Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Կարաս սմայլիկները հանես, եթե դրանք գրածիս իմաստը փոխում են:

Մնացածաի մասով, որ էս անիմաստ խոսակցությունը շատ չերկարի, կարդա հետևյալը.



Ու վերջում, շատ տխուր ա, որ ՀԱԿ-ի հույսը մինչև հիմա էն մարդիկ են, որոնք չգիտեն, որ ընտրախցիկում իրանք մենակ են:
Էդոյի գրառումը կարդացել եմ, Գնել ջան: ՀԱԿ-ը ընտրակաշառք անելու գովազդ չի անում: Շեշտադրում եք փոխում: ՀԱԿ-ն ասում ա. եթե ստիպված եք եղել վերցրել, գոնե իմացեք, որ ունեք ազատություն ու կարող եք «խաբել» ձեզ կաշառք տվողին: ՀԱԿ-ի այդ խոսքը ուղղված չի էն մարդկանց, ովքեր կաշառք չեն վերցնում կամ տատանվում են վերցնեն թե չէ, այլ նրանց, ովքեր ինչ ուզում ես արա, վերցնում են: Այսինքն ուղղված ա եղածը չեզոքացնելուն, այլ ոչ թե նորը ստեղծելուն: Բառերի մանիպուլյացիա անելով խոսքը փոխելը էնքան էլ ճիշտ չի:

ՀԱԿ-ի հույսը էդ մարդիկ չեն: Մեր բոլորի համար էդ մարդկանց արածը էսօր չարիք ա, փորձ ա արվում դեմն առնել՝ գոնե էսպես: Կրկնեմ հարցս. ՀԱԿ-ին մեղադրելուց անդին, ի՞նչ առաջարկ ունես այդ չարիքը վերացնելու համար: