User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր քաղաքական ուժին եք ձայն տալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):

    6 7.41%
  • «Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):

    20 24.69%
  • Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):

    26 32.10%
  • Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):

    3 3.70%
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):

    1 1.23%
  • Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):

    1 1.23%
  • Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):

    4 4.94%
  • «Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):

    1 1.23%
  • Չեմ մասնակցելու ընտրություններին:

    19 23.46%
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 1052 հատից

Թեմա: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ (06.05.2012թ.)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ապրես, դրա համար էլ ես «փաստեր»-ը գրել էի փակագծերի մեջ (ուրիշ հարց, որ կա արժանահավատության աստիճան): Ու նաև դրա համար էլ ես ոչ թե անձերին եմ կպնում հիմնավորելու համար, որ պետք ա համակարգը փոխել, իշխանությանը հեռացնել, այլ երկրի ընդհանուր վիճակին, վարած քաղաքականությանը, ընդհանուր օլիգարխիայի ձևավորվածությանը, վարչկան լծակների կիրառմանն ու ուրիշ բաներին: Անձերին կպնելս էլ, որպես կանոն, սահմանափակվում է «քաղաքական հումոր» թեմայում: Ու էդ հիմա չէ՝ միշտ
    Իզուր ցեցեը քցեցիր ջանս, բայց, լուրջ:

    Անել նվիրատվություն, թե՞ չանել

    Սենց, թափով մի քանի մեջբերումներ:

    Այս կազմակերպությունը քաղաքականացվեց այն պահին, երբ Մանուշակ Պետրոսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հին և հավատարիմ ընկերը, նշանակվեց գործադիր տնօրեն 1992 թ.: Ինչքան ահագնանում էր հիմնադրամի նկատմամբ իշխանությունների ազդեցությունը, այնքան մեծանում էր սփյուռքահայերի կողմից իրականացվող՝ ծրագրերի ֆինանսավորման կախումը նախագահի կողմից կայացվող քաղաքական որոշումներից:
    ՀՀՀ-ի քաղաքականացումը ակնառու դարձավ, երբ ՀՅԴ բոյկոտեց հիմնադրամի գործունեությունը այն բանից հետո, որ իշխանությունները սկսեցին դաշնակցականների հետապնդումը Հայաստանում 1997 թ.: Դա հատկապես ակնհայտ դարձավ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին 1998 թ. անմիջապես հետևեց Մանուշակ Պետրոսյանի հրաժարականը, որը ուղեկցվեց իր տնօրինության վեց տարիների ընթացքում դիզած հարստությունների, իր սեփական շքեղ դղյակի, ինչպես նաև հիմնադրամի տնօրինության այլ անդամներին պատկանող «Պիոներ» բարի, «Րիո» կոշիկի խանութի և այլ դղյակների մասին մամուլում հայտնված սկանդալային հրապարակումներով:
    Այն բանից հետո, երբ Մանուշակ Պետրոսյանը լքեց ՀՀՀ-ը, Ռոբերտ Քոչարյանն այդ պաշտոնը 1998 թ. առաջարկեց արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս ընդունեց առաջարկը մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունները սառել էին նախորդ գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանի հարստությունների բացահայտումների, ինչպես նաև իշխանափոխության պատճառով:
    Իր աղմկահարույց հրաժարականից մոտ մեկ ու կես տարի անց Մանուշակ Պետրոսյանը ասաց «Առավոտ»-ին, որ ՀՀՀ-ը լքելուց հետ նա շինարարությամբ զբաղվելու սկզբունքային որոշում է կայացրել (Զաքարյան, Արմեն, 1999): «Այդ նպատակով էլ, մի խումբ համախոհների հետ Մանուշակ Պետրոսյանը հիմնադրել է «Սպեկտրում» ընկերությունը, որի գործունեության առանցքը շինարարական գործի կազմակերպումն է»,- գրում է թերթն ու մեջբերում նրա խոսքը. «Այսօր ունենք տարբեր ընթացիկ ծրագրեր: Շինարարություն ենք իրականացնում աղետի գոտում, Գյումրիում, Ստեփանակերտում»:
    Այդ շինարարական ծրագրերից մեկի՝ Գյումրու «Անի» թաղամասի մանկական արվեստի կենտրոնի կառուցման իրավունքը պարգևել է «Սպեկտրում», «Անի» և «Կամաս» կապալառուներին ոչ այլ ոք, քան ՀՀՀ-ը (ՀՀՀ). Թեև պաշտոնական կայքը չի հաղորդում նախագծի իրականացման ժամկետները, սակայն շնորհիվ վերոնշյալ հոդվածի (Զաքարյան, Արմեն, 1999) պարզ է դառնում, որ 242.903,23 դոլարանոց գործարքը կնքվել է Րաֆֆի Հովհաննիսյանին հաջորդած գործադիր տնօրենի՝ Վահան Տեր-Ղևոնդյանի օրոք:
    Ոչ մի գործ չի հարուցվել Մանուշակ Պետրոսյանի դեմ նրա հրաժարականից հետո, ինչը շատ զարմանալի չէ, քանի որ 1998 թ. իշխանափոխության պատճառով նրա դաշնակիցը՝ Գագիկ Հարությունյանը, չկորցրեց ՀՀ սահմանադրական դատարանի իր պաշտոնը և, հետևաբար, պահպանեց ՀՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի ի պաշտոնե անդամակցությունը: Դեռ ավելին, տիկին Պետրոսյանի շինարարական ընկերությունը, ըստ երևույթին, ծաղկում էր՝ չնայած իր հանրային խայտառակությանը:
    Ավելի ուշ նա կրկին հայտնվեց քաղաքական հարթակի վրա 2008 թ. որպես Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: Այսօր Մանուշակ Պետրոսյանը կրկին իր տարերքի մեջ է` զբաղվում է Հայաստանում քաղբանտարկյալների համար օգնություն բաշխելով: Այս հանգամանքը լարվածություն է ստեղծել Հայ ազգային կոնգրեսի շարքերում՝ նրանց մոտ, ովքեր դեռ հիշում են ՀՀՀ-ում գործադիր տնօրեն եղած ժամանակ նրա կատարած արարքների մասին:
    1992թ. ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մեր առաջին նախագահը կոչ արեց ժողովրդին. «Յուրաքանչյուր մարդ ազատ, անկախ հայրենիքի բարգավաճման համար հիմնադրամին հանձնի 1 գրամ ոսկի»: Ես հանձնեցի ոչ թե 1, այլ 6 գրամ ոսկի:
    Շատ հայրենակիցների պես ես էլ հիասթափություն ապրեցի իմ ընտրած նախագահից եւ իշխանության եկածներից, աղքատացա, տարա մութը, ցուրտը, սովը: Ղարաբաղյան պատերազմում կորցրեցի շատ ազնվագույն հարազատ երիտասարդների, տեսա իմ ժողովրդի նոր արտագաղթը: Տեսա եւ տեսնում եմ՝ ինչպես քաղաքի կենտրոնում (եւ ոչ միայն կենտրոնում) բարձրանում են հայտնի չէ ինչպես, միանգամից հարստացածների բարձրահարկ սեփական դղյակները (այդ թվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանի սեփական դղյակը):

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.03.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012թ. Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք
    Հեղինակ՝ Tatev A., բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 08.11.2010, 16:02
  2. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  3. Ղեկավար կազմի ժողովի արդյունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.10.2008, 04:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •