Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Մեր մեջ ասած, Րաֆֆիի էս արածը էշություն ա Գոնե էս պահի դրությամբ: Արա, ալամ Հայաստանն ընտրատարածք ա, պըտի գայիր ու Նիկոլի հե՞տ պայքարեիր: Էշությունն իրոք սահմաններ չի ճանաչում:
Մեջբերում Chelovek84-ի խոսքերից Նայել գրառումը
Րաֆֆիին չեմ հասկանում։ Րաֆֆին իհարկե համամասնականով շատ ավելի մեծ շանսեր ունի անցնելու, հավանաբար այդ նկատառումով էլ «որը որ պատահի» սկզբունքով թիվ 7-ում է առաջադրվել։
Րաֆֆիին ինձ թվում ա իսկի ինքը չի հասկանում: Խնդիրն էն ա, որ Րաֆֆիի որևէ տեղ առաջադրվելն ընդհանրապես պլանի մեջ չէր մտնում: Հիշեցնեմ, որ մարտի 18-ին տեղի ունեցավ «Ժառանգության» վարչության ընդլայնված նիստը, որտեղ որոշվեց թե՛ համամասնական ցուցակը, թե՛ մեծամասնականով հանդես եկողներին: Մեջբերում եմ.

Այն նաեւ ձայների մեծամասնությամբ հաստատեց կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը, ապա, հաշվի առնելով «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը` հաստատեց համամասնական ընտրակարգով այդ կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ «Ժառանգություն» կուսակցության հմատեղ ցուցակը:

Ստորեւ ներկայացնում ենք «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ամբողջական ցանկը եւ համամասնական ընտրակարգով առաջադրվող 101 հոգուց բաղկացած միացյալ ցուցակի առաջին 25 թեկնածուներին.

Մեծամասնական.



1/ Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.

2/ Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.

3/ Մարտիրոսյան Արմեն. (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.

4/ Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ.

5/ Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.

6/ Շահբազյան Ռոբերտ (թիվ 20 ընտր.), Ժառանգություն, պատմաբան-իրավագետ, ուսուցիչ.

7/ Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ.

8/ Սահակյան Գառնիկ (թիվ 30 ընտր.), Ժառանգություն, դեղագետ:
Աղբյուր՝ Առավոտ

Դժվար չի տեսնել, որ ո՛չ Րաֆֆին էր մտնում մեծամասնականի պլանների մեջ, ոչ էլ 7-րդ ընտրատեղամասը: