Տարօրինակ է, բայց այս ակումբի մասին դեռ թեմա չկա ակումբում:
Արսենալը իմ ֆուտբոլային 3 սերերից մեկն է:
Նրա ոճը ուղղակի անկրկնելի է:Ներկայումս հանդիսանում է Պրեմիեր լիգայի ամենաերիտասարդ թիմը: Եվ ընդհանրապես ակումբում գործում է սկզբունք ըստ որի 30 անց ֆուտբոլիստների հետ կնքվում են բացառապես 1 տարվա պայմանագրեր:
Շատ հակիրճ ներկայացնեմ ակումբի պատմությունը
Ակումբը հիմնվել է 1886 թվականին Լոնդոնի հարավ-արևելքում Վուլվիչի թագավորական զինանոցի աշխատակիցների կողմից և կոչվում էր Դիալ Սքվեր, բայց շուտով վերանվանվեց «Վուլվիչի Թագավորական Արսենալ»-ի: Ակումբի պրոֆեսսիոնալ ստատուս ստնալուց հետո այն կրկին վերանվանվեց այս անգամ «Վուլվիչ Արսենալ»: «Վուլվիչ Արսենալ»ը 1893 թվականին մտավ Ֆուտբոլային լիգա և դարձավ առաջին հարավային թիմը որ արեց դա: Ակումբը 1904 թվականին 2րդից բարձրացավ 1ին դիվիզիոն, սակայն ակումբի աշխարհագրորեն հեռու գտնվելը պատճառ հանդիսացավ խաղերի ցածր հաճաղելիության, ինչը բերեց ֆինանսական պրոբլեմների: 1913 թվականին, 2րդ դիվիզիոն վերադառնալուց հետո թիմը տեղափողվեց Թեմզա գետից հյուսիս և զբաղեցրեց նորակառույց Հայբերի մարզադաշտը, որը հանդիսանում էր Արսենալի տնային մարզադաշտը ընդհուպ մինչև 2006 թվականի օգոստոսը: Այդ տեղափոխումից հետո թիմը իր անվանումից հանեց «Վուլվիչը» և մնաց որպես «Արսենալ»: Ներկայումս թիմը հանդես է գալիս 60,000 տեղանոց Եմիրեյտս մարզադաշտում:
Արսենալի տիտղոսները՝
13-ակի Անգլիայի չեմպիոն — 1931, 1933, 1934, 1935, 1938, 1948, 1953, 1971, 1989, 1991, 1998, 2002, 2004,
10-ակի Անգլիայի գավաթակիր — 1930, 1936, 1950, 1971, 1979, 1993, 1998, 2002, 2003, 2005
կրկնակի Լիգայի գավաթակիր — 1987, 1993
ՈւԵՖԱի գավաթակիր — 1970
Գավաթակիրների գավաթի հաղթող — 1994
Հ.Գ. հուսով եմ ակումբում կգտնվեն Արսենալի երկրպագուներ
Հ.Հ.Գ. Առաջին նկարում ակումբի լոգոն է, որ օգտագործվում էր 1949-ից մինչև 2002 թվականը, իսկ երկրորդում ներկայիս լոգոն է![]()
Էջանիշներ