Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ ջան, հենց վատն էլ էդա, որ մտածում ենք, թե առանց գաղափարախոսության կարելի է գործ անել ու երկիրը կարգի բերել: Մենակ գործելով` հնարավոր չի:
Առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք սկզբունք, ընդ որում կիրառել կոնցեպտուալ, միասնական ու զուգահեռաբար: Դրանք են` գաղափարախոսություն, ուժի կիրառում, տնտեսական բարեփոխումներ:
Ոնց զգում ես մեր երկրում վերջին երկուսը անելու համար ոչ մի ընդիմադիր քաղաքական ուժ չունի բավարար պոտենցյալ` լծակներ և ռեսուրսներ: Մնում է սկսել առաջինից, որի հենքի վրա պիտի ստեղծվեն լծակները և ավելացվեն ռեսուրսները: Այլ տարբերակ գիտես?
"Ռեժիմ քանդելը" դա գաղափար չի, այլ ընդամենը կոնկրետ գործողություն է ընդհանուր գաղափարի իրականացման համար, իսկ վերջինը չկա: Դա նշանակում է որ "ռեժիմ քանդելուց" հետոն չի երևում` ամրագրված է միայն խոստումների ու ծրագրերի տեսքով, բայց ոչ գաղափարախոսությամբ:
Նույն սովետները հաջողուայն չէին հասնի եթե վերը նշված սկզբունքները միասնական չկիրառեին: Ու ոնց գիտենք` սկզբից գաղափարն է ստեղծվել:
Յուրաքանչյուր նախաձեռնության սկիզբն էլ գաղափարն է ու գաղափարախոսությունը, որի հիման վրա արդեն կազմվում են ծրագրեր, նախագծեր, նաշվարկվում են միջոցներն ու ռեսուրսները և սկսում են գործընթացը: Ուրիշ ձև գիտես?
Եղավ… եթե կարծում եք որ գաղափարախոսությամբ ա պետք եկեք քննարկենք գաղափարախոսություն…

մի հարց մենակ… 2008-ին որ գնում էիք ընտրությունների, էդ գաղափարախոսությունը կա՞ր… էս ասելով ես էլի համաձայն եմ քննարկել ցանկացած գաղափարախոսություն