Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, հասկացա: Չգիտես ինչի մտածում էի 2-րդ փուլ ա լինելու
Բայց Արտ, նույն հաջողությամբ կարա Նիկոլի՛ ճիշտ քայլը լինի էն, որ տանի քարոզարշավ, համակիրներ ձեռք բերի համայնքում, իսկ վերջում թեկնածությունը հանի՝ հօգուտ Րաֆֆիի:
Մի փոքր անհարմար է խոստովանել, բայց ցուցակներից հազիվ մի տասը մարդու ճանաչեցի Ինչ արած, քաղաքականությունը իմ ուժեղ կողմը չէ: Ամեն դեպքում մի փոքր զարմացա տեսնելով Ժառանգության համակիրների մեծ թիվը, որի ղեկավարը հանրահայտ Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Հավանաբար չեք հիշում այն հանրահայտ ճառը, որի պատճառով այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հեռացրեց նրան: Մի երկու անգամ պետք է որ նշած լինե, որ ԼՏՊ - ին մեղմ ասած չեմ համակրում, բայց նա այն ժամանակ ճիշտ որոշում կայացրեց: Հապա Րաֆիի հայր տխրահռչակ Ռիչարդը, որի գործունեությունը ԱՄՆ -ում մեր հայրենասեր ակումբակիցներից ոմանք դավաճանական են անվանում ու շատ ճիշտ են անում: Ինչ որ չեմ լսել, որ նրանք հոր հետ գաղափարական հակառակորդներ լինեն:
Բացի այդ, Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ վրա խելացի մարդու տպավորություն չի թողնում, մինչդեռ առաջինն է իր կուսակցության ցուցակում: