User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր քաղաքական ուժին եք ձայն տալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):

    6 7.41%
  • «Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):

    20 24.69%
  • Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):

    26 32.10%
  • Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):

    3 3.70%
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):

    1 1.23%
  • Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):

    1 1.23%
  • Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):

    4 4.94%
  • «Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):

    1 1.23%
  • Չեմ մասնակցելու ընտրություններին:

    19 23.46%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1052 հատից

Թեմա: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ (06.05.2012թ.)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, դասեր քաղելու ժամանակն ա ու ամեն ինչ չափից ավելի լավ քննելու ժամանակն ա: Ու գործելու ժամանակն ա, հենց նրա համար, որ գնալով ավելի վատ չլինի: Իսկ էդ նշանակում ա, որ բացի ամեն ինչից, հիմա պետք չի դատարկ մեղադրանքներ հնչեցնել: Մեղադրանքներ ու քննադատություն պետք ա, ճիշտ կողմնորոշվելու համար: Խոսքս դատարկ մեղադրանքների մասին ա, ինչպիսին ասենք լրարից մեջբերածդ հոդվածում էր՝ սուտ ու սարքովի:
    Մի հատ հետաքրքիր փաստ ասեմ, թող սիրտդ մի քիչ հովանա Մեկ էլ մի երկու նկատառում, անցած գնացած բաներից:

    Ուրեմն, ՀԱԿ մեծամասնական թեկնածուներին բոլորին միասին տվել են մոտ 186.000 ձայն, չնայած ոչ մի թեկնածու չի անցել: Այսինքն 80.000-ով ավելի, քանի ՀԱԿ-ի ստացած համամասնական ձայների քանակն ա: Իսկ դա անում ա արդեն մոտ 13%:

    Էս էլ մի ուրիշ մտածելու բան ա: Արժե՞ր ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից շատ ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելն ու ուժերը փոշիացնելը, թե՞ պետք էր առաջադրել մի 10-15 տեղ ու կենտրոնանալ նրա վրա, որ գոնե մի 3-4 հոգի էլ տենց անցնի: Որ նայում ես արդյունքները ընտրատարածքներ կան, որտեղ ՀԱԿ-ի թեկնածուն 2% կամ 3% ձայն ա հավաքել: Ու՞մ էին պետք էտ թեկնածուները: Ո՞վ ա ասենք Գևորգ Գևորգյանը 16 ում, կամ Վարդազարյան Վարազդատը 37-ում:

    Կամ ու՞մ էր պետք Տիգրան Տեր-Պետրոսյանը, որը 12-րդ տեղամասում, 43.000 ընտրողից ստացել ա 2500 ձայն, բայց ընթացքում համ իրան խայտառակ արեց, համ սաղ ՀԱԿ-ին՝ Թոխմախի Մհերի հետ իրա ախպեր-ընգերական շփումներով: Էրեբունու լավ տղու թոզ էր դրել վրեն, գիտեր հեսա բան չմնաց ու ինքը դեպուտատ ա դառնում:

    Կամ ու՞մ էր պետք Պետրոս Մակեյանը, որը ստացել ա 1206 ձայն մոտ 38.000 ընտրողից:

    Կամ ինչի՞ Նիկոլը գնաց ու մտավ Լիֆիկը բերանը: Արա ԱԺ-ում քանակ էր պետք, եթե եկել հասել էիք հերթական ընտրություններին, նենց անեիք գոնե քանակ ապահովեիք, Օսվենցիմ-Շմոսվենցիմ էին խաղում: Որ նայում ես ամեն տեղ մի էշություն արվել ա: Որ խորն ես նայում, ոչ մի խելոք բան չի արվել: Լևոնը, ինքը իրանով կարա հազար անգամ խելոք քաղաքական վերլուծաբան լինի, կամ նույնիսկ գործիչ լինի, բայց որպես մենեջեր զրոյա ու իրականությունից մի հազար կիլոմետր հեռույա: Դրա համար էլ ՀԱԿ-ի վիճակն էտ ա:

    Կարճ ասած ինչ արվել ա սխալ ա արվել, ու էս վիճակից 30 վարկյանն էլ չէր փրկի, 30 րոպեն էլ չէր փրկի, ու դաժե 30 ժամը չէր փրկի:

    Լուրջ եմ ասում, լավա գոնե ՀԱԿ-ը մի ձևի ծերը ծերին 7%-ի սահման անցավ: Ով գիտի, կարող ա չի էլ անցել, Սերժը անցկացրել ա, որ աշխարհով մեկ խայտառակ չլինի:

    Որ ուզում ես իմանաս, եթե բանը հասնելու էր հերթական ընտրություններին, ապա եթե չլիներ էտ ախմախ երկխոսությունը, չլիներ ԲՀԿ-ի հետ սիլի-բիլին, չլիներ էտ անիմաստ ու անօգուտ միասնական շտաբը (դրանցից ինչ կա վաբշե, մեռա՞ն), չլիներ էտ 30 վարկյանանաոց հիմար գաղափարը, հնարավոր ա որ ՀԱԿ-ը մի 15-20% ձայն ստանար: Բայց ՀԱԿ-ը անցած տարվա սկզբից, ու հատկապես էս վերջին մի քանի ամիսներին ամեն ինչ արեց որ ինքը ձայն չստանա: Նայում ես ողջ պրոցեսին ու ապշում ես - մարդիկ զոռով շառով, Սերժի փոխարեն, իրանք իրանց ձեռով ամեն ինչ արել են, որ 7%-ից ավել ձայն չհավաքեն:

    Այ սենց ա լինում պատիժը - ժողովուրդը ուղղակի կորցրեց ՀԱԿ-ի նկատմամբ վստահությունը ու գերադասեց 5000-ը, քանի որ ՀԱԿ-ը ժողովրդի հսկա աջակցությունը թողած, անցած տարվա սկզբից, գնաց ու սկսեց խաղեր տալ նախ ՀՀԿ-ի իսկ հետո ԲՀԿ-ի հետ: Շատ էր ուզում հետները մտնել անկողին: Իսկ հին պապական առակն ասում ա, եթե տեղաշոր ես մտել, ուրեմն պիտի ք..... ներող.... սիրվես:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (10.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012թ. Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք
    Հեղինակ՝ Tatev A., բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 08.11.2010, 16:02
  2. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  3. Ղեկավար կազմի ժողովի արդյունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.10.2008, 04:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •