davidus-ի խոսքերից
ՄԻ քիչ ստվերի մասին։
Հարցը նրանում ա, Վիշապ ջան, որ ստվերում աշխատելը ավելի ա ձեռք տալիս, քան հարկային դաշտում։ Սա հայտնիներից հայտնիի կարգավիճակում ա։ ԲԱՅՑ... սխալը համակարգից ա գալիս։ Հարկային դաշտում աշխատելը չպիտի լինի պատուհաս գործարարի համար։ Եթե ուզում ես իմ անձնական կարծիքը իմանաս, ապա մեր պետությունը հլը մի բան էլ պիտի ընկնի գործարարի ոտքերը՝ վերջիս խնդրելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ էնպես չի էլի, որ տնտեսական զարգացման պիկում ենք գտնվում, որ նման խայտառակ հարկային քաղաքականությամբ զսպող միջոցառումներ իրականացնելու կարիք ունենք։ Մեր երկրի համար ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ աշխատատեղը նույնքան կարևոր ա, որքան պետբյուջե մուծած թերի սոցվճարի լրիվ գանձումը։ Էս ա խնդիրը։ Փաստացի, ներկայիս համակարգը հենց սնվում ա ստվերով, որովհետև առանց դրա ինքն ուղղակի կկործանվի։ Գումարած սրան՝ թեկուզ ամենափոքր բիզնես սկսելու համար ահռելի բյուրոկրատական քաշքշուկները, որոնց արդյունքում դու մի տասը օրվա մեջ դուրս ես տալիս էնքան, որքան կարողա մի կես տարում չաշխատեիր։
Ես վերջին արտահայտած միտքդ մի քիչ այլ կերպ կձևակերպեի. Հայաստանում երևի թե կա հարկային դաշտում գործող տնտեսություն....
Էջանիշներ