User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Ո՞վ էր Վանգան համաձայն եկեղեցու մեկնաբանության

  1. #1
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞վ էր Վանգան համաձայն եկեղեցու մեկնաբանության

    Բոլորիս հայտնի է, որ եկեղեցին չի ընդունում` էքստրասենսերի, թուղթ ու գիր հանողների, պայծառատեսների գործունեությունը, համարելով, որ իրենց գործունեությամբ նրանք ծառայում են չար ուժերին, իրենց արտասովոր ունակությունները ստանում են մութ ուժերից:

    Աշխարհի բոլոր անկուններում, յուրաքանչյուր քաղաք, անգամ յուրաքանչյուր գյուղ ունի իր գուշակը կամ հեքիմը: Իսկ Վանգայի անունը հայտնի է բոլորին: Վանգային ճանաչում են ամբողջ աշխարհում: Կան մի շարք ֆիլմեր նկարահանած Վանգայի մասին, ֆիլմերում ներկայացվում են բազմաթիվ պատմություններ: Բոլոր պատմությունները վկայում են այն մասին, որ Վանգան օգնել է բազմաթիվ մարդկանց: Թվում է թե Վանգայի դեպքում բացասական գնահատականները տեղ չունեն: Բայց, փորփրելով համացանցը ի զարմանս ինձ բախվեցի այն բացասական գնահատկանին, որը եկեղեցին տալիս է Վանգայի գործունեությունը:


    Մի քանի տողով փորձեմ ներկայացնել եկեղեցու մոտեցումը Վանգայի գործունեությանը:

    Բացասական վերաբերմունքի համար, մեծ մասամբ հիմք է ծառայում Վանգայի զարմուհի Կրասիմիրա Ստոյանովայի գիրքը նվիրված Վանգայի կյանքին եւ գործունեությանը:

    Ահա թե ինչ է ասում եկեղեցին:
    Սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդը չի կարող հաղորդակից լինել աներեւույթ աշխարհի գաղտնիքներին: Բոլորս էլ գիտենք, որ Վանգան կույր էր:

    Սուրբ գրքերում ասվում է, որ գոյություն ունի աներեւույթ աշխարհը ճանաչելու երկու աղբյուր` աստվածային եւ սատանայական: Աներեւույթ աշխարհի մասին ինֆորմացիա ո՞վ էր տալիս Վանգային, ինչպես պնդում է եկեղեցին այս հարցերի պատասխանը կարելի է գտնել Վանգայի զարմուհու գրքում:
    Զարմուհին Վանգային հարցնում է`<<Դու հոգիների հե՞տ ես հաղորդակցվում>> Վանգան պատասխանում է ` <<Գալիս են շատերը եւ բոլորը շատ տարբեր են>>

    Վանգայի զարմուհին պատմում է`<< Ես 16 տարեկան էի երբ մի անգամ Վանգան սկսեց խոսել ինձ հետ: Բայց ձայնը կարծես իրենը չլիներ: Դա Վանգայի ձայնը չէր: Այն ինչ սկսեց խոսել Վագան բացարձակապես կապ չուներ այն թեմայի հետ, որի շուրջ մինչ այդ զրուցում էինք: Օտար ձայնը սկսեց մանրամասն նկարագրել թե ինչ եմ արել ամբողջ օրվա ընթացում, հետո ասեց` մենք քեզ տեսնում ենք: Որոշ ժամանակ անց, Վանգան ծանր հոգոց հանելով ասեց`<<վերջապես ինձ բաց թողեցին>>, ես սկսեցի Վանգային պատմել այն ինչ տեղի էր ունեցել, եւ խնդրեցի նրան բացատրել թե ի վերջո ի՞նչ կատարվեց: Վանգան ասաց հետեւյալը`<<կան փոքր ուժեր, որոնք միշտ կողքիս են, բայց կան մեծ ուժեր` վերադաս ուժեր, երբ նրանք որոշում են խոսել իմ միջոցով, ես ինձ անասելի վատ եմ զգում, ամողջ օրը թուլություն եմ զգում>>:

    Համաձայն սրբազան հայրերի ուսմունքների միայն մութ ուժերի հետ հաղորդակցությունը կարող է հանգեցնել հոգեկան ճնշվածության եւ թուլության:
    Բացի` մեռած մարդկանց հոգիների եւ մութ ուժերի հետ շփումից Վանգան շփվում էր նաեւ ինչ որ Վամֆիմ մոլորակի բնակիչների հետ:
    __________________________________________

    Փաստորեն համաձայն եկեղեցու պնդման, Վանգան ծառայում էր մութ ուժերի՞ն

    Մի՞թե մութ ուժերը վառվում են մարդկանց օգնելու ցանկությամբ:

    Ի վերջո, ինչու՞ է եկեղեցին դեմ էքստրասենսերի, հեքիմների, պայծառատեսերի գործունեությանը:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 13.03.2012, 00:03:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (14.03.2012), ggalstian (01.07.2012), laro (13.03.2012), Moonwalker (13.03.2012), MrKaren (13.03.2012), Sambitbaba (13.03.2012), VisTolog (13.03.2012), Աթեիստ (13.03.2012), ՆանՍ (13.03.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս հեռուստատեսությամբ ցույց տվեցին Վանգայի մասին վավերագրական ֆիլմ, ու իմ մեջ ամենաշատը տպավորվեց այն, որ քահանան, երբ խաչը հանել էր, որ աղոթեր, Վանգան իրեն կորցնելով, սարսափած ասում էր էդ խաչը հեռու տարեք, հեռու տարեք ... Դա նշանակում է , որ հնարավոր է մութ ուժերի ներգործությունն իր վրա այդ ժամանակ եղած լիներ:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (13.03.2012), MrKaren (13.03.2012), հովարս (15.03.2012), Չամիչ (13.03.2012)

  5. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս հեռուստատեսությամբ ցույց տվեցին Վանգայի մասին վավերագրական ֆիլմ, ու իմ մեջ ամենաշատը տպավորվեց այն, որ քահանան, երբ խաչը հանել էր, որ աղոթեր, Վանգան իրեն կորցնելով, սարսափած ասում էր էդ խաչը հեռու տարեք, հեռու տարեք ... Դա նշանակում է , որ հնարավոր է մութ ուժերի ներգործությունն իր վրա այդ ժամանակ եղած լիներ:
    Կամ էլ գիտեր, որ սաղ սուտա:


  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.03.2012), Quyr Qery (14.03.2012)

  7. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ էր Վանգան համաձայն մամուլի տեղեկությունների, Ո՞վ էր Վանգան համաձայն Եհովայի վկաների, Ո՞վ էր Վանգան համաձայն Վանգաենց կողքի շենքի հարևանների... Ուզում եմ ասել՝ էս մեկը հերիք չէ՞ր: Մեկա եթե քննարկվի, նույն բանն ա քննարկվելու:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (14.03.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս հեռուստատեսությամբ ցույց տվեցին Վանգայի մասին վավերագրական ֆիլմ, ու իմ մեջ ամենաշատը տպավորվեց այն, որ քահանան, երբ խաչը հանել էր, որ աղոթեր, Վանգան իրեն կորցնելով, սարսափած ասում էր էդ խաչը հեռու տարեք, հեռու տարեք ... Դա նշանակում է , որ հնարավոր է մութ ուժերի ներգործությունն իր վրա այդ ժամանակ եղած լիներ:
    Իսկապես, դրա մասին էս վերջերս շատ է շեշտվում: Վանգան իսկապես վախ է ունեցել խաչից:

    Եկեղեցին դեմ է ամեն տեսակ գուշակների, էքստրասենսերի, բուժակների գործունեությանը մեկ պարզ պատճառով` նրանք բոլորը գործ ունեն աներեւույթ աշխարհի հետ, իսկ թե ինչ ուժերի հետ են նրանք այնտեղ գործ ունենում ոչ ոք չի կարող երաշխավորել: Քանի, որ ցանկացած գուշակ, մոգ կամ էքստրասենս ունի իր սեփական մեղքերը, այսպես կոչված բացասական կարման եւ ոչ ոք չի կարող իմանակ թե տվյալ գուժակի կամ մոգի կարման ուր է նրան բերել հասցրել:

    Հասկանալի է, եկեղեցին չի ընդունում կարմայի գաղափարը, դրա համար կարմա բառը կարելի է ուղակի փոխարինել կյանքի ճանապարհ արտահայտությամբ: Ցանկացած գուշակ կամ մոգ առաջին հերթին սովորական մարդ է ու ոչ ոք չի կարող իմանալ թե այդ շնորհը որտեղից եւ ինչի համար է նրան տրված:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (14.03.2012)

  11. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանալի է, եկեղեցին չի ընդունում կարմայի գաղափարը, դրա համար կարմա բառը կարելի է ուղակի փոխարինել կյանքի ճանապարհ արտահայտությամբ: Ցանկացած գուշակ կամ մոգ առաջին հերթին սովորական մարդ է ու ոչ ոք չի կարող իմանալ թե այդ շնորհը որտեղից եւ ինչի համար է նրան տրված:
    Դրա համար իրանք ղեկավարվում են պրիմիտիվ տրամաբանությամբ. «եկեք ես պահին քննադատենք, թերահավատները միշտ շատ են, քննադատողի ձայնն էլ միշտ ավելի լավ ա լսվում։ Եթե ապացուցվեց, որ սխալվել ենք, մի 200 տարի հետո առանց մեշ շուխուրի կընդունենք մեր սխալը»։ Ինչպես արել են շատ ու շատ գյուտերի ու գյուտարարների դեպքում։ Արդեն չեմ հիշում թե երբ եկեղեցին պաշտոնապես ընդունեց, որ Երկիրն է պտտվում արևի շուրջ, ոչ թե հակառակը, բայց որ շա՜տ ուշ էր, լավ տպավորվել ա ։)

    Նենց, որ եթե եկեղեցին ինչ որ բան կպած քննադատում ա, շատ հնարավոր ա, որ այդ բանը կարա մարդկությանը մի քայլ առաջ տանի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.03.2012), Quyr Qery (14.03.2012), Skeptic (14.03.2012), Tig (14.03.2012), VisTolog (14.03.2012), Zangezur (16.03.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես, դրա մասին էս վերջերս շատ է շեշտվում: Վանգան իսկապես վախ է ունեցել խաչից:
    Չամիչ ջան կարո՞ղ ես ասել մի քրիստոնյա մարդու անուն, որը խաչից չի վախենում...

    հ.գ. հարցս զուտ հռետորական է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (14.03.2012), VisTolog (14.03.2012), Աթեիստ (14.03.2012)

  15. #8
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան կարո՞ղ ես ասել մի քրիստոնյա մարդու անուն, որը խաչից չի վախենում...

    հ.գ. հարցս զուտ հռետորական է:


    Երևի ինչ որ բան սխալ եմ հասկանում: Ի՞նչի պիտի քրիստոնյան խաչից վախենա: ԻՀԿ, ճիշտ հակառակը՝
    «Այլ ինձ՝ քա́ւ լիցի պարծել, բայց միայն ի խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. որով ինձ աշխարհ ի խաչ ելեալ է, եւ ես աշխարհի» (Գղ 6:14):
    Խաչը (դրա հետ ասոցացված գաղափարը՝ անկախ ֆիզիկական առկայությունից) քրիստոնյայի կյանքի ուղեկիցն ու առաջնորդն ա («նաւավարաց նաւապետ եւ կուրաց առաջնորդ»):

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.03.2012), Monk (14.03.2012), Ripsim (14.03.2012), հովարս (14.03.2012), ՆանՍ (14.03.2012), Չամիչ (14.03.2012)

  17. #9
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան կարո՞ղ ես ասել մի քրիստոնյա մարդու անուն, որը խաչից չի վախենում...

    հ.գ. հարցս զուտ հռետորական է:
    Տիգ ջան, քրիստոնեա հավատացիալները մեծ հաճույքով կրում են խաչը, շատ շատերը օր ու գիշեր են կրում` հավատալով խաչի պաշտպանիչ զորությանը: Ոչ մի հավատացյալ քրիստոնեա խաչից չի վախենում:

    Հավանաբար ծանոթ ես էկզորցիզմին: Մարդկանց մոտ դիվահարության նշաններից մեկը խաչից վախենալն է, այսինքն, երբ հոգեւորականը փորձում է խաչը մոտեցնել դիվահարվածին նրա մոտ սարսափելի նոպաներ են սկվում: Վախ ասելով սա նկատի ունեի:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  18. #10
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար իրանք ղեկավարվում են պրիմիտիվ տրամաբանությամբ. «եկեք ես պահին քննադատենք, թերահավատները միշտ շատ են, քննադատողի ձայնն էլ միշտ ավելի լավ ա լսվում։ Եթե ապացուցվեց, որ սխալվել ենք, մի 200 տարի հետո առանց մեշ շուխուրի կընդունենք մեր սխալը»։
    Իսկ ինչի՞ ես հակված կարծել, որ եկեղեցին իրեն ապահովագրելու համար ա նման դիրք բռնել: Չե՞ս կարծում, որ քո աթեիստական համոզմունքներն են առիթ հանդիսանում նման կերպ մտածել: Իսկ ինձ չի թվում, որ եկեղեցին զուտ հակառակվելու կամ իր դիրքերը չզիջելու համար է էտ դիրքը բռնել: Ինձ թվում է եկեղեցու նպատակը ավելին է քան շատ շատերին թվում է, եկեղեցին փորձում է պաշտպանել:

    Նենց, որ եթե եկեղեցին ինչ որ բան կպած քննադատում ա, շատ հնարավոր ա, որ այդ բանը կարա մարդկությանը մի քայլ առաջ տանի։
    Խոսքը վերաբերվում է աներեւույթ աշխարհին: ինչպես աշխարհը ընդհանրեպես, էնպես էլ աներեւույթ աշխարհը առավելապես լի է գաղտնիքներով: Ոչ ոք չի կարող իմանալ թե աներեւույթ աշխարհում ինչ է տեղի ունենում: Կամ տվյալ մոգը կամ պայծառատեսը աներեւույթ աշխարհի որ շերտի հետ է գործ ունենում: Չէ՞, որ դու չես կարող պնդել, որ աշխարհում չկա չարը, կա միայն բարին: Ո՞վ կարող է երաշխավորել, որ այն ինչի հետ գործ է ունենում մոգը կամ պայծառատեսը բարուց է:

    Էն որ Վանգան կոնտակտի մեջ էր աներեւույթ աշխարհի հետ կասկածի առիթ չի թողնում: Բայց ո՞ր աշխարհի հետ էր կոնտակտի մեջ: Ինչպես նրա մասին գրված գրքերից եւ նկարահանված ֆիլմերից է երեւում նա ինչ որ տեղից ստանում էր հրամաններ եւ այդ հրամանները կատարում էր: Իսկ ո՞վ էր Վանգան, նա մի աղքատ ընտանիքից դուրս եկած սովորական մարդ է, որը ինքն էլ չէր հասկանում թե ինչ է իր հետ կատարվում: Ինչքան առիթ է եղել հեռուստացույցով դիտել եմ այս կամ այն մոգի հետ հարցազրույց եկել եմ այն եզրահանման, որ այդ մարդկանց մոտ ինտելեկտը գտնվում է բավական ցածր մակարդակի վրա: Վերցնենք հենց հայտնի մոգուհի տիկին Զինային ով հենց երեկ մասնակցում էր ազատ գոտի հաղորդմանը, նրա մոտ վառ ընդգծված է ինտելեկտի կատարյալ բացակայությունը:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 14.03.2012, 16:40:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  19. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանկացած գուշակ կամ մոգ առաջին հերթին սովորական մարդ է ու ոչ ոք չի կարող իմանալ թե այդ շնորհը որտեղից եւ ինչի համար է նրան տրված:
    Աստծո խոսքին հնազանդվող մարդը կարող է իմանալ թե որտեղից է, իսկ թե ինչի համար՝ դա ավելի պարզ է:

  20. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչի՞ ես հակված կարծել, որ եկեղեցին իրեն ապահովագրելու համար ա նման դիրք բռնել: Չե՞ս կարծում, որ քո աթեիստական համոզմունքներն են առիթ հանդիսանում նման կերպ մտածել: Իսկ ինձ չի թվում, որ եկեղեցին զուտ հակառակվելու կամ իր դիրքերը չզիջելու համար է էտ դիրքը բռնել: Ինձ թվում է եկեղեցու նպատակը ավելին է քան շատ շատերին թվում է, եկեղեցին փորձում է պաշտպանել:
    Պատճառահետևանքային կապը խառնում ես ։)
    Ոչ թե քննադատում եմ եկեղեցուն, որեվհտև աթեիստ եմ, այլ աթեիստ եմ դարձել, եկեղեցուն քննադատելով։

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը վերաբերվում է աներեւույթ աշխարհին: ինչպես աշխարհը ընդհանրեպես, էնպես էլ աներեւույթ աշխարհը առավելապես լի է գաղտնիքներով: Ոչ ոք չի կարող իմանալ թե աներեւույթ աշխարհում ինչ է տեղի ունենում: Կամ տվյալ մոգը կամ պայծառատեսը աներեւույթ աշխարհի որ շերտի հետ է գործ ունենում: Չէ՞, որ դու չես կարող պնդել, որ աշխարհում չկա չարը, կա միայն բարին: Ո՞վ կարող է երաշխավորել, որ այն ինչի հետ գործ է ունենում մոգը կամ պայծառատեսը բարուց է:
    Եթե եկեղեցին աշխարհը բաժանում է երկու մասի՝ չար ու բարի, դրանից իսկական աշխարհը չի բաժանում։ Ու աշխարհը 2 զեբր չի։ Այստեղ անհամեմատ ավլի շատ գույներ կան։ Ռոբին Հուդը մեկի համար չար էր, մեկի համար բարի։

    Վանգան շատերի համար բարի էր, որտև ինչ-որ օգուտ ստացել էին, եկեղեցու համար չար էր, որտև ինչը Վատիկանը պաշտոնապես չի ընդունել (այլ կերպ ասած որոշ տերտերի պարապությունից սարդոստայն կապած ուղեղները չի մտել), չար է։ Անկախ նրանից, դա վնասակար է, թե օգտակար։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (14.03.2012), Skeptic (15.03.2012), VisTolog (15.03.2012)

  22. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հ.Գ.-Ի կարգի գրառում
    Վատիկանը 1992թվին նոր ընդունել ա, որ երկիրն ա պտտվում արևի շուրջ ու որ իրանք Գալիլեյին իզուր էին դատում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (14.03.2012), Freeman (16.03.2012), keyboard (14.03.2012), Skeptic (15.03.2012), VisTolog (15.03.2012)

  24. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վանգայի ու Նոստրադամուսի գուշակությունների մասին կա գիրք էլեկտրոնային տարբերակով (հայերենով կամ ռուսերենով) ?
    Բարև Ձեզ

  25. #15
    Սկսնակ անդամ Ալիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Հասցե
    ՀՀ, ք. Աբովյան
    Գրառումներ
    61
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գտնում եմ, որ Աստծո կողմից մարդուն տրված բժշկության շնորհը նախ և առաջ Աստծո փառքի համար պետք է ծառայի, և ոչ թե տվյալ մարդու, նրա ֆինանսական բարելավման, նրա կյանքի պայմանների, մարդկանց և մեծահարուստերի կողմից փառք ու պատվի արժանանալու նպատակով:
    Աստված բժշկության շնորհ տալիս է նախ և առաջ այն մարդուն, ով անկեղծորեն սիրում է Աստծուն, իր կյանքով ապաշխարում է, քարոզում է ավետարան, ապաշխարություն, մեղքերի գիտակցում: Այդպիսի բժշկությունների նպատակը մարդկանց դեպի Աստծված ուղղոչդելն է, այսինքն Աստծո կողմից բժշկության շնորհ ստացող մարդիկ նախ քարոզում են ապաշխարություն, մեղքերի գիտակցում, ինչի պատճառով էլ հաճախ ատելի են լինում մարդկանց կողմից, քանի որ մարդիկ չեն սիրում լսել իրենց մեղքերի մասին և չեն ուզում տեսնել ապաշխարության, Աստծո հետ ապրելու, Աստծո կամքը քննելու ու հասկանալու և դրա մեջ մնալու անհրաժեշտությունը: Նրանք ասում են` մեզ փափուկ ու հաճելի բաներ մարգարեացեք, մեզ հետաքրքրաշարժ բաներ պատմեք, մեզ զարմանահրաշ նշաններ ցույց տվեք....
    Այսինքն` Աստծո կողմից մարմնավոր բժշկության նպատակը հոգևոր բժշկությունն է, որն ավելի մեծ նպատակի է ծառայում` հավիտենական դժոխքից փրկություն: Այդպիդին են եղել Ավետարանի բոլոր Աստծո ծառաների կողմից և հենց Իր` Հիսուսի կողմից կատարված բժշկությունները:
    Հիմա կարելի է որոշել` Վանգան Աստծո ծառան էր թե ոչ:
    "Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
    Линней

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 24
    Վերջինը: 10.12.2012, 19:05
  2. Հայ Եկեղեցու տոները
    Հեղինակ՝ Monk, բաժին` Կրոն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 13.02.2012, 14:05
  3. 3. Եկեղեցու զանգի ղողանջը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 17
    Վերջինը: 04.11.2010, 14:02
  4. Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 15.02.2008, 12:56
  5. Վանա լճում սուրբ խաչ եկեղեցու բացումը
    Հեղինակ՝ աբոկալիպս, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.01.2008, 15:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •