Գնել ջան, ընդդիմությունը երբեք կոչ չի արել վերցնել փողը: Ընդդիմությունը կոչ է արել, որ հիշեն, որ ընտրախցիկում մենակ են ու էդ 30 վայրկյանին կատարեն ընտրությունը:
Ինչու՞ այդպես: Շատ պարզ:
Հրազդանի քաղաքապետի ընտրությունը մի փորձ էր, որը հստակ գծել էր էս ընտրությունների պատկերը: Էդ ժամանակ արդեն պարզ էր, որ իշխանությունը «խելոքացել» է: Պարզ էր, որ ընտրությունների կեղծման հարթակը ընտրատեղամասից դուրս է տեղափոխվում, որպեսզի ներսում արձանագրվի մաքուր ընտրություն: Ու էդպես էլ եղավ: Իհարկե եղել են լցոնումներ, եղել են կարուսելներ, եղել են կրկնաքվեարկություններ և այլն, բայց ընտրությունների ելքի որոշման հարցում կարևորագույն դերերից մեկը ձենը ծախած, վախեցած, ահաբեկված քաղաքացիների ձայներն էին, ովքեր եկել ու քվեարկել են իշխանության օգտին:
Սա հին մարտահրավերի նոր թափն էր ու հենց սրա դեմ էր պետք պայքար մղել, սրա դեմն առնելու մեխանիզմ գտնել: Ժամանակը քիչ էր: Ընտրվեց 30 վայրկյանի մարտավարությունը, այդ հսկայական թվով մարդկանց հասկացնել, որ դե ջհանդամը թե չեք վերցրել փողը, ջհանդամը թե ձեն վախեցրել, քվեախցում դուք մենակ եք: Լա՞վ մարտավարություն էր, թե՞ ոչ: Փաստացի՝ ոչ: Արդյունք չտվեց: Չնայած ստեղ էլ կարելի է մի թեթև վիճել ու նկատել, որ էդ 30 վայրկյանն ամենաշատն աշխատացվել ա Նիկոլի ընտրատարածքում, որտեղ իշխանությունը վստահ էր, որ Նիկոլը խայտառակ քիչ ձայն ա տանելու, իսկ Նիկոլն ամեն դեպքում 10000 քվե ստացավ, որը համ ընդհանուր ֆոնին, համ էլ հատկապես էդ ընտրատարածքի համար իսկապես զիլ թիվ ա: Բայց փաստացի նաև դա էր պարտություն, էնպես որ կարող ենք ասել, որ էս մարտավարությունն անարդյունավետ էր:
Բայց սխալ ա էս մարտավարությունը բնութագրել որպես ժողովրդին հանցագործության դրդող: Ու հատկապես հերիք ա էլի էդ պատվերով հոդվածները դնես, դաժը ռիսկ չունեն հեղինակին գրեն: Լրագրի անանուն հոդվածները մեկը մեկից անասունություն են ու բոլորն իշխանական պատվեր: Իշխանությունն ա էս ժողովրդին սարքում հանցագործ՝ նրանց կաշառելով, ոչ թե ընդդիմությունը, որը թեկուզ վատ, բայց ձև էր մտածել դա շրջանցելու:
Էջանիշներ