User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Գրքերի տպագրության հետ կապված հարցեր

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրքերի տպագրության հետ կապված հարցեր

    Փորձեմ վերակենդանացնել թեման: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես են մեր ակումբակիցների տպվելու հետ կապված գործերը, կիսվելու մտքերով, ընդհանուր հոգսերով և այլն:

    Երեկ <Նոյան Տապան> էի այցելել գրքերիս նոր խմբականակը (Տիգրան Մեծ) տանելու, քանի որ բոլորը վաճառել էին: Հետաքրքիր սյուրպրիզ էր ինձ սպասում այնտեղ: Շատ քաղաքավարի, ժպիտը դեմքներին ինձ հայտնեցին, որ որոշված է գրքի արժեքը այսուհետ թանկացնել: Բացատրեցի, որ առանց այն էլ թանկ է, դժվարությամբ են մարդիկ առնում, իսկ էժանացնել ինքս չեմ կարող, որովհետև գիրքը ծավալուն է և տպագրական ծախսերը չի ծածկի: Ինչպես հավանաբար արդեն գլխի ընկաք, որևէ հաջողություն չունեցա: Տեսնեմ, թե մյուս գրախանութները երբ են թանկացնելու,,,
    Սա վերջին կաթիլն էր, որ որոշում կայացնեմ: Այսուհետ էլ գիրք չեմ տպելու իմ ծախսով: Հարցը տնտեսական չէ: Ինքնարժեքը դուրս է գալիս, մի բան էլ ավելի, բայց զզվել են տպագրական գործերից էլ խանութից խանութ վազելուց էլ: Այսուհետ որոշել եմ դիմել հրատարակչություններին, որ եթե հարմար գտնեն, հենց իրենք տպագրեն, իսկ ինձ կամ վճարեն հոնորար, կամ որոշակի քանակի գրքեր տան:
    Մի ժամանակ առաջ դիմել եմ հրատարակություններից մեկին, որ տպագրեն իմ մի քանի վիպակները: Այստեղ էլ անհարմարությունը նրանում է, որ պատասխանը շուտ չեն տալիս, իսկ մեկից ավելի հրատարակություններ չես կարող դիմել: Համբերությունս հատեց, ասացի, որ եթե չեն տպելու, թող միանգամից ասեն: Սակայն պատասխանեցին, որ դրանք ուսումնասիրող մասնագետը հավանել է, աժմ պետք է հրատարակության կոլեգիան որոշում կայացնի, իսկ որոշումը վերը նշած կոլեգիան կկայացնի... միայն տարվա վերջին: Հիմա էսպես անորոշ վիճակի մեջ սպասում եմ:

    Ակումբակիցներին առաջարկում եմ կարծիքներ արտահայտել, ինչպես նաև կիսվել տպագրական փորձով: Լավ ստեղծագործողներ ակումբում անշուշտ կան: Իսկ նրանք փորձե?լ են արդյոք դիմել հրատարակություն, որպեսզի տպագրվեն: Ըստ իմ ունեցած տպավորության լավ պատմվածք կամ վիպակ ունենալու դեպքում կարելի է տպվելու հույս ունենալ: Իսկ ահա մեծ ծավալի գիրքը խնդիր է:
    Սպասեմ ձեր արձագանքներին

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մալխաս ջան, եթե չեմ սխալվում, թանկանալն ավելացված արժեքի հետ է կապված: Մեր ախմախ վարչապետն ուզում էր գրքի վրա ավելացված արժեքի հարկ դնել, ինչը ենթադրում էր թանկացում: Տենց էլ չիմացա` դրեց, թե չէ, որովհետև լիքը շուխուռներ էին Երևանում:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (21.03.2012)

  4. #3
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալխաս ջան, եթե չեմ սխալվում, թանկանալն ավելացված արժեքի հետ է կապված: Մեր ախմախ վարչապետն ուզում էր գրքի վրա ավելացված արժեքի հարկ դնել, ինչը ենթադրում էր թանկացում: Տենց էլ չիմացա` դրեց, թե չէ, որովհետև լիքը շուխուռներ էին Երևանում:
    Հեռուստատեսությամբ կոմպիտենմտ մարմինները միանշանակ հերքել են գրքերի թանկացումը Ա.Ա.Հ.-ի հետ կապելու հիմնավորումը` այդպիսի բան չկա: Նույնիսկ որոշ գրախանութներ գները հետ են վերադարձրել: Սակայն ոչ բոլորը` նույն հեքիաթն են երգում` օրենք է փոխվել: Տո պրանեմ ձեր օրենքը, որ հաշվապահը մի կերպ է հասկանում, հարկային տեսուչի մի ձև:
    ՊԵԿ ՀԾ պետի տեղակալն անձամբ է հերքել տվյալ հիմնավորումը:
    Այ այս տարի Երևանը գրքի մայրաքաղաք է, միգուցե ուզում են դրսի հյուրերին, որոնք ավելին գնողունակ ու քաղքենի են, դիմավորել ավելի չաղ գներով` մեկա գնելու են:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (21.03.2012)

  6. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալխաս ջան, եթե չեմ սխալվում, թանկանալն ավելացված արժեքի հետ է կապված: Մեր ախմախ վարչապետն ուզում էր գրքի վրա ավելացված արժեքի հարկ դնել, ինչը ենթադրում էր թանկացում: Տենց էլ չիմացա` դրեց, թե չէ, որովհետև լիքը շուխուռներ էին Երևանում:
    Ամբողջ զավեշտը նրանում է, որ ԱԱՀ - ն չկիրառեցին: Ամեն դեպքում խանութն ասում է, որ իմ պահանջած գումարին 30 - 40 տոկոս պետք է ավելացնի, որ իրեն ձեռնտու լինի: Երբ մեջբերում էի կոմիսոն պայմանագիրը, ըստ որի հարկերը վճարելը մնում էր ինձ վրա, բացատրում էին, որ այնուամենայնիվ իրենք էլ հարկեր ունեն: Իսկ ավելի լավ է գրեմ կոնկրետ գումարը ու եթե իմացողներ կան թող ասեն, թե որքանով է գնի ավելացումը ճիշտ կիրառվել:
    Այսպիսով, <Տիգրան Մեծ> գիրքը Նոյան Տապանին հանձնվում է 4.000 դրամով, նրանք վաճառում են 5.700 նախկին 5.000 - ի փոխարեն:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (21.03.2012)

  8. #5
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը

    Մալխաս ,ախր ի սկզբանե հինգ հազարն արդեն թանկ է, ու եթե ես որոշեմ,որ գիրքը պետք է գնեմ, 700 դր-ի առաջ կանգ չեմ առնի, բայց այ 5000դր անհայտ գրողի նոր գրքին չեմ տա, ինչքան էլ հաստափոր լինի, միևնույնն է պետք է նախապես բազմաթիվ ու ծանրակշիռ դրական մեկնաբանություններ լսեմ ու հաստատ իմանամ , որ հինգ հազարս իզուր չեմ ծախսում, իսկ եթե այնուամեայնիվ համոզվեմ, որ գիրքը ինձ պետք է հաստատ հինգ հազար յոթ հարյուր դրամ էլ կտամ:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (21.03.2012), StrangeLittleGirl (22.03.2012), Varzor (22.03.2012)

  10. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալխաս ,ախր ի սկզբանե հինգ հազարն արդեն թանկ է, ու եթե ես որոշեմ,որ գիրքը պետք է գնեմ, 700 դր-ի առաջ կանգ չեմ առնի, բայց այ 5000դր անհայտ գրողի նոր գրքին չեմ տա, ինչքան էլ հաստափոր լինի, միևնույնն է պետք է նախապես բազմաթիվ ու ծանրակշիռ դրական մեկնաբանություններ լսեմ ու հաստատ իմանամ , որ հինգ հազարս իզուր չեմ ծախսում, իսկ եթե այնուամեայնիվ համոզվեմ, որ գիրքը ինձ պետք է հաստատ հինգ հազար յոթ հարյուր դրամ էլ կտամ:
    Այնքան էլ համաձայն չեմ քեզ հետ: Թերևս այն պատճառով, որ իմ գրքերի վաճառքից չեմ բողոքում ու երբեք չեմ բողոքել: Պարզապես դրա հետ կապված հոգսերից եմ շատ հոգնել:
    Իմ կարծիքով, երբ ընթերցողը վերցնում է գիրքը ու տեղ տեղ ընթերցելով ոտքի վրա ծանոթանում, մոտավորապես կողմորոշվում է, թե այդ գիրքն իրեն պետք է , թե ոչ: Ինքս հազվադեպ եմ սխալվել:
    Իսկ գրքի 5.000 դրամ գինը ցավոք ստիպողական է: Ջանացել եմ այնպիսի գին դնել, որ գոնե ծածկի սախսերը: Լավագույն դեպքում կձևավորվի փոքրիկ եկամուտ:
    Իսկ եթե 5.000 դրամ տալը դժվար է, 5.700 տալը ավելի հեշտ չէ :Իսկ ես կցանկանայի, որ իմ գրքերը հասու լինեն ընթերցողին: Այդ պատճառով, երբ տեսել եմ, որ գիրքը հավանել են, բայց դժվարանում են վճարել, շատ դեպքերում պարզապես նվիրել եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (21.03.2012)

  12. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. Թեման ստեղծվել է «Ակումբի անդամների տպագրած գրքերը» թեմայից տեղափոխված գրառումների հիման վրա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (21.03.2012), Varzor (22.03.2012)

  14. #8
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տպագրության հետ կապված <լայնաֆորմատ, օֆսեթ> ցանկացած տիպի տպագրություն,հարցերի դեպքում կապվեք ինձ հետ ՊՄ, ստեղ գովազ անել չեմ ուզում:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (21.03.2012)

  16. #9
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնքան էլ համաձայն չեմ քեզ հետ: Թերևս այն պատճառով, որ իմ գրքերի վաճառքից չեմ բողոքում ու երբեք չեմ բողոքել: Պարզապես դրա հետ կապված հոգսերից եմ շատ հոգնել:
    Իմ կարծիքով, երբ ընթերցողը վերցնում է գիրքը ու տեղ տեղ ընթերցելով ոտքի վրա ծանոթանում, մոտավորապես կողմորոշվում է, թե այդ գիրքն իրեն պետք է , թե ոչ: Ինքս հազվադեպ եմ սխալվել:
    Իսկ գրքի 5.000 դրամ գինը ցավոք ստիպողական է: Ջանացել եմ այնպիսի գին դնել, որ գոնե ծածկի սախսերը: Լավագույն դեպքում կձևավորվի փոքրիկ եկամուտ:
    Իսկ եթե 5.000 դրամ տալը դժվար է, 5.700 տալը ավելի հեշտ չէ :Իսկ ես կցանկանայի, որ իմ գրքերը հասու լինեն ընթերցողին: Այդ պատճառով, երբ տեսել եմ, որ գիրքը հավանել են, բայց դժվարանում են վճարել, շատ դեպքերում պարզապես նվիրել եմ
    Մալխաս ջան վերջին սմայլիկը շատ դուրս եկավ, մեջը կարող է գաղտնի մեսիջ կա՞ր ,եթե այո ներս չգցես
    իսկ ընդհանուր առմամբ ուզում էի իմ կարծիքը հայտնել գրքերի թանկությունից: Ասելիքս այն է, որ այսօր այսպես ասած միջին ստատիստիկ հայաստանցու համար 5000 դրամանոց գեղարվեստական գիրք գնելը դժվար է, ու եթե այնուամենայնիվ ինքը որոշում է այն ձեռք բերել, հաստատ 700 չի խանգարի, այլ բան է , եթե այն ավելացած լիներ ասենք 1500 կամ 2000դրամով:Շատ ցավալի է, որ գրքի տպագրության հետ կապված ծախսերն այնքնան մեծ են, որ այն ծածկելու համար մի օրինակի արժեքը դառնում է 5000 դրամ, այ պետության օգնությունն ու հովանավորությունը այստեղ պետք է երևա, գրքերը պետք է այնքան մատչելի լինեն, որ մարդիկ կարողանան գնել թեկուզ անհայտ գրողի, բայց այդ պահին հետաքրքրած գիրքը:Այդպես են անհայտները հայտնի դառնում...
    Հիշո՞ւմ եք սովետական տարիներին տպագրած գրքերի արժեքները: Կոպեկներ էին , դրա համար էլ գրքասերները կարողանում էին իրենց սեփական գրադարանը ստեղծել:
    Պապս հինգ երեխա ուներ,սովորական ապրող մարդ էր, բայց դա չի խանգարել, որ հսկայական գրադարան ունենա: ժամանակին շատ թե քիչ հետաքրքրիր բոլոր հեղինակները ներկա են նրա գրադարանում , չհաշված դասական գրողները:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 21.03.2012, 15:52:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  17. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալխաս ջան վերջին սմայլիկը շատ դուրս եկավ, մեջը կարող է գաղտնի մեսիջ կա՞ր ,եթե այո ներս չգցես
    իսկ ընդհանուր առմամբ ուզում էի իմ կարծիքը հայտնել գրքերի թանկությունից: Ասելիքս այն է, որ այսօր այսպես ասած միջին ստատիստիկ հայաստանցու համար 5000 դրամանոց գեղարվեստական գիրք գնելը դժվար է, ու եթե այնուամենայնիվ ինքը որոշում է այն ձեռք բերել, հաստատ 700 չի խանգարի, այլ բան է , եթե այն ավելացած լիներ ասենք 1500 կամ 2000դրամով:Շատ ցավալի է, որ գրքի տպագրության հետ կապված ծախսերն այնքնան մեծ են, որ այն ծածկելու համար մի օրինակի արժեքը դառնում է 5000 դրամ, այ պետության օգնությունն ու հովանավորությունը այստեղ պետք է երևա, գրքերը պետք է այնքան մատչելի լինեն, որ մարդիկ կարողանան գնել թեկուզ անհայտ գրողի, բայց այդ պահին հետաքրքրած գիրքը:Այդպես են անհայտները հայտնի դառնում...
    Հիշո՞ւմ եք սովետական տարիներին տպագրած գրքերի արժեքները: Կոպեկներ էին , դրա համար էլ գրքասերները կարողանում էին իրենց սեփական գրադարանը ստեղծել:
    Պապս հինգ երեխա ուներ,սովորական ապրող մարդ էր, բայց դա չի խանգարել, որ հսկայական գրադարան ունենա: ժամանակին շատ թե քիչ հետաքրքրիր բոլոր հեղինակները ներկա են նրա գրադարանում , չհաշված դասական գրողները:
    Շատ նրբազգաց ես բայց, էդ գաղտնի մեսիջն ինչպե՞ս տեսար, ես ախր խնամքով թաքցրել էի: Մի խոսքով, ես ուրախ կլինեի իմ գիրքը քեզ նվիրել, որպես ակումբակից ընկերոջ, ում հետ շատ հաճելի է շփվել ու բանավիճել
    Կոնկրետ «Տիգրան Մեծ» գիրքը 5.000 է, որովհետև բավական ծավալուն է: Ա5 ֆորմատով դարձավ 650 էջ, ստիպված ֆորմատը փոխեցինք, որ մի փոքր էժանանա: Անպայման պետք է նշել նաև, որ տպագրական ծախսերը միակը չեն, որոնք ի վերջո կազմում են գրքի ինքնարժեքը:
    Գիրքը որի վրա հիմա աշխատում եմ և որը հույս ունեմ ավարտել այս տարեվերջ, դիտմամբ ձգտում եմ հակիրճ գրել, որ Տիգրան Մեծի պես հաստափոր չստացվի ու այդքան մեծ արժեքով չվաճառվի խանութում: Շատ հետաքրքիր ուղղություններից, որոնք ըստ սյուժեի ինքնստիքյան զարգանում էին հրաժարվեցի: Տեսնենք ի վերջո ինչ կստացվի:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 21.03.2012, 16:36:

  18. #11
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ նրբազգաց ես բայց, էդ գաղտնի մեսիջն ինչպե՞ս տեսար, ես ախր խնամքով թաքցրել էի: Մի խոսքով, ես ուրախ կլինեի իմ գիրքը քեզ նվիրել, որպես ակումբակից ընկերոջ, ում հետ շատ հաճելի է շփվել ու բանավիճել
    կատակս տեղ հասավ ու որ կարևորն է` ծանր չտարար, ուրախ եմ, հաշվիր նվիրել ես,կարևորը վերբերմունքն է

    Կոնկրետ «Տիգրան Մեծ» գիրքը 5.000 է, որովհետև բավական ծավալուն է: Ա5 ֆորմատով դարձավ 650 էջ, ստիպված ֆորմատը փոխեցինք, որ մի փոքր էժանանա: Անպայման պետք է նշել նաև, որ տպագրական ծախսերը միակը չեն, որոնք ի վերջո կազմում են գրքի ինքնարժեքը:
    Գիրքը որի վրա հիմա աշխատում եմ և որը հույս ունեմ ավարտել այս տարեվերջ, դիտմամբ ձգտում եմ հակիրճ գրել, որ Տիգրան Մեծի պես հաստափոր չստացվի ու այդքան մեծ արժեքով չվաճառվի խանութում: Շատ հետաքրքիր ուղղություններից, որոնք ըստ սյուժեի ինքնստիքյան զարգանում էի հրաժարվեցի: Տեսնենք ի վերջո ինչ կստացվի:
    գրառումիցդ մի բան հասկացա, հանուն նրա , որ գիրքդ մատչելի ստացվի, ամեն ինչ անելու ես ,որ ծավալուն չստացվի, այսինքն վտանգ կա, որ որակը կտուժի, որովհետև իմ կարծիքով գրողը չպետք է մտածի գիրքը կրճատելու մասին, միայն այն բանի համար , որ վաճառվի:Պատկերացնում եմ, ինչ ողբալի կլիներ, եթե այդպես մտածեին Տոլստոյը, Հեմինգուեյը, Դրայզերը, Լոնդոնը: Դու ավելի ճիշտ կլինի, հովանավոր գտնես, և ոչ թե մտքերդ զիփ անես:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 21.03.2012, 16:53:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (21.03.2012)

  20. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    կատակս տեղ հասավ ու որ կարևորն ա ծանր չտարար, ուրախ եմ, հաշվիր նվիրել ես,կարևորը վերբերմունքն է

    գրառումիցդ մի բան հասկացա, հանուն նրա , որ գիրքդ մատչելի ստացվի, ամեն ինչ անելու ես ,որ ծավալուն չստացվի, այսինքն վտանգ կա, որ որակը կտուժի, որովհետև իմ կարծիքով գրողը չպետք է մտածի գիրքը կրճատելու մասին, միայն այն բանի համար , որ վաճառվի:պատկերացնում եմ, ինչ ողբալի կլիներ, եթե այդպես մտածեին Տոլստոյը, Հեմինգուեյը, Դրայզերը, Լոնդոնը: ԴՈՒ ավելի ճիշտ կլինի, հովանավոր գտնես, և ոչ թե մտքերդ զիփ անես:
    Չեմ կարծում, թե այն կրճատումներից, որոնք կատարել եմ, գիրքը կտուժի: Ինչ որ գրվում է, գրվում է հանգամանալից, առանց հաշվի առնելու, թե որքան մակերես կզբաղեցնի: Հավատացնում եմ, որ ոչ մի միտք զիպ չի արվում: Խոսքը դեպքերի լրացուցիչ զարգացման մասին է, առանց որոնց, իմ կարծիքով, գիրքը հրաշալի յոլա կգնա:
    Քո նշած գրողներից ոնց որ Տոլստոյն է միայն, որ շատ երկար է գրում:
    Իսկ հովանավոր դժվար թե կարողանամ գտնել:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (21.03.2012)

  22. #13
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում, թե այն կրճատումներից, որոնք կատարել եմ, գիրքը կտուժի: Ինչ որ գրվում է, գրվում է հանգամանալից, առանց հաշվի առնելու, թե որքան մակերես կզբաղեցնի: Հավատացնում եմ, որ ոչ մի միտք զիպ չի արվում: Խոսքը դեպքերի լրացուցիչ զարգացման մասին է, առանց որոնց, իմ կարծիքով, գիրքը հրաշալի յոլա կգնա:
    Քո նշած գրողներից ոնց որ Տոլստոյն է միայն, որ շատ երկար է գրում:
    Իսկ հովանավոր դժվար թե կարողանամ գտնել:
    Գիտեմ, հովանավոր չես գտնի, որովհետեև գրքի ստեղծման մեջ այսօր ոչ մի իր փողերը հարգող բիզնեսմեն բիզնես ներդրում չի անի:Եթե անի , գրքիդ օրինակի արժեքը կդառնա տաս հազար դրամ:Ինչպես ցանկացած հոգևոր արժեք գրականությունը դարձել է ոչ ձեռնտու ու ոչ շահավետ:
    Այնպես որ ստեղծագործող մարդը այսօր ստիպված պետք է լինի ստեծված իրավիճակից գլուխ հանել սեփական ուժերով: իսկ դու ստեղծագործություններդ ինետ գցիր , կարդացողների թիվը այնտեղ ավելի շատ է: Միխոսքով գործերիդ հաջողություն , նույնը ցանականում եմ բոլոր գրողներին...
    ՀԳՆշածս ցուցակում , բոլոր գրողներն էլ մեծածավալ ստեղծագործություններ ունեն:հաշվի առնենք նաև նրանց թողած ժառանգության ծավալը ընդհանրապես... հատորներ են,նոր մտածում էի, ինչ լավ է , որ այն ժամանակ ինետ ու հեռուստացույց չի եղել,ու մարդկանց ժամանցի եզակի ինտելեկտուալ միջոց է եղել հենց գիրքը: Երբեմն առաջընթացը ոչ թե առաջ այլ հետ է տանում: (Ոնց որ սկսեցի փիլիսոփայել )
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (21.03.2012)

  24. #14
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սպասում եմ նաև, թե իմ ակումբակից ընկերները ինչպես կարձագանքեն իրենց ստեղծագործությունները հրատարակիչներին առաջարկելու առաջարկին:
    Ինչպես արդեն նշել եմ պատմվածքի կամ վիպակի տպվելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Միայն խորհուրդ կտամ հրատարակչություն տանելուց առաջ մասնագետի մոտ խմբագրել և սրբագրել:

  25. #15
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեմ, հովանավոր չես գտնի, որովհետեև գրքի ստեղծման մեջ այսօր ոչ մի իր փողերը հարգող բիզնեսմեն բիզնես ներդրում չի անի:Եթե անի , գրքիդ օրինակի արժեքը կդառնա տաս հազար դրամ:Ինչպես ցանկացած հոգևոր արժեք գրականությունը դարձել է ոչ ձեռնտու ու ոչ շահավետ:
    Այնպես որ ստեղծագործող մարդը այսօր ստիպված պետք է լինի ստեծված իրավիճակից գլուխ հանել սեփական ուժերով: իսկ դու ստեղծագործություններդ ինետ գցիր , կարդացողների թիվը այնտեղ ավելի շատ է: Միխոսքով գործերիդ հաջողություն , նույնը ցանականում եմ բոլոր գրողներին...
    ՀԳՆշածս ցուցակում , բոլոր գրողներն էլ մեծածավալ ստեղծագործություններ ունեն:հաշվի առնենք նաև նրանց թողած ժառանգության ծավալը ընդհանրապես... հատորներ են,նոր մտածում էի, ինչ լավ է , որ այն ժամանակ ինետ ու հեռուստացույց չի եղել,ու մարդկանց ժամանցի եզակի ինտելեկտուալ միջոց է եղել հենց գիրքը: Երբեմն առաջընթացը ոչ թե առաջ այլ հետ է տանում: (Ոնց որ սկսեցի փիլիսոփայել )
    Ճիշտն ասած մի քանի գործարարներ խոստացել էին <Տիգրան Մեծի> հրատարակման ծախսն իրենց վրա վերցնել, բայց երբ եկավ կոնկրետ քայլերի դիմելու պահը, պարզվեց, որ նրանց գործերն այնքան էլ լավ չեն: Նրանցից մեկը իսկապես անշահախնդրորեն ցանկանում էր օգնել: Սկզբնական շատ փոքրիկ գումար հատկացրեց հետագայում ավելացնելու ակնկալիքով, բայց ցավոք ի վիճակի չեղավ պահպանել խոստումը:
    Ի դեպ, գրքի ինքնարժեքը հաշվելիս այդ գումարը մինուս եմ արել:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքսայինի հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 07.09.2017, 00:27
  2. Պոլիկլինիկաների հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 06.10.2012, 14:39
  3. Mac-ի հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.06.2012, 16:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •