User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Մի քիչ իմ մասին...

  1. #1
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի քիչ իմ մասին...

    Ծանոթանա՞նք...

    Ծանոթանա՞նք գուցե...

    Ես ծնվել եմ հանկարծ... մի անանուն վայրում.
    Ես հայրենիք չունեմ: Չունեմ ոչ գյուղ ոչ տուն...
    Շփոթմունքի՛ց , անգամ չեն տվել ինձ ,,անուն՛՛,
    Որի համար երբեք, երբեք չեմ ափսոսում:

    Ծանոթացանք գուցե... գուցե և ո՞չ...

    Պատմեմ էլի մի քիչ իմ երազից անպոչ,
    Պատմեմ, դու տե՛ս ընկեր, թե որքան եմ անկոչ.

    Իմ միտքն չունի սահման, աշխարհից չի սերում,
    Նա չափում է անգամ տիեզերքի հեռուն,
    Թափառում է այլուր, գաղտնիքներ է բերում,
    Որի համար նրան չունի ոչ մի ներում...

    Որի համար նրան հայհոյում են անվերջ,
    Փորձում բռնել , բանտել, փորձում ինձնից զատել
    Եվ գլխատված այդպես նրան ցմահ դատել...
    Իսկ ազգերին համայն կոչել նրան ,,ատել՛՛:

    Դե տես հիմա ընկեր, թե որքան եմ անկոչ...

    Ծանոթացանք արդեն... իսկ գուցե և դեռ ոչ:

    Ես գիտեմ տիեզերքը, ես մասնիկն եմ նրա,
    Եվ ինձ կոչ չեն արել ,,թռնել մեկի վրա՛՛...
    Ես տեսել եմ ոնց է բարին դառնում չարը,
    Նման մասնիկներից է կազմված մեր աշխարհը:


    Չունեմ հատուկ անուն, չունեմ արյունի գույն,
    Ու չեմ կարծում թե դա վատագույնն է կյանքում...
    Ես եմ, դու ես, նա է, ահա խառնարանը,
    Այստեղ է խմորվում մեր ողջ արյան համը...

    Հուսամ ծանոթացանք, իսկ եթե ոչ...
    alik 11.03.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (12.03.2012), Arpine (06.04.2012), E-la Via (12.03.2012), einnA (12.03.2012), Lusinamara (15.03.2012), Mark Pauler (13.03.2012), My World My Space (12.03.2012), Ripsim (12.03.2012), Sambitbaba (14.03.2012), unknown (12.03.2012), Գեա (13.03.2012), Կարապետ (13.03.2012), Մարկիզ (15.03.2012), Ռուսա (15.03.2012), Սելավի (12.03.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (շարունակություն)

    Հուսամ ծանոթացանք, իսկ եթե ո’չ...

    Ինձ թվում է կա մեկն ինձնից ավել անկոչ,
    Ինձնից ավել ,,անջո’’ ու ինձնից էլ ,,անպոչ''…

    …Որ չմնա էլ հարց, կկրկնվեմ էլի,
    Բայց չգիտեմ որտեղ եղա այդքան թերի.

    Ե'ս անանուն ծնվել, առանց հենակ հենվել,
    Թողած հացը ցորեն տիեզերքով եմ սնվել,
    Թողած գույնը արյան կապույտին եմ տարվել,
    Աստղերից եմ կախվել ու երկնքին փարվել…

    Այնինչ լավ էր ավել մի ավանակ վարձել
    Քան գոռ նժույգների ողջ երամակ փորձել,
    Լավ էր մի հին ու ծակ տաշտակի մեջ սուզվել
    Քան թե աշխարհների խորությունից հուզվել…

    Իսկ ես ի?նչ եմ արել, ի?նչ եմ ինձ հետ տարել.
    Հեքիաթներ եմ գրել ու թերթերին կարել,
    Մտքերով իմ վառվող քարոզներ եմ ճառել,
    Երազներիս գրկում գիշերներ եմ վառել:

    Իսկ ես ի?նչ եմ արել… ես ոչինչ չեմ արել…
    Ինձ երկնքից պարգև` կյանքս եմ հատնել վատնել …
    © alik 11.03.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.04.2012), E-la Via (14.03.2012), einnA (17.03.2012), Lusinamara (15.03.2012), Ripsim (14.03.2012), Sambitbaba (14.03.2012), Մարկիզ (15.03.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՓՈՐՁԵՑԻ…

    Փորձեցի ապրել ինչպես շատերը…
    Որ շարեմ տանս կիսատ պատերը,
    Սկսեցի թսխել իմ կոպեկներին,
    Բայց մեկս երկուս չդարձավ կրկին:

    Փորձեր արեցի ինքս էլ ,,ծնկել’’,
    Շտկել իմ կյանքը, ,,անունս փրկել’’,
    Ցույց տալ ամենքին, որ իջել եմ վար,
    Արոտ եմ ելել ոնց մատաղի գառ…

    Բայց… էլ ի՞նչ ասեմ, ինքդ հասկացար,
    Ինձ համար սա էլ միջոց չդարձավ,
    Էստեղ էլ էր պետք հատուկ անունը,
    Պետք էր թե ցեղը թե արյան գույնը…
    © alik 12.03.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.04.2012), E-la Via (15.03.2012), einnA (17.03.2012), Kanamar (16.03.2012), Lusinamara (15.03.2012), Ripsim (15.03.2012), Sambitbaba (21.03.2012), Դատարկություն (15.03.2012), Մարկիզ (15.03.2012)

  7. #4
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի իմ մասին…

    Երդվել եմ երեկ էլ մեղք չգործել
    Ուզում եմ հարթել իմ ճանապարհը,
    Ուզում եմ երկնի դռները գտնել
    Ու մոռանալ իմ ապրած աշխարհը...

    Աստված կոգնի, ես չեմ կասկածում,
    Բայց զորեղ է դեռ այս այլանդակը,
    Արև ժպիտով պարուրում է ինձ
    Ու ես ընտրում եմ տաքուկ ,,վանդակը’’:

    © alik14.03.12



    ՔԵԶ…

    Եկա’ր որպես մարդ, ծնվեցիր մորից,
    Եկա’ր, որ անմահ լինեմ ես նորից,
    Եկա’ր, որ լինես դու ինձ փրկություն,
    Որ մեռածն անգամ առնի հարություն…

    Եկա’ր, որ կյանքը լինի ,,ավելին’’,
    Որ չսպառնա ինձ էլ ,,անտանելին’’,
    Որ`, իմ սխալի պատիժը կրես,
    Որ խաչդ չարքի սև սիրտը խրես:

    Եկա’ր, որ ինքդ կերակուր դառնաս,
    Որ քո’ արյունով իմ մեղքն լվանաս,
    Եկա’ր սրբացնես քո անցած ուղին,
    Քո սուրբ արյու’նդ` թափես մեր հողին…


    …Եկար ինձ նման, ծնվեցիր ոնց մարդ,
    Ապրեցիր ինձնից շա˜տ ավելի բարդ,
    Տեսար չարչարանքն դավաճանության,
    Բայց եղար փրկանքն հավատարմության:

    Ներեցիր նրան ով դավաճանեց,
    Ներեցիր նրան ով քեզ խաչ հանեց…
    Եվ նույնիսկ կողքիդ գող ավազակը
    Հասկացավ. ,,դու ես աստծո զավակը’’…

    Եվ դա էլ արդեն բավում էր նրան,
    Որ մտնի քեզ հետ նա սուրբ քավարան,
    Եվ ապաշխարհի ու այնքան անկեղծ,
    Որ արժանանա դրախտին հավերժ…

    Այո’, ինձ նման ծնվեցիր մորից,
    Սակայն սնունդդ առար քո հորից.
    Եկար ի’նձ նման, ապրեցիր քե’զ պես,
    Կյանքդ էլ արիր ամենքին ի տես…
    © alik 15.03.12
    Վերջին խմբագրող՝ KiLa: 15.03.2012, 17:45:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.03.2012), Kanamar (16.03.2012), Ripsim (15.03.2012), Sambitbaba (15.03.2012), Մարկիզ (24.03.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղքատություն

    Ի՞նչ անեմ քեզ հետ… Քեզ ու՞ր կորցնեմ,
    Ջրախե՞ղդ անեմ, ինչպե՞ս մեռցնեմ…

    Չեմ կանչել սակայն մտնում ես տունս,
    Խլում հանգիստս փախցնում քունս…
    Հարգանքին` ապտակ, սերը` խեղկատակ,
    Մարդուն անում ես ուղիղ երկու տակ:

    Ցնդում են տանից ծիծաղ ու կատակ,
    Մեռնում է ամեն առողջ նպատակ,
    Դժգոհությունն է կաթում տանիքից,
    Վանում է սա քեզ քո ընտանիքից…

    Ի՞նչ անեմ ես քեզ, որտե՞ղ թաքցնեմ,
    Ի՞նչ գույնի շորեր խաբեմ հագցնեմ…

    Ինձ հետ ես այլուր, ամեն տեղ կողքիս,
    Քեզ նայելով են դատում խեղճ ,,ճորտիս'',
    Իմ մասին մարդկանց կարծիքն ես փոխում,
    Ինձ անվանարկում ու ցեխն ես կոխում:

    Տեսնել չեն ուզում ինձ ծանոթներս,
    Տեսնում` թեքվում են ,,բարեկամներս'',
    Անծանոթները առհամարում են…
    Իրավունքներս ոտնահարվում են…

    Իմ ճիշտը անգամ սխալ է դառնում,
    Ոչ մեկ կարծիքս հաշվի չի առնում.
    Քեզ հետ դառնում է խելոքը հիմար,
    ,,Ո՞վ է աղքատը. անբան ապիկար…'':

    Ի՞նչ անեմ քեզ հետ, քեզ ու՞ր կորցնեմ,
    Թեկուզ և ես էլ հետդ կորսվեմ…
    © alik 19.03.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (19.03.2012), erexa (19.03.2012), Lusntag Lusine (15.01.2013), Sambitbaba (21.03.2012), Դեկադա (19.03.2012)

  11. #6
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ մասին...

    Ես նա եմ, ով չի ընդունում մենակությունը,
    Բայց մենակ է միշտ.
    Մենակ՝ ուտելիս, մենակ՝ քնելիս...
    Մինչև անգամ երազներում մենակ:
    Բան հասկացա՞ք.
    Իհարկե ոչ:
    Ասում եմ
    Ես նա եմ, ով չի սիրում խորթությունը,
    Բայց խորթ եղավ ողջ իր կյանքը.
    Խորթ՝ հարազատներին, խորթ՝ օտարներին...
    Եվ երկրի բանտին՝, և՝ երկնքին ազատ:
    Բան հասկացա՞ք:
    Ախար ինչու՞ այսքան անհույս
    Դուք կարծրացաք...
    Ասում եմ թե...
    Ես նա եմ, ով ոչինչ չունի,
    Նունիսկ իր մեջ
    Իր ,,ես՛՛-ն չունի:
    Սա՛, չեք ուզի, որ հասկանաք...
    © alik 24.03.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.03.2012), einnA (24.03.2012), Sambitbaba (05.04.2012), Մարկիզ (24.03.2012)

  13. #7
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախ տգիտություն…

    Ախ տգիտություն, ախ դու անպատկառ,
    Կարծեցի ես քեզ մոլորված մի գառ…

    Այնինչ դուրս եկար մի չար երևույթ,
    Անտակտ ու անփույթ,
    Ողջ ներսդ ձանձրույթ…

    Դու ոչնչության հնազանդ զինվոր,
    Ստի սուտ տնվոր,
    Չարի չար կենվոր,
    Իմացության դեմ`երդվյալ մի հայցվոր…

    Դու ծաղր ու ծանակ, դու կծող հանաք,
    Դառնաղի հումոր ու թափված թանաք,
    Դու մեզ պարսավանք, դու` թուք ու ամոթ,
    Դավաճան կրքի թթու քրտնահոտ:
    Դու տռփանքի վանկ, վավաշոտ տնքոց,
    Ցանկասիրության թրջված հնոց:
    Անգամ սգի մեջ չունես մարդահոտ…
    Ծախված մերկություն թարմ շիրիմի մոտ:

    Առանց թմբիրի ախ ինչպե՞ս անեմ,
    Քո էդ ,,մռութին'' ես ինչպե՞ս նաեմ,
    Արարքները քո ախար ու՞ր դարսեմ,
    Առանց թմրանյութ քեզ ինչպե՞ս մարսեմ…
    © alik 24.03.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (24.03.2012), Lusntag Lusine (15.01.2013), Մարկիզ (24.03.2012)

  15. #8
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդյոք հիմա՞ր էի…

    Լուսինն էր ելել,
    Ու կաթից փափուկ իր նուրբ մատներով
    Տրորում էր իմ հոգնած կոպերը,
    Որ ոչինչ ավել չտեսնեմ հանկարծ:
    Իսկ ե'ս, այ քեզ բան, տեսնում էի էլի…

    Իսկ դու'ք, ,,խելոքներ'',
    Որ գիժն հիմարից
    Տարբերել անգամ դեռ չեք սովորել,
    Տեսե՞լ եք արդյոք
    Թե ինչ են տեսնում ինձ նմանները…
    Եթե ո'չ, ապա
    Ինձ երբեք հանկարծ հիմար չկարծեք:

    Չկարծեք հիմար…բայց ոչ էլ խելոք,
    Որովհետև ես
    Ձեզ պես, ձեզ նման դատել չգիտեմ:

    Իսկ թե շատ կուզեք ասեք խելագար…
    Շան տղա լինեմ թե վիրավորվեմ:
    Ճշմարիտն դա է.
    Եղել է մի բան, ինչ պետք է լիներ,
    Հակառակը ինձ որտեղի՞ց գտներ…
    © alik 26.03.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (28.03.2012), E-la Via (28.03.2012), einnA (28.03.2012), Lusntag Lusine (15.01.2013), Մարկիզ (27.03.2012)

  17. #9
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ որ դու իմ կեսն ես…

    Ո՞վ ես, ի՞նչ ես, որտե՞ղ, ի՞նչ ես ուզում ինձնից,
    Ի՞նչ ես արդյոք տվել… Ինչու՞ ախար հենց ինձ:
    Սի՞րտ ես միայն, ուղե՞ղ, թե՞ դու միտք ես , հոգի.
    Եվ կարող է իմ պեսն` հանկարծ ու քեզ լքի…

    Չէ, չեմ կարող զտվել, իմ մասնիկն ես, ,,ես''-ն ես,
    Ինչքան կոչեմ օտար` ինձ նման ու ,,պեսն'' ես,
    Որքան էլ, որ վիճեմ`, դու իմ ամբողջ ,,ներսն'' ես,
    Ո՞նց կարող եմ լքել` չէ որ դու իմ կեսն ես…
    © alik 05.04.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (06.04.2012), E-la Via (05.04.2012), einnA (05.04.2012), Kanamar (05.04.2012), Lusntag Lusine (15.01.2013), Ripsim (05.04.2012), Sambitbaba (05.04.2012)

  19. #10
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախ տգիտություն…

    Ախ տգիտություն, դու մեծ անպատկառ,
    Կարծում էի ես քեզ մոլորված մի գառ…

    Ուզեցի դաս տամ. կրթեմ, մկրտեմ,
    Քեզ կեղտաջրից դուրս բերեմ, փրկեմ,
    Մաքրեմ վրայիցդ բթության ,,տարդը'',
    Ցույց տամ, թե որն է իսկական մարդը…

    Բայց նա տաքացող սև օձի նման
    Թույնը հավաքել, մտել էր դարան,
    Սպասում էր պիղծը հարմար առիթի,
    Որ շոյող ձեռքը սկզբից խայթի…

    Բա իմ բարեկամ, էսպես է բանը,
    Եզի համար է ստեղծվել կամը.
    Աստծո գործերին ինչու՞ խառնվել,
    Նա լավ գիտի ում` որտեղ է դրել…
    © alik 06.04.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (07.04.2012), Մարկիզ (06.04.2012)

  21. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է ես հասկանում եմ ՛՛Ծանոթանա՞նք՛՛ բանաստեղծության հերոսին:Շատ-շատ շնորհակալություն:Շատ իրականություն կար դրա մեջ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (06.04.2012)

  23. #12
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուցե տանուլ տվի…

    Վառվող մոմի նման հասա ես իմ վերջին,
    Մեռնող արջն է այդպես մոտենում իր որջին,
    Մլմլալով անվերջ ջահերի մեջ լուսե
    Ես ինձ հույս եմ տվել, թե իմ լույսն է ուժեղ…

    Գուցե տանուլ տվի…չհասցրի ոչինչ…

    Այրվելով կամաց հասա ես իմ վերջին,
    Բայց, կարող էի հանգչել ճամփիս ուղիղ կեսին:
    © alik 07.04.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.04.2012), einnA (07.04.2012), Kanamar (08.04.2012), Lusntag Lusine (15.01.2013), Ripsim (08.04.2012), Sambitbaba (08.04.2012)

  25. #13
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ,,Նոր'' թուրքին…

    Թե ուզում ես, որ քեզ այսօր բարև ասենք մարդավարի,
    Կամ` ուզում ես, որ զրուցենք, կիսվենք հետդ տնավարի,
    Պիտի տեսնես, թե ինչ եղավ էն անիծյալ դաժան տարին,
    Տեսնես ինչքա~ն արյուն հեղվեց ի'մ Հայաստան հող ու քարին…

    Տեսնես` որքա~ն անմեղ մանուկ ,,լեզու չառած’’ մեռավ սովից,
    Քանիսը հենց մոր արգանդում խոցվեց պապիդ էն կեռ սրից,
    Որքա~ն որբուկ, ճուտ ու ձագուկ օտար թոնրի շրթին թառեց,
    Եվ քանիսին առանց արցունք անապատի քամին թաղեց…

    Քանի~ անմեղ ու կույս աղջիկ հենց իր կամքով ջուրը լցվեց,
    Քանի~ կին ու քանի պառավ պապիդ սարգած կրակն լափեց,
    Քանի հայի խելոք գլուխ նրանց զարկած քարը փշրեց
    Եվ ինչքան էր էդ արյունը, որ իր երկրից հային զրկեց …

    Հիմա կասես, թե չի եղել, թե ես սուտ ու կեղծարար եմ,
    Եվ ուզում եմ ,,հայրենասեր'' պապիդ անունն խայտառակեմ.

    Թե`, կռիվ է եղել այնժամ, և` եղել է խիստ ու դաժան,
    Եվ եղել են գուցե զոհեր մեկն մի քիչ թանկ, մյուսն` էժան…
    Ո՞ր կռիվը իր մեջ չունի գաղթի ճամփա, զոհեր, մահեր,
    Էլ ի՞նչ կռիվ, որ չի բերում հացի պակաս, սով ու ավեր…

    Քո վայրենի պապիդ համար շատ բան կուզես հիմա անել,
    Ինչ գին էլ որ դա արժենա, կուզես նրան ,,կեղտից հանել'',
    Կուզես երկար եղունգների լերդ արյունը մի կերպ քերել,
    Ու հանցանքին մեղմացուցիչ մի շարք փաստեր իմի բերել:

    Դու շա~տ կուզես ,,ծեր գիշատչին'' անմեղ տեսնել…

    …Պատերազմներ շատ է տեսել այս տանջված մարդկությունը,
    Ու լավ գիտի թե ինչ բարդ է, երբ կողքիդ է պարտությունը,
    Բայց որ հողը իր տիրոջից զրկվի իսպառ ու վերջնական
    Այստեղ պարզ է ամեն մարդու. ,,այն եղել է եղեռնական''…

    Եվ հասկացիր, չի կարելի աղավաղել պատմությունը,
    Ոչ մի դեպքում չի ների քեզ քաղաքակիրթ մարդկությունը,
    Ոնց էլ անես, ոնց էլ կոծկես արդեն եղած իսկությունը,
    Միևնույնն է, բոլորն գիտեն պապիդ վայրի էությունը…

    Հողը` ինքը չի ընդունի այդտեղ ձեր պիղծ գոյությունը,
    Եվ շուտ թե ուշ` նա ձեզ կասի իր կատարած ընտրությունը,
    Այնպես, որ դու գնահատիր քո այսօրվա դրությունը,
    Խոստովանիր, ապաշխարհիր… դա է միակ փրկությունը…
    © alik 23.04.12
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.04.2012), Ripsim (24.04.2012), Նուշություն (24.04.2012)

  27. #14
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ,,Մեղքերի ուղին...՛՛

    Նորից ,,շոշափեցին՛՛ այտուցված իմ վերքը,
    Զենքին ձգվեց նորից ,,կոտրված՛՛ իմ ձեռքը,
    Ժայթքեց նորից, թնդաց կեռ ձգանի ,,երգը՛՛,
    Ու... Էլ, նորից, կրկին բացեց Չարքն իր դեմքը...

    Ճարպոտ ժպիտն դեմքին նաեց նա իր զոհին,
    Օդը նորից շնչեց մարդ հոշոտող լեղին,
    Նորից հիվանդ օրգան, նորից գույներ դեղին...
    Չվերջացա՞վ ի՞նչ է մեղքեր ցանող ուղին...

    Արդյոք ե՞րբ կկանգնի հոգու այս աղացը,
    Ու ե՞րբ կասվի արդյոք. ,,Բավ է այս եղածը...՛՛
    Մարդն դեռ երկար պիտի անցնի ,,մեղքի ուղին՛՛,
    Ողջ աշխարհն է դրված կոտրած ծառի ճյուղին...

    alik 14.01.13
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.01.2013), Նիկեա (14.01.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30 փաստ մեր մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 359
    Վերջինը: 10.09.2020, 15:37
  2. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  3. .htaccess-ի մասին
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.08.2010, 11:14
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •