Դեռ չենք համաձայնվել, բայց արդեն խոսում ենք նույն լեզվով – քննարկում ենք ինչպես պիտի հետևել ընտրալին, անկախ նրանից թէ նա անձաբ ով է ինչ սեռական, ազգային կամ կրոնական պատկանելիություն ու հակումներ ունի։
Իսկ չենք համաձայնվել դեռ վերահսկողության մեթոդների հարցում։
Ես հավատում եմ որ լինում է հետ կանչել էլ, հրաժարական տալ ստիպելն ել, քանի որ տեսնում եմ ամեն օր ինչպես են մարդիկ զարգացած երկրում ընտրված ու գործադիր մարմինների վերահսկողություն իրականացվնում ու նաև վկա եմ եղել Հայաստանում նման վերահսկողության հատուկենտ բայց փաստված դեպքի, մասնավորաբար ԼՏՊի հրաժարականը, միայն դրա համար նրան կարելի է հարգել...
Նստել սպաել հաջորդ ընտրության, սանսունցի դավիթի, ԵԱՀԿ դիտորդի, որ պատժես, դա է մեր ժողովրդի առօրյա դժբախտությունը ու մոլորությունը։ Լարվում լարում են վիճակը մինչև գալիս պայթում է մարտի մեկով, քանի որ բոլորը ինչ որ մի պահի ու անձի հետ են կապում իրենց կյանքում փոփոխությունները, բայց ոչ իրենց հետ, հավասարաչամ ու ամենօրյա։ Օրինակ որ գնան իրենց գյուղապետի, թաղապետի, քաղաքապետին կլիզմա անեն անօրինությունների դեմ չպայքարելու ու պայմանավորվածությունները չիրականացենլու համար։
Եթե այդպես մարդիկ կարծում են, ապա առայժմ հատուկենտները, որոնք օրինակ իրենց քաղաքապետից Մաշտոցի պուրակում հաշիվ են պահանջում, պնդում որ բուտիկները հանի։ ՈՒ դա բուտիկների հերցը չի այդտեղ ու քաղաքապետի չի, այլ այն որ մարդիկ անկախ ՏԻՄևքաղաքապետի ընտրություններ կան չկան պայքարում են իրենց պայմանավորվածությունների համար, այն է կանաչ գոտիները Երևանում պահպանել ու շատացնելու խոստումը, որ քաղաքապետարանը, որ ՀՀԿի դեմքն է, խոստացել, խաբել չի անում....
Իսկ առանձին գյուղում ծակ փակելը, ոչ մի պրոբլեմ չի ներկայացնում, համախմբվածություն ու միասնականություն ու պայքարելու ցանկություն է պետք, որ լինի, ինչը մարդկանց մեջ մեռցրել են։
Կենտրոնացաված ջրագծեր ու կոյուղի ամեն գյուղում ու քաղաքի թաղամասում սարքելու համար ԱԺ ընտրություններ պետք չի, բավարար է հավաքվել ու ստիպել գյուղի ղեկավար, փաստացի քո կողմից ընտրվածներին, որ հավաքված հարկերը ծախսի բոլորի համար մի լավ բան անելու համար։ Բայց դրա համար, պետք է բոլորը ցանկանան, որ բոլոի համար լավ լինի – համայնավարություն գիտակցեն, հասկանան ինչ է ու ձգտեն դրան։
Նման տրամաբանություն միայն հայության մոտ չի, որ պրեբլեմ է ունենալ, տարբերությունը օրինակ Հյուսիսային երվորպական ու հարավ եվրոպական երկրների միջև նույնն է, հյուսիսում համայնավարությունը պետությունններում ինչպիսիք սկանդինավական, գերմանակա–հոլանդական ու նույնիսկ լեհական ու չեխական, շատ ավելի է գնահատվում քան հունաստաններում, իտալիայում իսպանիայում։ Կռահիր երեք անգամից, ով է հիմա տնտեսական կռախի առաջ կանգնած....
Էջանիշներ