Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
Քննարկումներդ շաքարով կտրեմ

աղբյուր
Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Վարզոր ջան, ինքն այլևս այլընտրանք չուներ: Հասարակական արձագանքը իրան ուղղակի չթույալտրեց, որ ինքը կարողանա «հավասարը հավասարի հետ» բազառ անի: Անշուշտ կային մարդիկ (էստեղ էլ), որ Րաֆֆիի ասածներին հավատում էին և այլն, բայց ընդհանուր առմամբ հասարակական արձագանքն ավելի շատ բացասական էր ու ինքն իսկապես այլընտրանք չուներ:

Ես գրեթե վստահ եմ, որ իրենց հիմնական թիրախը երեք տեղամաս էր ու էդտեղ ուզում էին բրդեին իրենց թեկնածուներին, դրանք էին

թիվ 4. Արամ Մանուկյանը հաներ թեկնածությունը հօգուտ Զարուհի Փոստանջյանի
թիվ 9. Լևոն Զուրաբյանը հաներ հօգուտ Ռուբեն Հակոբյանի
թիվ 12. Տիգրան Տեր-Պետրոսյանը հաներ հօգուտ Անահիտ Բախշյանի

Պլյուս գուցե

թիվ 1. Առուստամյան Գայանեն հաներ հօգուտ Ստյոպա Սաֆարյանի

Այ էսքան բան ու վերջ: Բայց պայմանավորվածությունները սենց դեպքերում սենց չեն անում, էլի, նախօրոք եղած առաջարկները չեն մերժում, նստած քննարկում են: Ով որ հետևել ա, տեսած կլինի, թե ժառանգները ինչքան իրարամերժ բաներ էին ասում, հայտարարում էս քանի օրը: Բայց էդքանից տրամաբանորեն միայն էս մի տարբերակն ա դուրս գալիս:
Սա էլ էսպես.

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս պաշտոնապես ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել թիվ 7 ԸԸՀ-ին։ Այդ մասին հայտարարեց նույն ընտրատեղամասում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ մոտ քսան րոպե առաջ իր լիազոր ներկայացուցիչը զանգահարել է ԸԸՀ եւ չի եղել այդ դիմումը, ուստի ինքը մինչեւ այդ զերծ կմնա մեկնաբանություններից։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ անձամբ չի հանդիպել։ «Ժառանգության» ներկայացուցիչը հանդիպել է ՀԱԿ-ում եւ առաջարկել սա. «Րաֆֆի Հովհաննիսյանը հանում է իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից, իսկ ՀԱԿ-ը հանում է իր թեկնածուներին թիվ 1, 4, 6, 9 եւ 12 ընտրատարածքներից»։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ, բնականաբար, այդ առաջարկը մերժվել է, քանի որ նույն տրամաբանությամբ՝ կարող էր ՀԱԿ-ն ասել «Ժառանգությանը» այդ ընտրատարածքներից հանել իր թեկնածուներին ու փոխարենը ինքը թիվ 7-ը ինքնաբացարկ կհայտնի։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, թե իրենք մինչեւ առաջադրումների փուլը փորձել են «Ժառանգություն»-ից իմանալ, թե որտեղ են նրանք առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով, սակայն նրանց այդ տեղեկատվությունը չի տրամադրվել։
Աղբյուր՝ Ա1+

Փաստորեն չէի «հաշվել» միայն 6-րդ ընտրատարածքը, որտեղ ժառանգներն ուզել են, որ Ավետ Պողոսյանը հանի իր թեկնածությունը հօգուտ Արմեն Մարտիրոսյանի:

Իշտահներիդ քացախ, համա թե ախորժակ է: Նախօրոք գայիք քննարկեիք, ես էլ հո գիտեմ, որ առաջարկ նախապես եղել ա: