Շահի'ր հեռախոս` թղթակցային մրցույթի միջոցով
Շահի'ր HTC Wildfire S թանկարժեք հեռախոսը` քո կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմությունների, կամ բլոգային նոթագրությունների համար:
Ի՞նչ է հարկավոր անել` մրցույթին մասնակցելու համար:
Գրանցվիր
www.mynews.am կայքում:
Թղթակցիր բաժնի միջոցով կայքում տեղադրիր քո հեղինակած, քո կողմից պատրաստված ֆոտո, վիդեո պատմություններ, բլոգային գրառումներ, որոնք վեր կհանեն սոցիալական կարեւորություն ունեցող խնդիրներ. աղքատությունից` մինչեւ բնապահպանություն:
Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը 2012 թ. մարտի 28 -ն է:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012-ի մարտի 30-ին:
Ժյուրին հաշվի է առնելու կայքում տեղադրված նյութերում բարձրացված թեմաների սոցիալական կարեւորությունը, թղթակցությունների տեխնիկական որակը, տեքստերի գրագիտությունը, նյութերի ամբողջականությունը, Թղթակցիր բաժնի բոլոր հարցերին տրված պատասխանների լիարժեքությունը, նյութի հավաստիությունը, ինչպես նաեւ նյութերի ունեցած ազդեցության աստիճանը` կայքում հրապարակվելուց, տեղադրվելուց հետո:
Հաշվի է առնվելու նաեւ տեղադրված նյութերի ` սոցիալական ցանցերում տարածման, դրանց նկատմամբ հասարակական հետաքրքրվածության, թղթակցությունների առաջացրած քննարկումերի եւ մեկնաբանությունների առկայությունը:
Էջանիշներ