User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Հարութ Քոթանջյան

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,817
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարութ Քոթանջյան

    ՀԱՐՈՒԹ ՔՈԹԱՆՋՅԱՆ




    «Դասական էլեկտրոնային երաժշտություն» պիտակը այս ալբոմի լավագույն նկարագրությունն է։

    Տարիներ շարունակ երազում էի այն օրվա մասին, երբ կլսեմ հայ մարդու կողմից ստեղծագործած էլեկտրոնային երաժշտություն։ Մի մարդու, ով հայկական իրականության մեջ ապրելով կփորձի էլեկտրոնային երաժշտության միջոցով մեկնաբանել ինչ որ բան։ Կարևոր չի ինչ՝ սեփական ներաշխարհը, ինչ որ գաղափար, փիլիսոփայություն.... Կարևորը որ իրանից դուրս գա էլեկտրոնային երաժշտություն։ Ինքը լինի էն օրրանը, որում հղացել ու ծնվել ա էտ երաժշտությունը։

    Թվում էր թե հայերը շատ հեռու են էլեկտրոնային երաժշտությունից....

    Արմենոիդսը, Արա Գևորգյանը ու դիջեյների մեծ բանակը ինձ համար, իմ սուբեկտիվ ընկալման համար էլեկտրոնային չեն։ Իրանք հայկական երաժշտությունը նվագում են սինթեզով։ Դա էլեկտրոնային չի (ինձ համար)։ Իսկ Հարութը առաջին հայ մարդն ա ումից ես լսեցի մաքուր էլեկտրոնային երաժշտություն՝ հայկական զգացմունքայինությամբ ու խորությամբ։

    Ի դեպ, ժամանակակից էլեկտրոնային երաժշտության որոշ գերաստղեր լսել են Հարութի ալբոմը և շատ տպավորվել։ Նրանցից մեկը պարզապես ապշել է իմանալով, թե ինչ է Հարութը գործածել այս երաժշտությունը ստեղծագործելիս, իսկ հետո էլ բերանը բաց է մնացել իմանալով նրա երիտասարդ տարիքը։

    Անկեղծ ասած այդ իմ կողմից շատ հարգված գերաստղերի և այլ մարդկանց կարծիքը երբեք չի փոխի իմ վերաբերմունքը և գնահատակնը Հարութի ալբոմի վերաբերյալ։ Ինձ համար սա շատ խորհրդանշական ալբոմ է։ Կարելի է ասել իրադարձություն է։ Մաղթում եմ հաճելի ունկընդրում։

    Իսկ Հարութը ինքը անձամբ ավելի լավ կներկայացնի իր երաժշտությունը։ Ու թող ինքն էլ ներկայացնի, որովհետև ինչպես արդեն հավանաբար կռահեցիր ինքը հենց քո ու իմ Ակումբի Հարդն ա։

  2. Գրառմանը 36 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.03.2012), Ariadna (18.03.2012), Arpine (16.03.2012), CactuSoul (17.03.2012), Chilly (16.03.2012), Claudia Mori (19.03.2012), davidus (17.03.2012), E-la Via (19.03.2012), einnA (19.03.2012), erexa (18.03.2012), Inna (16.03.2012), Lusinamara (17.03.2012), Moonwalker (16.03.2012), My World My Space (16.03.2012), Nare-M (16.03.2012), Quyr Qery (16.03.2012), Sambitbaba (30.05.2020), Skeptic (16.03.2012), Smokie (16.03.2012), Yevuk (17.03.2012), Արշակ (31.05.2020), Արևհատիկ (16.03.2012), Գանգրահեր (29.05.2012), Գեա (16.03.2012), Դատարկություն (16.03.2012), Ժունդիայի (16.03.2012), Հայկօ (19.03.2012), Հարդ (16.03.2012), հովարս (18.03.2012), Մինա (18.03.2012), Նաիրուհի (16.03.2012), ՆանՍ (17.03.2012), Ներսես_AM (16.03.2012), Շինարար (16.03.2012), Ռուֆուս (19.03.2012), Ֆոտոն (18.03.2012)

  3. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Ճիշտն ասած ես չէի մտածում, որ ակումբից էսքան ամաչում եմ ))
    Երբ Jarre - ն ասեց դե թեման բաց, ասեցի ախր ամաչում եմ ես իմ մասին թեմա բացեմ: Բայց փաստորեն ինքը բացեց ու ես էլի ամաչում եմ

    Ակումբը իմ միակ հայալեզու հարթակն ա, որտեղ կարող եմ մանրամասնորեն ներկայացնել իմ երաժշտությունն ակնկալելով, որ հայկական ինտերնետում հենց այստեղ կգտնվեն մարդիկ, ովքեր կգնահատեն ու ինչու չէ, նաև կսիրեն իմ երաժշտությունը :

    ...մի մարդու, ով հայկական իրականության մեջ ապրելով կփորձի էլեկտրոնային երաժշտության միջոցով մեկնաբանել ինչ որ բան։
    Այ էս էլ էր միշտ էս ընթացքում պտտվում իմ գլխում: Թե ինչքան անհամատեղելի են հայկական իրականությունն ու էլեկտրոնային երաժշտությունը: Բայց ես հասկացա մի բան. կարևորն էն չի, թե դու ինչ կենցաղային միջավայրում ես ապրում, կարևորը, թե դու հոգով որտեղ ես :

    Ի դեպ, ժամանակակից էլեկտրոնային երաժշտության որոշ գերաստղեր լսել են Հարութի ալբոմը և շատ տպավորվել։ Նրանցից մեկը պարզապես ապշել է իմանալով, թե ինչ է Հարութը գործածել այս երաժշտությունը ստեղծագործելիս, իսկ հետո էլ բերանը բաց է մնացել իմանալով նրա երիտասարդ տարիքը։
    Էդ մարդը երևի բոլորովին ծանոթ չէր մինչ էդ հայերին (ստեղ քարից հաց քամելու պահն ա ):

    Իսկ Հարութը առաջին հայ մարդն ա ումից ես լսեցի մաքուր էլեկտրոնային երաժշտություն՝ հայկական զգացմունքայինությամբ ու խորությամբ։
    Այ էս շատ կարևոր հարց ա ինձ համար: Ինչ որ ես արել եմ, դրա մեջ կա՞ հայկականություն, թե ոչ: Ես էդ հարցի պատասխանը չեմ գտնում, բայց հետաքրքիր ա լսել, թե լսողներն ինչ են կարծում: Օրինակ դու գտել ես :


    Լավ, հաջորդ գրառումով անդրադառնամ ալբոմիս :

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.03.2012), Claudia Mori (19.03.2012), E-la Via (19.03.2012), erexa (18.03.2012), Jarre (17.03.2012), Sambitbaba (30.05.2020), Գանգրահեր (29.05.2012), Ներսես_AM (16.03.2012), Ռուֆուս (19.03.2012), Ֆոտոն (18.03.2012)

  5. #3
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    one



    Երբ սկսեցի գրել ալբոմը, ես ալբոմ գրելու ոչ մի նպատակ չունեի: Սակայն սկսելուց ամեն ինչ էնքան դուրս եկավ, որ տեղում որոշեցի, որ ես պետք ա էս գործին լուրջ վերաբերվեմ:
    Չունենալով ոչ մի լուրջ միջոց, հանդիպելով մեծ դժվարությունների այնուամենայնիվ չհանձնվեցի ու իմ լուրջ մոտեցումով հասա իմ առաջին նվաճմանը. այն էր՝ ստեղծել կոնկրետ ոճային ուղվածության մեկ ընդհանուր միտք պարունակող ալբոմ:

    Ալբոմը գրել եմ 4 - 5 ամսում: Հետաքրքիր ա, գործեր կան, որոնց վրա աշխատել եմ ընդամենը կեսից երկու ժամ, բայց դրան հակառակ գործեր էլ կան, որոնց վրա ամիսներով եմ աշխատել:

    theme one
    Ալբոմի բացումը որոշեցի անել էսպիսի թեթևամարս, կարճ, հստակ ու տրամադրող գործով:




    theme two
    theme two - ն համարում եմ առաջինի իսկական շարունակությունը: Ճիշտ ա, կոնկրետ կոնցեպտ չկա, սակայն երբ վերջանում ա նախորդ գործը, սրա սկսվելը շատ համահունչ ա թվում: Այս գործը համարում եմ իմ հպարտություններից մեկը :




    theme three
    Մի գուցե սա ալբոմի ամենաէլեկտրոնային գործն ա: Սա բարդ կառուցվածքային ու դժվարամարս գործ ա: Կարծում եմ սա կսիրեն կոնկրետ էլեկտրոնային երաժշտություն սիրող մարդիկ: Մի տեսակ ինձ դժվար ա խոսել էս գործի մասին...




    theme four
    Ստեղից սկսում ա փոխվել ալբոմի տրամադրությունը ու անցում ա կատարվում ինչ որ տեղ էմբիենթային երաժշտության: Էս գործը համարում եմ ալբոմի անցումային գործերից մեկը որը ինչ որ տեղ ծառայում ա միջոց անցնելու հաջորդ գործին:




    theme five
    theme four - ի վերջն արդեն հուշում ա theme five - ի սկզբի մասին ու լսողին նախապատրաստում ա դրան: Էս գործը մյուս հպարտությունս ա : Ստեղ միաձուլվում են մի քանի ոճեր ըստ ինձ (էլեկտրոնային, էմբիենթ, պոստ ռոք): Լավ ճաշակով մարդկանց անպայման սա խորհուրդ եմ տալիս :




    theme six
    Անցումային երկրորդ գործը: Ստեղ մի տեսակ Radiohed - յան կիթառային ռոքի շունչ եմ զգում: Չնայած գրելուց չէի ասի, թե իրանցից եմ ոգեշնչվել: Ուղղակի նմանացնում եմ: Շատ սաունդթրեքային գործ ա (ի միջի այլոց իմ տարբեր գործերի մասին շատ են ասել, որ կարծես սաունդթրեքային երաժշտություն լինի):




    theme seven
    Եվ ահա իմ գլխավոր հպարտությունը Ըստ ինձ իսկապես հաջող վերջաբան եմ ստացել: Սա ինչքան որ կոնկրետ էլեկտրոնային երաժշտություն ա, էնքան էլ հեշտամարս գործ ա ու պարտադիր չի, որ լսողը էլեկտրոնայինի սիրահար լինի, որ սա սիրի: Ինչ խոսք, մնացած գործերն էլ եմ անչափ սիրում (իմ աշխատանքներն են) սակայն էս մեկին մի ուրիշ ձևի եմ վերաբերվում )))




    -------------------------------------------------------

    Ավելացնեմ մի հետաքրքիր դրույթ. ալբոմում ես խնամքով թաքցրել եմ երկու գաղտնիք: Երկուսն էլ նկատելու հարց են, սակայն եթե մեկը էդքան էլ դժվբար չի նկատելը, ապա մյուսը ես չգիտեմ ով պիտի լինի որ նկատի: Երևի մենակ էն մարդը կնկատի, ով առնվազն իմ չափ մտած կլինի իմ ալբոմի մեջ:

    Լսեք, գնահատեք ու նաև մեկնաբանեք աշխատանքս, ինձ համար բոլորի մեկնաբանությունն էլ կարևոր ա: Ես չեմ սպասում միայն լավ կարծիքներ, պատրաստ եմ ուրախությամբ ընդունել առողջ քննադատություն

  6. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (16.03.2012), boooooooom (19.03.2012), Claudia Mori (19.03.2012), davidus (17.03.2012), E-la Via (19.03.2012), einnA (19.03.2012), Inna (16.03.2012), Jarre (17.03.2012), My World My Space (16.03.2012), Quyr Qery (16.03.2012), Sambitbaba (30.05.2020), Skeptic (16.03.2012), Smokie (16.03.2012), Աթեիստ (19.03.2012), Արևհատիկ (16.03.2012), Գանգրահեր (23.03.2012), հովարս (18.03.2012), ՆանՍ (17.03.2012), Ներսես_AM (16.03.2012), Ռուֆուս (19.03.2012), Ֆոտոն (18.03.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,293
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարութ, շնորհավորում եմ Ապրես։ Վերջը պարզեցինք թե ինչով էիր զբաղված, որ ակումբ ուշ–ուշ էիր այցելում։ Դեռ լսում եմ, բայց կուզեի լավ որակի մի տեղ տեղադրեիր, յութուբը մի քիչ էն չի‎։ Մի քանի անգամ որ լսեմ, հետո կարծիքս կգրեմ, բայց մինչև դա, շատ հետաքրքրում ա էտ ի՞նչ «քար»–ով ես «հացդ քամել»։

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.03.2012), Jarre (17.03.2012), Quyr Qery (16.03.2012), Հարդ (16.03.2012)

  9. #5
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարութ, շնորհավորում եմ Ապրես։ Վերջը պարզեցինք թե ինչով էիր զբաղված, որ ակումբ ուշ–ուշ էիր այցելում։ Դեռ լսում եմ, բայց կուզեի լավ որակի մի տեղ տեղադրեիր, յութուբը մի քիչ էն չի‎։ Մի քանի անգամ որ լսեմ, հետո կարծիքս կգրեմ, բայց մինչև դա, շատ հետաքրքրում ա էտ ի՞նչ «քար»–ով ես «հացդ քամել»։
    Շնորհակալ եմ: «Քար» ասելով նկատի ունեմ մի համակարգիչ, սովորական ծրագրով (որն ըստ երևույթին հեռու ա պրոֆ լինելուց): Ուրիշ ոչ մի գործիք, էլ չեմ խոսում ստուդիայի մասին:

    Ներսես ջան ուրեմն կարող ես soundcloud - ի իմ էջով լսել, կամ Last.fm - ի էջով: Եթե լաստում գրանցված ես, ավելի լավ կլինին որ լաստով լսես: Մտածում ենք ափլոադ անել հատուկ ինչ որ կայքում, որ մարդիկ կարողանան ամբողջ ալբոմը բեռնել, բայց դեռ տենց չկա :

    Հուսով եմ դուր կգա :

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.03.2012), Jarre (17.03.2012), Smokie (16.03.2012), Գանգրահեր (23.03.2012)

  11. #6
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    31
    Գրառումներ
    4,873
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար հաճելի անակնկալ էր՝ շատ լավ նորություն: Ապրես Հարութ ջան, ես միշտ մի այլ կարգի հարգել եմ երաժշտության որլորտում ստեղծագործողներին, հատկապես որակյալ երաժշտություն: Ինձ այդ գործը բավականին բարդ է թվում ու դեռ չլսած, արդեն կարող եմ ասել, որ իմ ունեցած հարգանքը քո նկատմամբ շատ ավելի բարձրացավ:


    Հենց էս երաժշտության տակ էլ կքնեմ էս գիշեր:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.03.2012), E-la Via (19.03.2012), Jarre (17.03.2012), Quyr Qery (16.03.2012), Հարդ (16.03.2012), Մինա (18.03.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորում եմ, Հարութ ջան... Մի հոգու համար չափից ավելի լուրջ գործեր ես ստացել, ինչի համար կարելի ա միայն հիացմունք արտահայտել: Հայկական իրականությունում նոր բան ա, թարմ, ու ՈՐԱԿՈՎ: Շատ ապրես:

    Հ.Գ. 7-րդը

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.03.2012), Հարդ (17.03.2012)

  15. #8
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կեցցես, Հարութ ջան, շնորհավորում եմ: Ինձ հատկապես դուր եկավ վեջինը, մեղեդայնություն կար ու լսվող էր: Թող շարունակական լինի գործդ ու իր ծիլերը տարածի` հասնելով իրեն համապատասխան կետի...Ապրի Արթուրն էլ, որ ծանոթացրեց Ժառռի երաժշտությանը:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2012), Jarre (17.03.2012), Հարդ (17.03.2012)

  17. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,817
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    ..... Դեռ լսում եմ, բայց կուզեի լավ որակի մի տեղ տեղադրեիր, յութուբը մի քիչ էն չի‎։ .....
    Ներս, իմ համար գիտե՞ս հետաքրքիրը որն ա, ես ստացած ձայներին ու հնչողությանը ընդհանրապես ուշադրություն չեմ դարձրել, որովհետև կարծում եմ, որ էլեկտրոնային երաժշտության մեջ դա ավելի շատ տեխնիկական պահն է՝ հատուկ գիտելիքներ, տարբեր գործիքներ ու սարքավորումներ, թեև մյուս կողմից էլ էլեկրոնային երաժշտության ամենամեծ էֆեկտներից մեկն էլ հենց ձայներն ու հնչողությունն են։ Բայց Հարութի պարագայում ես հիացած եմ ստեղծագործությունների կառուցվածքի վրա։ Ինքը բռնել ա էլեկտրոնային դասական երաժշտության սամթը։ Դե դասական ասելով հիմնականում նկատի ունեմ Շուլցի, Ժառի ու Թանգերին Դրիմի գործերը։ Էտ մնացածը՝ ձայնը, հնչողությունը, մոնտաժը լուծելի ա, բայց երաժշտությունը զգալը ու նման կերպով ստեղծագործելը շատ դժվար ա սովորացնել մարդուն։ Իսկ մեր Հարութը ուղղակի վեր կացավ ու արեց։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.03.2012), հովարս (18.03.2012), ՆանՍ (17.03.2012), Ֆոտոն (18.03.2012)

  19. #10
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ ուսումնասիրում եմ՝ մի քանի անգամ լսելով, վերադառնալով. կարծիք չեմ գրի հիմա: Բայց եթե ուսումնասիրելու բան կա, արդեն մեծ ձեռքբերում եմ համարում: Այնպես որ շնորհավորում եմ, Հարդ ջան: Կաշխատեմ կարծիքս շատ չուշացնել: Շնորհակալություն լավ անակնկալի համար:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (18.03.2012), Հարդ (18.03.2012)

  21. #11
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոռացա հարցնել: Դիսկի տեսքով կա՞ վաճառքում: Կուզեի գոնե ստացած հաճույքի համար մի քիչ գոնե վճարել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.03.2012), E-la Via (19.03.2012), Inna (18.03.2012), Jarre (18.03.2012), Smokie (18.03.2012), Հարդ (18.03.2012), հովարս (18.03.2012), Ռուֆուս (19.03.2012)

  23. #12
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռացա հարցնել: Դիսկի տեսքով կա՞ վաճառքում: Կուզեի գոնե ստացած հաճույքի համար մի քիչ գոնե վճարել:
    Շնորհակալ եմ որ ուզում ես ուշադիր լսել: Հիմա իմ համար էն ժամանակն ա, որ ամեն մի լսող ձեռք բերելը շատ կարևոր ա:

    Գիտես, արտադրելու մասին մտածել եմ, սակայն անիմաստ եմ գտել: Ճիշտ ա, կգտնվեն մարդիկ ովքեր քո նման կուզեն վճարեն դրա համար, սակայն ընդհանուր պլանով անգամ իմ կատարած ծախսը դուրս չի գա: Ու բացի էդ, արդեն էս պահին կարծե թե ես ավելի շատ լսող ունեմ Հայաստանից դուրս, քան Հայաստանում ու էդ դրսի լսողներն ավելի են շատանալու ու խնդիր էր առաջանալու էդ «ապրանքը» դուրս հանելու:

    Այ էն ժամանակ, երբ կունենամ բոլոր միջոցները (իսկ էդ ժամանակն էլ կգա ) ես կվերաձայնագրեմ ալբոմը (լրիվ կմնա նույնը, ուղղակի ձայնագրությունը կլինի բարձր որակով ու պրոֆեսիոնալ մակարդակով) մի գուցե փոքր, խորհրդանշական քանակով արտադրվի ալբոմից :

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.03.2012), E-la Via (19.03.2012), Jarre (18.03.2012), Lusinamara (10.04.2012), Moonwalker (18.03.2012), Skeptic (19.03.2012), Smokie (18.03.2012), Գանգրահեր (23.03.2012), ՆանՍ (20.03.2012), Ֆոտոն (18.03.2012)

  25. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես ժամանակ ունեցա գործերը լսել

    Հարութ ջան, ապրես ու շնորհավո՜ր: Սա իրոք շատ մեծ ձեռքբերում է թե քո համար, հայկական էլեկտրոնային երաժշտության համար: Քեզ մեծ-մեծ հաջողություններ եմ մաղթում ապագայի համար:

    Ինչ վերաբերվում ա կոնկրետ գործերին, դեռ հլը շատ պիտի լսեմ, որպեսզի լիովին մարսեմ ամեն ինչը, բայց համար 2-ը հենց առաջին լսումից հետո ամենաշատը տպավորվեց: Համար 5-ն էր շատ հետաքրքիր, սկզբի մասը բացահայտ (կամ թաքնված) trip-hop-յան տրամադրություն ուներ, մի քիչ էլ Ռադիոհեդի Like Spinning Plates-ն էր հիշեցնում, կամ էլ Backdrifts-ը: Մի երկու գործում (համարները չեմ հիշում) Ռադիոհեդյան էմբիենսը կար, բայց ամենաշատը Ժան Միշել Ժառն էր զգացվում՝ հատկապես ալբոմի սկզբի գործերում, նույնիսկ մի երկու անգամ ինձ թվաց, թե ԺՄԺ եմ լսում: Բայց կուզենայի, որ քո հետագա ալբոմներում քո սեփական սաունդը ավելի շատ գերիշխեր, իսկ մյուս երաժիշտների սաունդները ավելի թաքնված, ոչ բացահայտ լինեին:

    Իսկ ընդհանուր առմամբ ընտիր գործ ես արել, ապրե՛ս:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (19.03.2012), Jarre (03.10.2013), Հարդ (19.03.2012), Ֆոտոն (21.03.2012)

  27. #14
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Շնորհակալ եմ )

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում ա կոնկրետ գործերին, դեռ հլը շատ պիտի լսեմ, որպեսզի լիովին մարսեմ ամեն ինչը, բայց համար 2-ը հենց առաջին լսումից հետո ամենաշատը տպավորվեց: Համար 5-ն էր շատ հետաքրքիր, սկզբի մասը բացահայտ (կամ թաքնված) trip-hop-յան տրամադրություն ուներ, մի քիչ էլ Ռադիոհեդի Like Spinning Plates-ն էր հիշեցնում, կամ էլ Backdrifts-ը: Մի երկու գործում (համարները չեմ հիշում) Ռադիոհեդյան էմբիենսը կար, բայց ամենաշատը Ժան Միշել Ժառն էր զգացվում՝ հատկապես ալբոմի սկզբի գործերում, նույնիսկ մի երկու անգամ ինձ թվաց, թե ԺՄԺ եմ լսում: Բայց կուզենայի, որ քո հետագա ալբոմներում քո սեփական սաունդը ավելի շատ գերիշխեր, իսկ մյուս երաժիշտների սաունդները ավելի թաքնված, ոչ բացահայտ լինեին:

    Հետաքրքիր ա, theme two - ի մասին արդեն մի քանի անգամ լսել եմ, որ Radiohead ա հիշացնում, սակայն ես բացարձակապես ոչ մի նմանություն չեմ տեսնում: Անգամ էդ նպատակով մի քանի անգամ լսել եմ ու էլի ոչ մի նման բան չեմ տեսել: Իսկ այ theme six - ի մեջ նմանություն կա: Բայց ոչ թե Ռադիոհեդից եմ ոգեշնչվել այլ ուրիշ ձևի ա եղել: Սկզբից ուղղակի գրել եմ էդ գործը ու երբ ողնաշարը պատրաստ ա եղել, առաջին անգամ լսելուց նոր ինչ որ նմանություն տեսել եմ:

    Իսկ Ժառի պահով լրիվ համաձայն եմ: Ինձ ամենամեծ ոգեշնչողը հենց ինքն ա եղել էս ընթացքում բայց չգիտեմ, ես կարծում եմ, որ «չափը չեմ անցել»: Ու աշխատելուց միշտ դա եմ մտածել, որ նենց անեմ, որ հանկարծ չստացվի, թե կոպիտ ասած «թխել եմ»:

    Բայց պարզ ա, որ հետագայի իմ ալբոմներում ավելի ա ընգծվելու իմ սեփական դեմքը ու ավելի ա ձևավորվելու իմ սեփական երաժշտությունը :

  28. #15
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ամեն օր տեսնում եմ այս բաժինը ու մտածում եմ, որ դերասան Քոթանջյանի պատվին է բացված, էլ չեմ էլ կարդում Հարութ բառը ու այդպես էլ չեմ բացում այս բաժինը, մինչեւ ինձ Ռուֆը ամոթանք չի տալիս ու լավ էլ անում է

    Հարդ ջան ապրես, սա ուղղակի գովասանքի համար չեմ ասում, իրոք եմ ազդվել գործերիցդ ու անընդհատ լսելով մտածում էի՝ այ մարդ ընդամենը 18 տարեկան է, ինչ հավեսով է դասական հնչյունները ինտեգրել երգի մեջ, բայց իրոք, որ լավն է, այս մեկը մի քիչ նման էր Ռադիոհեդին, այս մեկը մի քիչ էնիգմա ուներ, էս մեկը շատ յուրօրինակ էր, այս մեկը խորանալու տեղ ունի... մտքերս կանգ չեն առել մեկ վայրկյան, իսկ երաժշտական առումով լրիվ աչքերը փակ լսելու գործեր են, որ տանում են ուր ասես, տանում են դեպի կյանքը

    Անթերի չես իհարկե, ու թերություններդ ինքդ էլ հաստատ գիտես, քանի, որ նա ով գրագետ քննադատել գիտի, առաջինը իր սեփական քննադատն է, իսկ քո քննադատությունները Ակումբում շատ եմ սիրում: Գիտեմ, որ այն ինչ թերի է կուղղես, քանի որ մի շատ լավ բան զգացի գործերիդ մեջ՝ աճում են: Առաջին գործերը մի քիչ թեթեւ էին, հետո...հետո ուղղակի տապալեցիր

    3,5,6,7
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2012), Jarre (03.10.2013), Հարդ (19.03.2012)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարութ Փամբուկչյան կամ Ձախ Հարութ
    Հեղինակ՝ spyder, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 133
    Վերջինը: 08.09.2018, 14:00
  2. Հոդված. Հարութ Քոթանջյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.03.2012, 19:27

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •