Մալխաս ջան վերջին սմայլիկը շատ դուրս եկավ, մեջը կարող է գաղտնի մեսիջ կա՞ր ,եթե այո ներս չգցես
իսկ ընդհանուր առմամբ ուզում էի իմ կարծիքը հայտնել գրքերի թանկությունից: Ասելիքս այն է, որ այսօր այսպես ասած միջին ստատիստիկ հայաստանցու համար 5000 դրամանոց գեղարվեստական գիրք գնելը դժվար է, ու եթե այնուամենայնիվ ինքը որոշում է այն ձեռք բերել, հաստատ 700 չի խանգարի, այլ բան է , եթե այն ավելացած լիներ ասենք 1500 կամ 2000դրամով:Շատ ցավալի է, որ գրքի տպագրության հետ կապված ծախսերն այնքնան մեծ են, որ այն ծածկելու համար մի օրինակի արժեքը դառնում է 5000 դրամ, այ պետության օգնությունն ու հովանավորությունը այստեղ պետք է երևա, գրքերը պետք է այնքան մատչելի լինեն, որ մարդիկ կարողանան գնել թեկուզ անհայտ գրողի, բայց այդ պահին հետաքրքրած գիրքը:Այդպես են անհայտները հայտնի դառնում...
Հիշո՞ւմ եք սովետական տարիներին տպագրած գրքերի արժեքները: Կոպեկներ էին , դրա համար էլ գրքասերները կարողանում էին իրենց սեփական գրադարանը ստեղծել:
Պապս հինգ երեխա ուներ,սովորական ապրող մարդ էր, բայց դա չի խանգարել, որ հսկայական գրադարան ունենա: ժամանակին շատ թե քիչ հետաքրքրիր բոլոր հեղինակները ներկա են նրա գրադարանում , չհաշված դասական գրողները:
Էջանիշներ