Շնորհավոր ջիգյար: Բախտավոր լինես:![]()
Շնորհավոր ջիգյար: Բախտավոր լինես:![]()
Շնորհավոր Ակումբ ջան, ակտիվություն քեզ![]()

Մեր գլխից անպակաս![]()
Շնորհավորում եմ Ակումբ ստեղծողներին էլ, այն շենացնողներին էլ: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ակումբցի են համարում![]()
ես ուզում եմ ակումբի 13 ամյակը լինի.....
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
John (18.03.2013)
Քանի որ հիմա խմած եմ, Ակումբի կենացն էլ, ի դեպ, ավելի լավ ա առավոտվա գրածս ֆբ-ից բերեմ ստեղ էլ դնեմ )) իսկ եթե հարց ծագի, թե ինչո՞ւ առավոտյան Ակումբում չէի գրել միանգամից, ասեմ, որ պատճառը Ակումբի wap վերսիայի չաշխատելն է
Յոթ տարի առաջ ես այսպիսին չէի ինչպես հիմա: Բնական է կմտածեք) Բայց ես այսպիսին չէի լինի, եթե յոթ տարի առաջ այս օրը տեղի չունենար մի իրադարձություն ' չստեղծվեր Ակումբ.էյ էմը ' մի միջավայր, որտեղ ես բացահայտեցի լիքը լավ մարդկանց, այդ թվում և ինձ: Այս տարիների ընթացքում ունեցած իմ ձեռքբերումների մեծ մասը ինչ-որ կերպ կապված են Ակումբի հետ :-) Շնորհակալ եմ Արտակ Հարությունյան, Արթուր Ոսկանյան, Արշակ Ուլուբաբյան ու մյուս բոլոր-բոլոր համաակումբակից ընկերներ: Շնորհավորում եմ բոլորիս, որ կարողացել ենք ստեղծել մի առողջ միջավայր, որտեղ անկախ սեռից, տարիքից, կրոնական ու քաղաքական հայացքներից, բոլորը հավասար են: Երանելի Հայաստանի փոքրիկ մոդել :-)
հ.գ.
Ձեր կենացը
Էս ակումբը, որ ասում են տուն է,իմ մոտ ոնց որ մեր շենքը լինի ու մեր հարևանները: Էն որ նոր սկսում ես մի շենքում բնակվել, կամաց-կամաց սկսում ես հարևաններիդ ճանաչել, առաջին անգամ գնում ես հյուր, մեկը դուրդ չի գալիս, մյուսը դառնում ա "ԽԾԲ", էն մի քանիսի հետ սկսում ես ամեն առավոտ սուրճ խմել: Հետո լինում են հարևաններ, որ վերևի կամ ներքևի հարկում են ապրում, չես էլ իրականում շփվում, բայց տեսնելիս անպայման բարևում ես` սրտանց կամ ստիպված կամ քաղաքավարությունից ելնելով:Հետո ինչ-որ տուրուդմփոց է լինում, խառնվում ես կամ սասդ քաշած հետևում ես, հետո որոշում ես դու քո համար քաշված ապրել կամ հակառակը: Հա, մեկ էլ որ պատահում է գնում ես մի տեղ երկար ժամանակով, մեջդ կարոտը խուտուտ ա տալիս, ուզում ես գնալ շենքի անգամ էն լաչառ, բամբասկոտ, էն անկապ շատախոս հարևաններիդ գոնե տեսնես, բարևես:
... մի խոսքով ապրում ես ակումբում, թե չէ, ինքը մնում է էն շենքը, որտեղ լիքը հարազատ ու նոր դեմքեր են քեզ սպասում, որտեղ դու բառի բուն իմաստով կյանք ես ապրել, ապրում ես ու կապրես էնքան, ինչքան դեռ կհիշես շենքից էն, էն, էն մեկին
ակումբ, կենացդ![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

Էրեկ խառն էի, չկարողացա նորմալ գրել: Էսօր կփորձեմ... ոչինչ, հույս ունեմ` ակումբը կների ուշացման համար:
Փաստորեն արդեն յոթ տարի անցել ա: Ուզում եմ նենց սրտիս ուզածը գրել, բայց մի տեսակ չի գրվում: Երևի կարճ ասեմ. շնորհակալություն, ակումբ:
Շնորհավոր![]()
պատիվ ունեմ մասնակցել ոչ ավել ոչ պակաս 7-րդ տարեդադարձի շնորհավորանքներին
ընդամենը կասեմ շնորհավոր, թող ամենքն իր ցանկացածի չափով լավ բարի բան տեսնի ընդգծվածի ներքո…և իհարկե շնորհակալություն ակումբին. իմ համար սա հետաքրքիր թեմաներով լեցուն միջավայր ա, որտեղ ի դեպ ասեմ, ես կարողացա ինտերնետային շփումների մասին կարծիքս փոխել…
Ambrosine (19.03.2013), CactuSoul (21.03.2013), Chuk (18.03.2013), Stranger_Friend (18.03.2013), Նիկեա (18.03.2013)
Ambrosine (19.03.2013), Chuk (18.03.2013), Moonwalker (18.03.2013), Two-Face (18.03.2013)
Մի հատ էլ վիրտուալ շնորհավորենք:
Ցանկանում են լիքը նոր անդամներ, երկար տարիների կյանք, ու սերվերի երկար աշխատանք: Շնորհավորում եմ բոլոր ակուբցիներին, հատկապես ակումբի ստեղծողներին ու ուզում շնորհակալություն հայտնեմ ամեն ինչի համար:
Ambrosine (19.03.2013), Chuk (18.03.2013), Moonwalker (18.03.2013)
Շնորհավոր:Ես ու մյուս բոլոր անդամները շատ շնորհակալ ենք ակումբը ստեղծողներից:Շնորհակալություն ազատ արտահայտվելու հնարավորություն տալու համար,շնորհակալություն մեր մեջ նոր անձ բացահայտելու համար ու շնորհակալություն որ կաք:Ու ենքան ապրենք որ ակումբի հարյուր ամյակը նշենք:
Հ.Գ.
Ծնունդդ շնորհավոր,ԱՆՈՒՇՍ:![]()
Շնորհավորրրր ^_^![]()
Blessed the poison which brings the end
Ambrosine (19.03.2013), John (18.03.2013), Moonwalker (18.03.2013), Նիկեա (21.03.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ