Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Ախպերս հեղափոխությունն արդեն եղել ա: Մալաթիայում մի քանի սալաթչի Նիկոլին լռեցնում են, ու ասում որ «իմ համար իմ Հիսուսից հետո Սամվել Ալեքսանյանն ա, էս ուրիշ մարդ չունեմ»: Դա արդեն հեղափոխություն ա, որ էս ազգն ապրել ա: 30 000 դրամ աշխատավարձի համար մարդիկ լֆիկ են աստվածացնում: Ստեղ համ էկզոտիկ կենդանիներ կան, համ աստղագետ-տիեզերագնաց Արթուր Պողոսյան, համ բոլոր ոլոլորտներում հաղթանակ արձանագրած հզոր առաջնորդ, համ Արիստոտելից ոչ պակաս հզոր մտքի գիգանտ ազատության ու շախմատի մեծ վարպետ փրկիչ Լևոն, որ գեներալ մանվել ա գոռալ տալիս մարդկանց, որն էսօր ՀՀԿ ցուցակում ա, համ Շուշան Պետրոսյան, որ օրենք ա գրելու մեր համար, համ Արտաշես Գեղամյան, որ ՀՀԿ ցուցակում ա, համ .... ի՞նչ խորանամ Գնել ջան, կարմիր գիրքը բաց անուններս գրի մեջը, մենք վերացող տեսակ ենք, իսկ հեղափոխությունը արդեն փաստ ա: Արի գիրք գրենք, տիեզերք թռնենք, ուղեծրային արբանյակ գծենք ու հայլուրով մեզ ցույց կտան.. կամ ասենք ... ասենք գետինը մտնենք:
էն որ ընդգծել եմ՝ հատուկ եմ ընդգծել քո գրառման մեջ, որ ասեմ ՛
սրանք ու ՀՀԿ-ի մնացած ցուցակը իրականում էսօրվա Հայաստանի մեծամասնության լավագույն ներկայացուցիչներն են
այսինքն իրականում սրանք ներկայացնելու էն մեծամասնությանը, ինչ և բոլորս ենք չէ՞ ուզում, որ մեծամասնությունը ներկայացվի իրա ներկայաչուչիցների միջոցով:
էկեք ռեալությունը ընդունենք առանց ավելորդ մազոխիզմի: այնպեսին, ինչպիսին որ կա:


ու իմիջայլոց Սերոժը բավականին լավ ու արդարամիտ ռեկավար է: ինքը ռեալ լիքը քայլեր է արել իրա նախորդներից /լևոնճ--քոչ/ հետո ,որով փոքրամասնությանը բավականին տեղ է տալիս, թողնում է իրքնաարտահայտվեն, նաև լսում է իրենց ու նույնիսկ փորձում է իրանց վրով ման չգալ սապոգով:
մեր ազգը իր առանձնահատկություն ունի, որ ռեալությունը երբեք էլ չի կարողանում գնահատել: