Գեա-ի խոսքերից
Ձեզ եմ ներկայացնում ԱՄՆ ազգային բժշկական շարքի"Մանկաբուժություն "գրքից թարգմանված մի հատված, գուցե կօգնի կողմորոշվելու շրջապատում առկա, հաճախ թաքնված մանկական բռնության դեպքերին:
Ա.Սահմանում
Բռնությունը լինում է`
1 ֆիզիկական `կանխամտածված ձևով երեխային հասցված վնասվածքներ:
Կանխամտածված վնասվածքների տարբերակումը`
կրկնվող տրավմաներ-որոշ այսպես կոչված կրկնվող տրավմաների հակում ունեցող երեխաներ հաճախ բռնության զոհեր են
Տրվմաներ, որոնք բնորոշ չեն տվյալ տարիքին: Օրինակ`գլխի շրջանում կապտուկներ և քերծվածքներ դեռ չքայլող ու չնստող երեխայի մոտ
Արյունազեղուներ երեխայի մեջքի շրջանում, որը դեռ չոչ չի անում:
Այրվածքներ` հետույքի շրջանում,սիգարեթի հետքեր այրվածքի ձևով:
Կանխամտածված ծեծին բնորոշ նշաններ,օրինակ` գոտու հարվածի հետքեր:
Ազդրոսկրի պարուրաձև կոտրվածք:
Աչքի ցանցենու արյունազեղումներ, որոնք առաջանանում են երեխային ցնցելու հետևանքով:
2.Սեռական ոտնձգություն-չափահասի և երեխայի մեջ առկա սեքսուալ բնույթի ցանկացած գործողություն համարվում է բռնություն, նույնիսկ եթե այն իրականացվել է ոչ բռնի եղանակով:
3.ֆիզիկական լքվածություն,երբ երեխան չի ապահովվում կյանքի համար անհրաժեշտ պայմաններով`սնունդով, հագուստով,խնամքի անհրաժեշտ այլ պայմաններով,բուժ օգնությամբ:
4էմոցիոնալ լքվածություն, երբ ծնողները չեն ապահովում , այնպիսի միջավայր, որը կնպաստեր երեխայի լիարժեք զարգացմանը հոգեբանական տեսանկյունից:
5 Մյունհաուզենի սինդրոմ` հարկադրված-երբ չափահասը, հաճախ մայրը,երեխային ստիպում է կեղծել որոշակի հիվանդության նշաններ, երբեմն նրան ներշնչելով տվյալ հիվանդության առկայությունը, որն էլ արդյունքում հանգեցնում է բազմաթիվ բժշկական հետազոտությունների, բուժումների, որն էլ կարող է երեխայի առողջության ,իսկ երբեմն նույնիսկ մահվան պատճառ դառնալ:
Եթե հաշվի առնենք վերը նշվածը ստացվում է ,որ պրոբեմը կարող է ունենալ մի քանի պատճառներ`
Սոցիալական –աղքատություն, ծնողների թմրամոլություն, ալկոհոլամոլություն,:
հեգեկան հիվանդություններ, ծայրահեղ նյարդային վիճակներ ծնողների մոտ:
Իսկ այս պրոբլեմներից զերծ ընտանիքներում միթե նույնպես առկա է բռնություն կոչվածը?
Էջանիշներ