցնեմ. 1992թթ. «Հայստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու:


    Ինչ վերաբերում ա Ստեփան Մինասյանին, ում նույնպես չես(նք) ճանաչում, ինքը ՀԺԿ վարչության քարտուղարն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆիաֆոբիան ու ժառանգությունաֆոբիան խրոինական է ու անբուժելի ստադիայում
    Ստյոպա Սաֆարյան

    Ինձ թվում էր, թե այս ժամերի ընթացքում կրքերը կհանդարտվեն 7-րդ ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրման կապակցությամբ: Բայց, ավաղ, տեսնում եմ` րաֆֆիաֆոբիան ու ժառանգությունաֆոբիան խրոինական է ու անբուժելի ստադիայում: Սաստիկ " ընդդւիմադիր" ոմանք արդեն Գագիկ Շամշյանի ֆոտոարխիվն են "լանորեն" տարածում` կարծելով թե վարկաբեկում են Րաֆֆի Հովհաննիսյանին:

    Ու ակամայից հիշեց մոտակա օրերը, երբ տատանվում էի` թե որ ընտրատարածքում առաջադրվել` 1-ին, թե 2-րդ, քանի որ ռեսուրսներիս կեսը 1-ին ընտրատարածքում է, մյուս մասը` 2-րդում: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որ ինձ շատ հասկանալի ակնարկով հարցրեց` "ՀԱԿ-ից Վլադիմիր Կարապետյանը ո՞ր տարածքում է առաջադրում, 2-րդում չէ՞, լավ ծանրութեթեւ արա առաջադրումդ": Եւ նաեւ այդ պատճառով առաջադրվեցի 1-ին ընտրատարածքում: Ու տեսնում ես, թե ընդիմադիր խաղացողների մի խումբ ինչեր է անում այս տարածության մեջ.... Չեն հասյկանում, որ խորտակում են հենց իրենց: Խորտակելը մեղմ է` թաղում են:

    Ապերախտությունը անսահման է: Աղուհացը, իսկապես, քաղաքական կատեգորիա չէ: Ըստ իրենց` Րաֆֆին ու Ժառանգությունը միշտ պարտավոր են... չհիշեմ 2003-ը, 2004-ը... 2008-ին պարտավոր էինք Լեվոն Տեր-Պետրոսյանին պաշտպանել, 2009-ին` ՀԱԿ-ի պատճառով չառաջադրվել Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում, 2010-ին թե 2011-ին նորից Նիկոլ Փաշինյան եւ այլն.... Շատ չեղա՞վ:

    Մի քանի հարց տամ` այդ ո՞ւմ եւ ե՞րբ եք դուք պաշտպանե՞լ: Ե՞րբ եք պատրաստվում վերադարձնել ձեր պարտքը: Ինչո՞վ է պայմանավորված, որ վերջերս ձեր "ընթացքի" մեջ անընդհատ ավելի շատ բախվում եք "Ժառանգության" ընթացքին, քան իշխանություններին` ձեր սիրելի ավազակապետությանը: Կարծես թե քաղաքավարի բաժանվել էինք ու ամեն մեկս մեր ճանապարհն ենք գնում, չէ՞: Ո՞վ է Ձեզ ասել, թե ընտրատարածքները, որտեղ մենք առաջադրվել ենք. Ձերն են: Եթե իշխանություններից օժիտ եք ստացել, պարզ ասեք, բոլորս իմանանք: Բավակա՞ն չէ, անդաստիարակությունը շփոթեք քաղաքականության հետ: Չեք կարողանում ձեզ քաղաքավարի պահեք ընդհանուր տարածքում` կամ գնացեք ադնակլասնիկ, կամ մի գետտո բացեք, մեր հետ մի շփվեք:

    Մի քանիսը փորձում են շրջանառության մեջ դնել, թե /պինդ բռնվեք/ Րաֆֆի Հովհաննիսյանը մշռտական բնակություն չունի Հայաստանում: Ո՞վ է Ձեզ ասել, դա: Ո՞ր մեկդ եք Հովհաննիսյանի անկողնում քնում, որ արդեն բոլոր հնարավոր սահամններն ու չափերն եք անցնում: Գոնե ձեր ջանին նեղություն տվեք, այցելեք Ժառանգության կայքէջ, որտեղ կարող եք հաշվել, թե տարվա 365 օրից քանի օրն է նա գործուղման մեջ եղել: Դուք հո կլյաոզնիկ չեք ծնվել կամ պատահաբար դա հո Ձեր կոչումը կամ մասնագիտությունը չի՞: Էս ի՞նչ եք հուշում իշխանությանը: Չգրանցե՞լ Րաֆֆիի թեկնածությունը: Այդքան լա՞վ եք համագործակցում: Չեք կարող, իրենք էլ չեն կարող: Էս ժամանակակից աշխարհում ամեն մեկիս կողմից ՀՀ սահմանը անցնելու փաստերը լրիվ արջձանագրվում են միջազգային ցանցում, ու մեծագույն ցանկության դեպքում ոչ դուք, ոչ իշխանությունը այդ օրերի թիվը բոլորը միասին չեն կարող ավելացնել 1 ամսից: Էս ի՞նչ խաղերի մեջ եք իշխանության հետ: Էս ի՞նչ ակնարկներ եք անում:

    Ի՞նչ է ուզում ասած լինի Նիկոլ Փաշինյանը իր կեսգիշերային հայտարարությամբ: Դժգոհում է, թե ինքը Րաֆֆու առաջադրման մասին ԿԸՀ ամփոփագրից է իմացե՞լ: Բայց ո՞վ է պարտավորություն ստանձնել, որ իր համար հատուկ հաղորդագրություն է տարածելու: Այդ ի՞նչ ժամահաշվարկ է կատարում: Որ` ի՞նչ: Ես իմ գործերը ուղիղ 5 րոպեում եմ հանձնել թիվ 1 ԸԸՀ-ում: Ոչ իմ, ոչ հանձնաժողովի համար դժվար չէր հանձնել-ընդունել մի էջ դիմում` 5 առդիր էջ , գրանցել ու ստացական տալը: Մանավանդ, որ ինքն էլ է ասում, որ 7-րդ ԸԸՀ է գնացել 16:50 ու դուրս եկել 17-անց ինչ-որ բան, արդյոք դա նշանակում է, թե մինչեւ 18:00-ն այլեւս հնարավոր չէր հանձնելը: Կամ ինչ ասե՞լ է "խորհրդարանական խմբակցության լիդեր": Պատահակա՞ն է բաց թողնում իր տեքստից այնպիսի բաներ, ինչպիսիք են ընդդիմադիր ու կոսակցություն բառերը: Էս խունջիկ-մունջիկները ո՞րս է: Մելանյա Բարսեղյանը լավ էր գրել` մի քիչ էլ տղա եղեք...
    Էս էլ Ստյոպայի պատասխանը... եսի՞մ...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (08.04.2012)

  15. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ Ստյոպայի պատասխանը... եսի՞մ...
    Խեղճ ժառանգության ժողովուրդը ստիպված ա անընդհատ բացատրություններ գտնել Րաֆֆիի արարքների համար: Ստյոպի գրածում որևէ արձագանք չկար հիմնական հարցադրումներին: Մասնավորապես, թե ինչի՞ նախապես որոշված էր, որ Րաֆֆին մեծամասնականով չի առաջադրվելու, որ 7-րդ տեղամասում թեկնածու չեն ունենալու, իսկ վերջին պահին սենց:

    Ժող, մի հստակեցում էլ անեմ: Ասում են, որ Նիկոլն էլ ա վերջին պահին որոշել: Չէ, էդ տենց չի: Չնայած ՀԱԿ-ի ցուցակները ամենավերջինն են հրապարակվել, բայց երևի ամենառաջիներից ա կազմվել, գոնե հիմնական կմախքը: Մասնավորապես թե ով որտեղ ա առաջադրվելու, գրեթե որոշված ա եղել ու եղել ա քննարկման փուլում, ընդամենը: Նույն Նիկոլի 7-րդում առաջադրվելը չի եղել վերջին պահի որոշում, թեև էդ մամուլում չի գրվել, բայց շատերն իմացել են: Էդ թվում, հաստատ, իմացել են նաև Ժառանգները (վստահ եմ դրանում): Եթե չեն իմացել, ուրեմն շատ վատ են աշխատում: Այ Րաֆֆիի համար իմացել են, որ չի առաջադրվելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ներկայացում եմ ՀԱԿ ցուցակի առաջին 62 համարները, մի քիչ ավելի մանրամասն, որպեսզի հնարավորություն ունենաք իմանալ, թե ով ով ա.

    1. Լեւոն Տեր-Պետրոսյան

    Հայոց համազգային շարժում

    Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի անդամ, Լա Վեռնի, Սոֆիայի, Սորբոնի, Ստրասբուրգի համալսարանների պատվավոր դոկտոր



    2. Ստեփան Դեմիրճյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու



    3. Արամ Սարգսյան

    Հանրապետություն կուսակցություն

    «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, 1999-2000թթ. ՀՀ վարչապետ



    4. Արամ Մանուկյան

    Հայոց համազգային շարժում

    «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ, 1990-1995թթ.` ԳԽ եւ 1995-99թթ. ԱԺ պատգամավոր



    5. Լեւոն Զուրաբյան

    Անկուսակցական

    Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող



    6. Լյուդմիլա Սարգսյան

    Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

    Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ



    7. Նիկոլ Փաշինյան

    Անկուսակցական

    «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ



    8. Հրանտ Բագրատյան

    Ազատություն կուսակցություն

    «Ազատություն» կուսակցության նախագահ, 1993-1996թթ. ՀՀ վարչապետ, տնտեսագիտության դոկտոր



    9. Գագիկ Ջհանգիրյան

    Անկուսակցական

    1997-2006թթ. ՀՀ զինվորական դատախազ, 2006-08թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին քաղբանտարկյալ



    10. Խաչատուր Սուքիասյան

    Անկուսակցական

    «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր, 1999-20010թթ. ԱԺ պատգամավոր



    11. Մանուշակ Պետրոսյան

    1992թթ. «Հայստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու



    12. Սարիբեկ Սուքիասյան

    Անկուսակցական

    "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ խորհրդի նախագահ



    13. Սասուն Միքայելյան

    Անկուսակցական

    Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, 1995-2010թթ. ԱԺ պատգամավոր, 1996-99թթ. Հրազդանի նախկին քաղաքապետ, «Մարտական խաչ երկրորդ աստիճանի», ԼՂՀ մայրական երախտագիտություն», «Արիության» մեդալ, նախկին քաղբանտարկյալ



    14. Մյասնիկ Մալխասյան

    Անկուսակցական

    Ազատամարտիկ, Ապարանի երկրապահ կամավորական ջոկատների հրամանատար, հանրապետական ԵԿՄ նախկին փոխնախագահ, 1995-2003թթ. և 2007-2010թթ. ԱԺ պատգամավոր, «Սպարապետ» եւ «Վ. Սարգսյան» շքանշանների շքանշանակիր, նախկին քաղբանտարկյալ



    15. Ստեփան Մինասյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար



    16. Զոյա Թադեւոսյան

    Ժողովրդի իշխանություն կուսակցություն

    «Ժողովրդի իշխանության» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարնի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ



    17. Դավիթ Մաթեւոսյան

    Անկուսակցական

    1995-99թթ. ԱԺ պատգամավոր, Հայանտառի նախկին գլխավոր տնօրեն, Սյունիքի նախկին փոխմարզպետ, նախկին քաղբանտարկյալ



    18. Պետրոս Մակեյան

    Ժողովրդավարական հայրենիք կուսակցություն

    «Ժողովրդավարական հայրենիք», կուսակցության նախագահ, 1995-99թթ. ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ, նախկին քաղբանտարկյալ



    19. Վահագն Խաչատուրյան

    Անկուսակցական

    1995-99թթ. ԱԺ պատգամավոր, 1992-1996թթ. Երեւանի քաղաքապետ, 1996-98թթ. ՀՀ նախագահի խորհրդական



    20. Հովհաննես Հովհաննիսյան

    Հայաստանի լիբերալ կուսակցություն

    Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, 1995-2003թթ. ԱԺ պատգամավոր,

    1999-2003թթ. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու



    21. Նատալյա Մարտիրոսյան

    Անկուսակցական

    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի նախագահ,

    քիմիական գիտությունների թեկնածու



    22. Աշոտ Սարգսյան

    Հայոց համազգային շարժում

    Մատենադարանի ավագ գիտաշխատող, 1990-1999թթ. ԳԽ եւ ԱԺ

    պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու



    23. Ավետիս Ավագյան

    Անկուսակցական

    Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն,

    1996-98թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար



    24. Վարդան Գրիգորյան

    Ժողովրդավարական ուղի կուսակցություն

    «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ



    25. Ռոլանդ Ավետիսյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու



    26. Սաթենիկ Խաչատրյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Ինժեներ-տեխնոլոգ



    27. Արման Մուսինյան

    Անկուսակցական

    Արեւելագետ, Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ



    28. Վլադիմիր Կարապետյան

    Անկուսակցական

    Արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ, մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ



    29. Գուրգեն Եղիազարյան

    Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

    1992-95թթ. Ազգային նվտանգության պետական վարչության նախագահի տեղակալ, ազգային անվտանգության գնդապետ



    30. Սամվել Աբրահամյան

    Հայոց համազգային շարժում

    Տնտեսագետ, 1995-99թթ. ԱԺ պատգամավոր



    31. Գայանե Ղազարյան

    Անկուսակցական

    Սոցիոլագ



    32. Վահան Վարդապետյան

    Անկուսակցական

    Բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու



    33. Ռազմիկ Պետրոսյան

    Անկուսակցական

    Ապարանի հատուկ գնդի նախկին հրամանատար, Ապարանի նախկին քաղաքապետ



    34. Արշակ Բանուչյան

    Անկուսակցական

    Հայագետ, Մատենադարանի նախկին փոխտնօրեն, նախկին քաղբանտարկյալ



    35. Վարուժան Սարգսյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, տնտեսագետ



    36. Անահիտ Եղոյան

    Հայոց հայրենիք

    «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնակատար



    37. Զավեն Վարդանյան

    Պահպանողական կուսակցություն

    Ծրագրավորող, Պահպանողական կուսակցության փոխնախագահ



    38. Աշոտ Մանուկյան

    Հայոց համազգային շարժում

    Վանաձորի նախկին փոխքաղաքապետ, Հայ Ազգային Կոնգրեսի Վանաձորի գրասենյակի համակարգող, նախկին քաղբանտարկյալ



    39. Ավետ Պողոսյան

    Անկուսակցական

    Գրահրատարակիչ, «Վան Արյան» հրատարակչության գործադիր տնօրեն



    40. Մովսես Արիստակեսյան

    Անկուսակցական

    «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ-ի նախագահ, տնտեսագետ, կառավարման մասնագետ, առողջապահության էկոնոմիկայի միջազգային փորձագետ



    41. Գայանե Առուստամյան

    Անկուսակցական

    Լրագրող



    42. Սեդրակ Հովհաննիսյան

    Հայոց համազգային շարժում

    1995-99թթ. ԱԺ պատգամավոր,1995-98թթ. Արմավիրի մարզպետ,

    Հայ Ազգային Կոնգրեսի Արմավիրի կառույցի համակարգող



    43. Վարազդատ Վարդազարյան

    Անկուսակցական

    Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ



    44. Սպարտակ Հարությունյան

    Անկուսակցական



    45. Մեսրոպ Մեսրոպյան

    Անկուսակցական

    Ճարտարագետ-էներգետիկ, Հայ Ազգային Կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար



    46. Ժանետա Գրիգորյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Հայ Ազգային Կոնգրեսի Գավառի տարածքային գրասենյակի համակարգող



    47. Սարգիս Թամազյան

    Հայոց համազգային շարժում

    Ազատամարտիկ, «Հայանտառի» նախկին գլխավոր տնօրեն



    48. Սպարտակ Ջիվանյան

    Անկուսակցական

    Գյուղատնտես



    49. Մուրադ Գրիգորյան

    Հայոց համազգային շարժում

    տնտեսագետ, 1991-93թ. կառավարության լիազոր ներկայացուցիչ Ախուրյանի շրջանում



    50. Շալիկո Զորյան

    Հայոց համազգային շարժում

    Բանասեր, դպրոցի նախկին տնօրեն



    51. Լիդա Մելիքյան

    Հայոց համազգային շարժում

    Բանասեր, արտոնագետ



    52. Նաիրի Արոյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    մանկավարժ



    53. Մերուժան Աբրահամյան

    Ժողովրդավարական հայրենիք

    Ֆիզիկոս



    54. Գեւորգ Գեւորգյան

    Հայոց համազգային շարժում

    1995-99թթ. ԱԺ պատգամավոր, Արարատի նախկին փոխմարզպետ,

    Հայ Ազգային Կոնգրեսի Մասիսի գրասենյակի համակարգող



    55. Զարուհի Հովհաննիսյան

    Անկուսակցական

    Երաժիշտ, լրագրող



    56. Ավետիք Ավետիսյան

    Անկուսակցական

    Եղեգնաձորի շրջգործկոմի նախկին նախագահ



    57. Տիգրան Բաղդասարյան

    Հայոց համազգային շարժում

    Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նդամ, նախկին քաղբանտարկյալ



    58. Արամ Բարեղամյան

    Հայոց համազգային շարժում

    Ռադիոինժիներ, իրավաբան, նախկին քաղբանտարկյալ



    59. Լիլիթ Մակունց

    Հայաստանի Լիբերալ կուսակցություն

    Լեզվաբան, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս



    60. Տիգրան Պասկեւիչյան

    Անկուսակցական

    Գրող- հրապարակախոս



    61. Երվանդ Մանարյան

    Անկուսակցական

    Թատերական գործիչ , «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մեծ մրցանակի ասպետ


    62. Աշոտ Ադամյան

    Անկուսակցական

    ռեժիսոր-դերասան, ռադիոծրագրի հեղինակ, «Ամենահմայիչ դերասան» եւ այլ մրցանակների դափնեկիր, Կինոմիության եւ Հայ կինեմատոգրաֆիստների միջազգային միության անդամ
    Մի քանի բառ էլ ցուցակը կազմելու սկզբունքի մասին.
    «Գիտեք, որ ցուցակի կազմումը կուսակցությունները պատվիրակել էին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ընդ որում` Տեր-Պետրոսյանը այդ գործը կատարեց հիմնված խորհդակցությունների, քաղխորհրդի քննարկումների և միջկուսակցական կոնսուլտացիաների արդյունքների վրա: Այսինքն, այդ բոլոր քննարկումների ընթացքում մշակվել էին որոշակի չափանիշներ, որոշակի սկզբունքներ, որոնց հիման վրա էլ պարոն Տեր-Պետրոսյանը ի վերջո կատարեց իրեն պատվիրակված այդ պարտականությունը: Կարևոր դեր է ունեցել, թե այդ մարդկանց հետևում ինչ մոբիլիզացիոն ռեսուրս կա` ճանաչվածությունը, նրանց ներդրումն այս տարիների ընթացքում: Մի կարևոր սկզբունք կա ևս` ընդգծվել է Կոնգրեսի առանցքային կուսակցությունների դերը, այն է` ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության և ՀՀՇ-ի դերը: Երբ այդ միջկուսակցական կոմպրոմիսը կայացել է, դրանից հետո կարևորագույն սկզբունքներից մեկն է գործել: Դա այն է, որ մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներին տրվել է առավելություն: Երբ ավարտվում է մեծամասնականների ցուցակը, արդեն այն քաղբանտարկյալներն են, որոնք ոչ մեծամասնական, ոչ այլ սկզբունքով ընդգրկված չեն եղել ցուցակի վերևի մասերում: Քաղբանտարկյալների խմբից հետո գալիս է մտավորականության խումբը, իհարկե, իրականում մտավորականությունը պետք է բոլորից առաջ լիներ: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ իրենց ներկայությունը ցուցակում ունի խորհրդանշական իմաստ և, այնուամենայնիվ, կարևորել ենք, որ ցուցակում նրանք լինեն: Հետո գալիս են երիտասարդները, ցուցակը սահմանափակում են Կոնգրեսի տեղական կառույցների ղեկավարները: Ահա այս սկզբուքների շուրջ է ստեղծված ցուցակը», – ասել է Զուրաբյանը:
    Աղբյուր՝ epress.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկվանից մտածում էի, որ էս անունը վրիպակ ա, բայց մտածում էի «եսիմ, կարող ա էս մեկին չեմ ճանաչում»

    Վրիպակ էր: Իրականում 11-րդ համարը Պետրոսյան Մանուշակն ա, ում հաստատ ճանաչում ես(նք): Ամեն դեպքում հիշեցնեմ. 1992թթ. «Հայստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու:
    Աաաաաաաաաաաաաաա, ավելի վաաաաաաաաաաաաաաաատ !!!!!!!!!!!!

    Ես ել մտածում էի, ու՞ր ա կորել Մանուշակը:

    Ուրեմն, Պետրոսյան Մանուշակ - 1992-1998 թվականներին «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» առաջին տնօրենը: Տնօրեն, որը սկիզբ դրեց Հիմնադրամը թալանելու բարի ավանդությանը: Էսօրվա պես հիշում Մանուշակի հաբռգած դվիժիները աշխարհի տարբեր կողմերում (միլիոն անգամ ամեն տեղ գրված ու բոլորին հայտնի), այդ թվում նաև Սևանի «Աշոտ Երակթ» ռեստորանում, որտեղ Մանուշակը մի քանի ընկերուհիների հետ չուլի պես հաաառռռփած կայֆավատ է լինում ու ղժում էր սաղի վրա (1997 թվին):

    Մանուշակը վերջին 15 տարում ընդհանրապես ոչ մի բան չի արել, բացարձակապես; Ակտիվ քաղաքակնության մեջ ընդհանրապես չի եղել, «պայքարին» ոչ մի գրամ օգուտ չի տվել, ու Մանուշակ Պետրոսյանի միակ ակտիվն այն է, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մոտ ընկերուհին ա:

  18. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակտիվ քաղաքակնության մեջ ընդհանրապես չի եղել, «պայքարին» ոչ մի գրամ օգուտ չի տվել, ու Մանուշակ Պետրոսյանի միակ ակտիվն այն է, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մոտ ընկերուհին ա:
    Նախորդ գրածներիդ չեմ անդրադառնում՝ լավատեղյակ չլինելուս պատճառով: Էս մասը բացարձակ ապատեղեկատվություն ա (կարծում եմ՝ չիմանալու արդյունք): Մանուշակը վերջին տարիներին ակտիվ ա եղել, բայց ոչ հրապարակային դաշտում: Ինքն ակտիվ զբաղվել ա արտաքին կապերով, ինչպես նաև կոնգրեսի կենտրոնական գրասենյակի աշխատանքներում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Վրիպակ էր: Իրականում 11-րդ համարը Պետրոսյան Մանուշակն ա, ում հաստատ ճանաչում ես(նք): Ամեն դեպքում հիշեցնեմ. 1992թթ. «Հայստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու:
    Փաստորեն վրիպակ չի: Ուղղակի Մանուշակի պասպորտով անունը Վիոլետայա: Էսօր պատահական եմ պարզել:

    Ապեր, գլխիս ապատեղեկատվության դասախություններ ես կարդում, բայց ինքդ էլ լավ չես ճանաչում քո հերոսներին:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (26.03.2012)

  21. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն վրիպակ չի: Ուղղակի Մանուշակի պասպորտով անունը Վիոլետայա: Էսօր պատահական եմ պարզել:

    Ապեր, գլխիս ապատեղեկատվության դասախություններ ես կարդում, բայց ինքդ էլ լավ չես ճանաչում քո հերոսներին:
    Ապեր, Մանուշակն իմ հերոսը չի, ու այո՛, ես չգիտեի, որ Մանուշակի անունն անձնագրով Վիեոլետ ա: Ի տարբերություն քեզ ես ընդունում եմ, որ եթե դա իսկապես էդպես ա, ապա իմ գրածն ապատեղեկատվություն ա: Նման կամք ու ազնվություն քեզ էլ եմ ցանկանում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012թ. Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք
    Հեղինակ՝ Tatev A., բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 08.11.2010, 16:02
  2. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  3. Ղեկավար կազմի ժողովի արդյունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.10.2008, 04:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •