Ես համոզված եմ, որ իրական գոյություն ունեցող 1 երեխայի համար պայքարելը շատ ավելի մեծ արդյունք կարող է տալ, քան մասայական քննարկումներ կազմակերպելը:
Դա կնշանակի որ ապագայում այդ երեխան կլինի հասարակության այն անդամներից, որը հավատ ու սեր կունենա իր շուրջ եղած մարդկանց նկատմամբ, ագրեսիվ ու ինքնապաշտպանական սրված ռեֆլեքսներով մարդ մեծանալու փոխարեն:
Չի կարելի թերագնահատել մի միավոր մարդու ՈՎ լինելը: Աշխարհի գոյության տարբեր ժամանակահատվածներում ծայրահեղ հատկություններ կրող մարդն ա ամենամեծ փոփոխությունների պատճառն ու հեղինակը եղել:
Ծայրահեղ բացասական, անմարդկային, ստոր վարքագիծ ունեցող հասուն անձնավորությանն էլ ա հասարակությունը ծնում, սնում, դաստիրակում, բայց երբ գալիս ա էտ անհատին դատապարտելու պահը, ոչ ոք չի ուզում նրա արածի մեղքի մի չնչին բաժինը թեկուզ, իր հոգու խորքում իր վրա վերցնի:
Օրինակները բազմահազար են ախր... Մի մարդը կարա աշխարհ քանդի ու կարա նոր աշխարհ ծնի:
Իսկ ինչ վերաբերվում ա իրականացման մեխանիզմներին, համոզված եմ դրանք ամենասովորականներնն են: Ուղղակի ուշադրություն, ցանկություն, պայքարելու կամք, հաղթելու ձգտում: Այսինքն սովորական գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հատկանիշներ: Դրան էլ ավելացնենք էս հարցում հետաքրքրված բժշկի, հոգեբանի, տնտեսագետի, ծրագրավորողի, վերլուծաբանի, ինժեների մեր գիտելիքները ու...
Ընդհանրապես ծրագրերը լինում են հեռահար ու մոտակա: Իմ ասածը երևի վերաբերվում ա "մոտակա"-ի շարքին, իսկ Ինգայինը` հեռահարների շարքից ա, որը անպայման իր մեծ արդյունքը կտա, բայց դրա էֆեկտը հնարավոր կլինի տեսնել տարիներ անց:
Բայց հիմա եթե կա մի երեխա ով մարդու կարիք ունի /համոզված եմ, որ շատերը կան/, հազար անգամ կներեք, բայց ինքը թքած ունի, թե մեր քննարկումների, թե հեռահար ծրագրերի վրա:
Էս թեմայում գրելու ցանկություն էլ չեմ ունենա, քանի դեռ կոնկրետ օրինակի` մի իրական գոյություն ունեցող երեխայի խնդրի չանդրադառնանք:
Էջանիշներ