Սխալ ես ասում:
Ես ընտրություններին մասնակցում եմ ընտրություններին չմասնակցելով: Էսի ընտրությունների, ընտրությունը կազմակերպողների, ընտրություններին մասնակցողների նկատմամբ քաղաքական ու գաղափարական վերաբերմունք ա: Եթե ընտրություններին մասնակցեմ էլ, քննարկելու բան չի լինելու: Հենա լիքը մարդ մասնակցելու ա, մինչև հիմա ի՞նչ ա քննարկել - 96-ին են շատ լափել, թե՞ 2006-ին, ու ով քիչ ա լափել, էն էլ լավն ա: Պադումայեշ…
Դե խնդրեմ, նույն Հրանտ Բագրատյանը, որի շատ մտքերի հետ ահագին համաձայն եմ, առաջին նախընտրական հավաքի ժամանակ ասում ա հետևյալը.
Էհ, խոսքի ի՞նչ ա ասում: Ընդհամենը մի բան - մենք լավն ենք: Ընգեր, մեկը դու դավադիտ չես եղե՞լ մազութի, մութի, ու սենց հավայի բաների մասին լսելուց ու արդարացումներ փնտրելուց: Ու՞մ բողկին դա: Արա, մեզ ասեք մեր վաղվա օրն ինչ ա լինելու: Էսքան պարտքը վրեքներս, Ռուսաստանի ճորտի կարգավիճակով, սենց արտագաղթով, սենց ծնելիության մակարդակով, սենց գել ու գազան հարևանների կողքը, սենց արագ փոփոխվող աշխարհում մենք վաղը ի՞նչ ենք անելու: Կարող ա խոսքի մի բանն էլ մուտիտ անեք, բայց գոնե մի հատ թարմ բան ասեք, մի հատ հույսի նշույլ ցույց տվեք, մի հատ նորություն հա էս վերջին քսան տարվա կտրվածքով:Նշենք նաև, որ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի ներկաներին հավատացրեց, որ իրենք գող չեն, այլապես կհայտնվեին ՀՀԿ ցուցակում:
«Եթե գողացել են, դատեի՛ք, ինչի՞ չդատեցիք»,-խոսելով այն պնդումների մասին, թե 90-ականներին իշխանությունները մազութ են գողացել, ասաց Բագրատյանը՝ վերջում ավելացնելով. «Մեզ ձա՛յն տվեք, իսկապես չեք փոշմանի»:
Թե չէ, ընգեր, «Հորս արև, չեմ խաբում, մեզ ընտրեք լավ կըլնի, ու չեք փոշմանի» տարբերակով, մեկը ինձ, մոռթես ընտրություններին չեմ գնա: Իսկ Հրանտ Բագրատյանի շուրթերով խոսում են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը:
Դրա համար էլ սաղովի էկել հանգել եք դեմքերին: Իսկ դեմքերն էլ թարսի պես էլի նույնն են: Հրանտ Բագրատյան - Խոսրով Հարությունյան, Սարիբեկ - Լֆիկ, Ջհանգիրյան - Աղվան, Արթուր Բաղդասարյան - Շուշան Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան - Գալուստ Սահակյան ....
Էջանիշներ