Ներող, ուղիղ ասեմ էլի
Ուրեմն դու էլ, Աթեիստն էլ էն կարգի եք բթամտում, որ սկսում եմ կասկածել սեփական գիտելիքների ու տրամաբանության վրա։
Ապեր, նախ ոչ թե ոստիկանը պիտի զբաղվի, այլ ոստիանն էլ պիտի զբաղվի։ Ու ոստիկանը պիտի շաաաաաատ շուտվանից զբաղվեր էս հարցով, քանի որ առաջին անգամը չէր, որ էս երեխեքը բռնության էին ենթարկվում։ Չպետա թողնեին, որ երեխեքից մեկը հասներ մահվան դուրը, նոր զբաղվեին, ինչ ա թե Աթեիստի ասելով Ընտանեկան Բռնության մասին օրենքը դեռ չի ընդունվել։ Սա այլանդակ ատմազկայա, քանի որ մեր ՔրՕր-ը լրիվ հնարավորությունը տալիս ա սենց խնիրները կանխելու համար։ Պապու վրա, արդեն երեք օրա, մինչև երեխայի մահանալը, դրել են ՔրՕր-ի 119-րդ հոդվածը։ Էս հոդվածը կարային դրած լինեին արդեն շաաատ վաղուց, եթե բոլոր մարմինները, այդ թվում ոստիկանությունը, իրանց գործը նորմալ արած լինեին։ Հիմա արդեն, հոդվածը կփոխեն կդնեն 112-ը, քանի որ մահ ա առաջացրել խոշտանգումը։ Բացի դրանից կա նաև հոդված 170-ը։
Բացի սրանից, Ընտանեկան Օրենսգիրը նախատեսում ա ծնողական իրավունքից զրկելը։
Բացի սրանից, Հայաստանում 2005 թվականից գործում ա Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը պիտի էս սաղ հարցրեի կարգավորման զբաղվի։
Բացի սրանից, ամեն համայնքում կա Խնամակալության և Հոգաբարձության Մարմին ու կից համայնքային խորհուրդ, որը պիտի զբաղվի էս երեխաներով, անի որ իրանք ակնհայտորեն ռիսկի խմբում են եղել երկար տարիներ։
Ու վերջում, բացի էս սաղից, կան նաև ՀԿ-ՄԿ-ները, որոնք եթե բաց տեղեր են մնացել էս մարմինների գործում, պտի վաղուուուց հասած լինեին ու էտ ընտանիքի խնդիրներով զբաղվեին ու հազար տեղ էս հարցը բարձրացրած լինեին։
Բացի էս ամեն ինչից, ամեն գյուղում/համայնքում դպրոցը էն առաջնային մարմինն ա, որ տեսնում ա, թե որ երեխան ինչ վիճակում ա, ու եթե որևէ սխալ բան ա նկատում, պարտադիր տեղեկացնում ա նշված մարմիններին, որ միջոցներ ձեռք առնեն։ Էն էլ գյուղի դպրոցը, որտեղ ոտից գլուխ երևի մի 100-200 երեխայա սովորում, ու բոլորը աչքի առաջ են։
Բայց, բոլորը բացարձակ անգործության են մատնված եղել։
Այսինքն, մինչև բանը հասնում ա կոնկրետ քրեական հանցագործությանը, մարդ սպանելով, լիքը բան կա անելու, ու առկա օրենսդրությունը ու մարմինները լրիվ էտ հնարավորթյունը տալիս են։ Իսկ Աթեիստի ասածով դուրս ա գալիս, որ առանց Ընտանեկան Բռնության մասին օրենքն ընդունելու բան չեն կարա անեն․ ոստիկանությունը գալիս ա, դռան դեմը սպասում նայում ա, տենա երեխուն սպանելու ա թե չէ, որ բռնի տանի, կամ էլ ասի, լավ, էս անգամ չսպանեց, գնանք հետո կգանք։
Մի հատ էլ լրացուցիչ մասնագիտաան կարծիք։
Եթե հանրային ընկալումներում ընդունելի է երեխայի նկատմամբ բռնությունը, արձագանք կլինի միայն այն ժամանակ, եթե այդ բռնությունը հանգեցրել է ողբերգության
Մարիա Կարապետյանը երևի լավագույն պատգամավորերից ա, ու շատ լավ էս ոլորտը պատկերացնում ա։
Էջանիշներ