.......
Անցել են երկու տասնամյակ եւ մոտ մեկ տասնյակ համապետական ընտրություններ, եւ քաղաքական ու կուսակցական համակարգը Հայաստանում որեւէ արդիականացում, որեւէ առաջընթաց փաստացի չի ապրել: Նույնն են քաղաքական պայքարի մեթոդները, կոչերն ու բառապաշարը, նույնն են գնահատականներն ու արժեքային համակարգը:
......
Փաստացի, երկու տասնամյակ Հայաստանի քաղաքացուն օտարում են սեփական երկրից եւ իրավունքներից:
Եւ ամենաահավորը` նրան ներշնչում անզորություն, եւ ստիպում դիմել մարդկային նվաստ քայլի` փողը վերցրեք, քվեարկեք ուրիշի օգտին: Ահա եւ Հայաստանի քաղաքացու ողջ «արժեքը»` քցող, վախկոտ, գաղթական: Մի բան, որ դարեր շարունակ հայերին ներշնչել են թե օտարները, թե սեփական «քաղաքական» դասը: Եւ ստեղծել «Վարդանանքի» ասքը որպես ապրելակերպ` ուրանալ, քցել, եւ բարոյական հաղթանակ տանել: Դրանից հետո կարելի է հանգիստ խղճով լքել երկիրը` չէ՞ որ դա առավելագույնն է, որ առաջարկվում է մարդկանց:
Այդ պատճառով էլ, երկու տասնամյակ շարունակ ընդդիմությունը «հաղթում է» ընտրություններում, սակայն իշխանությունը մնում է իր տեղում, ինչ որ կոսմետիկ փոփոխություններով: Նույնն է մնում համակարգը, արժեքները, գնահատականներն ու գործելակերպը:
Էջանիշներ