User Tag List

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Հայ երեխաները` բռնության զոհ

  1. #106
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,967
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ․Գ․ Մի բան էլ ավելացնեմ։

    Բաց ոստիկանությունից, մեր ՔրՕր-ը նախատեսում ա հոդված 44-ը։

    Հոդված 44.

    Ծայրահեղ անհրաժեշտությունը

    1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:
    Այսինքն, օրենքով, ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև սովորական հարևանը, եթե տեսնի, որ հարևանի բակում, մեկը դրած երեխուն նենց ա ծեծում, որ կյանքին ու առողջությանը վտանգ ա սպառնում, կարա տա էտ տան դուռը լոմով ջարդի, մտնի տուն, ու տա էտ պապու լավը ք․․նի։ Եթե տանը զենք ունի, կարա զենքով կրակի վրեն, սպանի։ Եթե լոմով չի կարում դուռը ջարդի, կարա գռանատով տա տան պատը տարաքացնի ու մտնի տուն ու էլի պապու լավը ․․․․ ։ ՈՒ դրա համար ինքը չի դատվի, վատագույն դեպքում կարան դատեն ապօրինի զենք-զինամթերք ունենալու համար, քանի որ գռանատ պահելու իրավունք ՀՀ քաղաքացիները չունեն։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (27.08.2020)

  3. #107
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,292
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներող, ուղիղ ասեմ էլի Ուրեմն դու էլ, Աթեիստն էլ էն կարգի եք բթամտում, որ սկսում եմ կասկածել սեփական գիտելիքների ու տրամաբանության վրա։

    Ապեր, նախ ոչ թե ոստիկանը պիտի զբաղվի, այլ ոստիանն էլ պիտի զբաղվի։ Ու ոստիկանը պիտի շաաաաաատ շուտվանից զբաղվեր էս հարցով, քանի որ առաջին անգամը չէր, որ էս երեխեքը բռնության էին ենթարկվում։ Չպետա թողնեին, որ երեխեքից մեկը հասներ մահվան դուրը, նոր զբաղվեին, ինչ ա թե Աթեիստի ասելով Ընտանեկան Բռնության մասին օրենքը դեռ չի ընդունվել։ Սա այլանդակ ատմազկայա, քանի որ մեր ՔրՕր-ը լրիվ հնարավորությունը տալիս ա սենց խնիրները կանխելու համար։ Պապու վրա, արդեն երեք օրա, մինչև երեխայի մահանալը, դրել են ՔրՕր-ի 119-րդ հոդվածը։ Էս հոդվածը կարային դրած լինեին արդեն շաաատ վաղուց, եթե բոլոր մարմինները, այդ թվում ոստիկանությունը, իրանց գործը նորմալ արած լինեին։ Հիմա արդեն, հոդվածը կփոխեն կդնեն 112-ը, քանի որ մահ ա առաջացրել խոշտանգումը։ Բացի դրանից կա նաև հոդված 170-ը։



    Բացի սրանից, Ընտանեկան Օրենսգիրը նախատեսում ա ծնողական իրավունքից զրկելը։



    Բացի սրանից, Հայաստանում 2005 թվականից գործում ա Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը պիտի էս սաղ հարցրեի կարգավորման զբաղվի։

    Բացի սրանից, ամեն համայնքում կա Խնամակալության և Հոգաբարձության Մարմին ու կից համայնքային խորհուրդ, որը պիտի զբաղվի էս երեխաներով, անի որ իրանք ակնհայտորեն ռիսկի խմբում են եղել երկար տարիներ։

    Ու վերջում, բացի էս սաղից, կան նաև ՀԿ-ՄԿ-ները, որոնք եթե բաց տեղեր են մնացել էս մարմինների գործում, պտի վաղուուուց հասած լինեին ու էտ ընտանիքի խնդիրներով զբաղվեին ու հազար տեղ էս հարցը բարձրացրած լինեին։

    Բացի էս ամեն ինչից, ամեն գյուղում/համայնքում դպրոցը էն առաջնային մարմինն ա, որ տեսնում ա, թե որ երեխան ինչ վիճակում ա, ու եթե որևէ սխալ բան ա նկատում, պարտադիր տեղեկացնում ա նշված մարմիններին, որ միջոցներ ձեռք առնեն։ Էն էլ գյուղի դպրոցը, որտեղ ոտից գլուխ երևի մի 100-200 երեխայա սովորում, ու բոլորը աչքի առաջ են։

    Բայց, բոլորը բացարձակ անգործության են մատնված եղել։

    Այսինքն, մինչև բանը հասնում ա կոնկրետ քրեական հանցագործությանը, մարդ սպանելով, լիքը բան կա անելու, ու առկա օրենսդրությունը ու մարմինները լրիվ էտ հնարավորթյունը տալիս են։ Իսկ Աթեիստի ասածով դուրս ա գալիս, որ առանց Ընտանեկան Բռնության մասին օրենքն ընդունելու բան չեն կարա անեն․ ոստիկանությունը գալիս ա, դռան դեմը սպասում նայում ա, տենա երեխուն սպանելու ա թե չէ, որ բռնի տանի, կամ էլ ասի, լավ, էս անգամ չսպանեց, գնանք հետո կգանք։

    Մի հատ էլ լրացուցիչ մասնագիտաան կարծիք։ Եթե հանրային ընկալումներում ընդունելի է երեխայի նկատմամբ բռնությունը, արձագանք կլինի միայն այն ժամանակ, եթե այդ բռնությունը հանգեցրել է ողբերգության


    Մարիա Կարապետյանը երևի լավագույն պատգամավորերից ա, ու շատ լավ էս ոլորտը պատկերացնում ա։
    Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունն այս փուլում և դուք՝ որպես օրենսդիր։

    Կառավարող ուժի տեսանկյունից մենք պետք է շարունակենք քաղաքականություններ և օրենքներ մշակել, կարողություններ զարգացնել, վերապատրաստումներ կատարել, հանրային քննարկումներ ծավալել առհասարակ բռնության և մասնավորապես ընտանեկան բռնության նվազեցման ուղղությամբ։
    Բոլդից բացի մնացած գրածդ օդի մեջ ա։
    Ինքն էլ ա ասում, որ պետք են օրենքներ։
    Էս պահին գործող օրենքով ոստիկանը մտավ տուն, երեխուն հարցրեց ինչ ա եղել, ասեց ոչ մի բան, պրծավ։
    Ոչ մի բան չի կարա անի։ Նույնիսկ եթե վրեն կապտած եղավ, դրա հիման վրա տանի հիվանդանոց, արձանագրվի կապտուկի փաստը, բայց հարցնեն ինչ ա եղել, ասելու ա «ընկել եմ»։

    Կինը գնում, ասում ա, որ ամուսինն իրան ծեծում ա, ամուսնուն տուգանում, հետ են ուղարկում նույն տուն։ Որտև էս պահին օրենքով այլ բան նախատեսված չի։
    Հաջորդ անգամ էդ կինն էլ կդիմի՞։ Հո գիժ չի՞։
    Էս պահին դու չունես մարմին, որ համ իրավասու ա էս հարցերում օգնել, համ պատրաստված։
    Ոստիկանները որոշակի իրավունքներ ունեն, բայց քյալ են, իսկ ՀԿ-ները ոչ մի իրավունք չունեն։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #108
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,967
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլդից բացի մնացած գրածդ օդի մեջ ա։
    Ինքն էլ ա ասում, որ պետք են օրենքներ։
    Էս պահին գործող օրենքով ոստիկանը մտավ տուն, երեխուն հարցրեց ինչ ա եղել, ասեց ոչ մի բան, պրծավ։
    Ոչ մի բան չի կարա անի։ Նույնիսկ եթե վրեն կապտած եղավ, դրա հիման վրա տանի հիվանդանոց, արձանագրվի կապտուկի փաստը, բայց հարցնեն ինչ ա եղել, ասելու ա «ընկել եմ»։
    Ախպերս, ահավոր տուֆտում ես ենթադրությունների դաշտում։ Հարցրե՞լ են էտ երեխուն ասել ա «ընկել եմ»: Փաստը նրանում ա, որ ոչ մեկը չի հարցրել: Բա ինչ եմ ոռս ճղում ստեղ, որ ոչ մեկի տանձին չի եղել էտ երեխեքով հետաքրքրվի: Կարող ա հարցնում էին, ասում էր «պապս տփել ա»։

    Բա ոստիկանությունը դրա համար ա, որ պարզի իրականությունը, ոչ թե ասի. խեռիս պետք ա գնամ հարցնեմ, մեկ ա ասելու ա «ընկել եմ»: Բա տենց թող ոչ մի հանցագործության հետևից էլ չգնան էլի, մեկը ընկել ա, մեկը պատահական ինքը իրան սպանել ա, մեկը գողություն ա արել, մտածել ա իրանց տուն ա մտել, շփոթվել ա…

    Բա Մարիա Կարապետյանը ինչի ա իրան ճղում, որ քննության վարվի, որ համապատասխան մարմինները իրանց տեղում չեն եղել։ Քո ասելով դուրս ա գալիս Հայաստանում հանգիստ կարելի ա երեխա սպանել, կասենք ընկել ա։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 27.08.2020, 17:06:

  5. #109
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այբ-ի գրառումն ա ֆբ-ում։

    Դեռ չեմ ասի, թե որտեղ, բայց բազմիցս նկատել եմ, որ մի կին` իր 4-5 տարեկան աղջկան, անգամ հասարակական վայրում, գոռում ու խփում է։ Նույնիսկ չասեմ, թե ոնց է թևից քաշ տալիս` երեխային կոտրող ամենավատ բաներն ասելով. "Զզվելի... ", "Ձե'նդ..." ( շատ բաներ ուղիղ չեմ հիշում, բայց մի լաչառուհու բառապաշարը պատկերացրեք):
    Ի՞նչ եմ որոշել։ Ոնց հասկացել եմ` շրջապատն անտարբեր է, ու ես միշտ սարսափով պատկերացրել եմ, եթե հասարակական վայրում է այս կինը երեխայի հետ նման կերպ վարվում,բա տանն ի՞նչ կանի((։ Եվ ճիշտ է, Հայաստանում այս կուլտուրան չկա` զանգել ոստիկանություն (իլաքչե մեր ոստիկանությունը, իհարկե), կամ սոց աշխատողի, բայց ուրիշների հետ գործ չունեմ։ Կարճ ասած` բացի ոստիկանությունից, Հայաստանում կա՞ սոց աշխատողների հետ կապվելու ինչ-որ համար, կենտրոն, չգիտեմ..
    Որովհետև այ այսպես լռելու հետևանքով այն 6-ամյա երեխան մահացավ։
    Կարճ ասած` համար -մամար տվեք, եթե ունեք, որ այդ մորը հանդիպելու դեպքում` շտապ զանգեմ, ոնց հասկացել եմ Ռոսիայի տարածքում են ապրում։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.08.2020), Այբ (27.08.2020)

  7. #110
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,967
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Այբ-ի գրառումն ա ֆբ-ում։
    Որ ուրիշ բան չլինի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ զանգելը կա ու կա։

    Բայց, մի հատ թեթև սըրչ ա լիքը արդյունք ա բերում։

    https://www.jinishian.org/hy/child-p...lpline-project

    https://www.facebook.com/CPN.Armenia...nf&__tn__=kC-R

    http://www.mlsa.am/?page_id=19928

  8. #111
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,292
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս, ահավոր տուֆտում ես ենթադրությունների դաշտում։ Հարցրե՞լ են էտ երեխուն ասել ա «ընկել եմ»: Փաստը նրանում ա, որ ոչ մեկը չի հարցրել: Բա ինչ եմ ոռս ճղում ստեղ, որ ոչ մեկի տանձին չի եղել էտ երեխեքով հետաքրքրվի: Կարող ա հարցնում էին, ասում էր «պապս տփել ա»։

    Բա ոստիկանությունը դրա համար ա, որ պարզի իրականությունը, ոչ թե ասի. խեռիս պետք ա գնամ հարցնեմ, մեկ ա ասելու ա «ընկել եմ»: Բա տենց թող ոչ մի հանցագործության հետևից էլ չգնան էլի, մեկը ընկել ա, մեկը պատահական ինքը իրան սպանել ա, մեկը գողություն ա արել, մտածել ա իրանց տուն ա մտել, շփոթվել ա…

    Բա Մարիա Կարապետյանը ինչի ա իրան ճղում, որ քննության վարվի, որ համապատասխան մարմինները իրանց տեղում չեն եղել։ Քո ասելով դուրս ա գալիս Հայաստանում հանգիստ կարելի ա երեխա սպանել, կասենք ընկել ա։

    1. Ես անձամբ գիտեմ տենց դեպքեր, որ զոհը ձեն չի հանում։
    2. Էլի պտի հիշեցնեմ հեծոյիս գողությունը։ Երբ մանր գողություն ա լինում, ու տուժողը բարիշում ա գողի հետ, ոստիկանն էլ անելիք չունի։ Օրենքը թույլ ա տալիս։ Նույնն էլ գրապանահատների դեպքում էր, մինչև որ էս տարի ՕՐԵՆՔԸ ՓՈԽԵՑԻՆ, որ նույնիսկ եթե տուժողը չի բողոքում, կարանան պատասխանատվության կանչեն։ Մինչև էդ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆԸ, հանցագործին տեղում բռնում էին, գողոնը հետ էին վերադարձնում, տուժողն էլ ասում էր շառից հեռու, բողոք չեմ գրի։ Պրծ։ Ոստիկանն էլ բան չի կարա անի։
    Հայաստանում լիքն են դեպքեր, որ ծեծված կինը գնում դիմում ա գրում, հետո իրա ձեռով հետ ա վերցնում։ Ու քանի չկա էդ անտեր ՕՐԵՆՔԸ, ոստիկանն առանց դիմում իրավունք չունի խառնվի։

    Հիմի տուֆտում եմ, թե ինչ եմ անում, արդեն դու որոշի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #112
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,292
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ուրիշ բան չլինի, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ զանգելը կա ու կա։

    Բայց, մի հատ թեթև սըրչ ա լիքը արդյունք ա բերում։

    https://www.jinishian.org/hy/child-p...lpline-project

    https://www.facebook.com/CPN.Armenia...nf&__tn__=kC-R

    http://www.mlsa.am/?page_id=19928
    Քանի դեռ Հայաստանում սպասում են, որ տուժողն ինքը զանգի, սրանք բանի պետք չեն։
    ՄԻՊ-ն էլ բան չի անելու։ ՄԻՊ-ի գործառույթը քաղաքացու ու ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ միջև խնդիրների հարթումն ա։
    Ես ինչքան էլ զանգեմ, ասեմ հարևանս սաղ օրը տնեցիքին տեռորի ա ենթարկում, եթե ոստիկանն եկավ, իրամք ասելու են տենց բան չկա, ու վերջ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. #113
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,327
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենամեծ խնդիրը ոստիկանության ու իրավական համակարգի նկատմամբ անվստահությունն ա, որովհետև Հայաստանում սրանք դեռ չմո մակարդակի չկայացած ու հեղինակազրկված ինստիտուտներ են՝ իրենց թերզագացած օրենսդրությամբ ու կանոնադրությամբ ու լիքը ոչ պրոֆեսիոնալ կադրերով: Ոստիկանությունը դա առաջնային արձագանքող, արձանագրող, որոշումներ կայացնող մարմինն ա, եթե ոստիկանությունը էֆեկտիվ ու ադեկվատ չաշխատեց ու բարձր հեղինակություն չունեցավ, ՀԿ-ներն ու մարդու իրավունքների գրասենյակները ոչ մի բան էլ չեն կարող անել բայց ջուր ծեծելուց:
    Կարճ ասած՝ լիքը քյալ միլիցեք ունեցող երկրում չի կարող մարդուս իրավուքների որևէ խնդիր էֆեկտիվորեն լուծվել:
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (27.08.2020), Աթեիստ (27.08.2020), Նաիրուհի (28.08.2020)

  12. #114
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,967
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկուսիդ մոտ էլ մարտնչող հաստակողություն ա կոխել ու վիզ դրած բթամտում եք, առանց փորձելու հասկանալ թե ինչ են ասում մարդիկ։ Մի վերջին փորձն էլ կանեմ բացատրելու, հետո Աստված ձեր հետ։ Կամ մենակ Վիշապի հետ, Աթեիստը մեկ ա աթեիստ ա

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ես անձամբ գիտեմ տենց դեպքեր, որ զոհը ձեն չի հանում։
    Ապեր, ես էլ գիտեմ տենց դեպքեր։ Բայց գիտեմ նաև մի 200 դեպք, երբ համապատասխան ծառայությունների միջամտությամբ էտ ընտանիքներում հարցերը լուծվել են։ Օրինակ երեխաներին ընտանիքից հանել են, տարել են մանկատուն, հոգեբանական ու սոցիալական ծառայություններ են մատուցել, խնդիրները ահագին մեղմվել են, ու բանը քրեական հանցագործության չի հասել։ Բայց, եթե նույնիսկ հասնում էլ ա, կրկնում եմ, պապու վրա երեխայի մահանալուց չորս օր առաջ դրել ա ՔրՕր-ի խոշտանգմա հոդված, ու զոհին հաստատ չեն հարցրել ինքը բողոք ունի թե չէ, քանի որ եթե ուզենային էլ չէին կարա հարցնեին, քանի որ զոհը անգիտակից վիճակում էր։ Ի՞նչ ա նշանակում զոհին հարցնում են, ասում ա ընկել ա, ապեր, բա էս երկրում դատաբժշկական փորձագիտություն գոյություն չունի՞։ Այսինքն, եթե ոստիկանությունը տեղից մի քիչ շարժվեր, շուտվանից խոշտանգումը ապացուցած կլինեին ու հոդվածը դրած կլինեին։

    Ասած ինչ ա, ցանկություն չկա որևէ բան անելու, քանի որ ոչխար են, ոստիկանությունում նստած են թամբալ ձրիակերներ, որոնք անպաշտպան մարդուն աջակցելու որևէ ցանկություն ու մոտիվացիա չունեն, պռոստը իրանց տանձին չի, էտքան բան։ Ու ուզում ես հազար հատ նոր օրենք ընդունի, էս ոստիկաններով ու երեխաների պաշտպանության մարմիններով ոչ մի բանի չես հասնի։

    Իսկ Ընտանեկան Բռնության օրենքը պիտի պարտադիր ընդնունվի, Ստամբուլյան Կոնվենցիան է պիտի վավերացվի ու շատ արագ։ Վաղուց պիտի ընդունված լիներ, արդեն շատ ձգձգվեց ինչ ա թե մի քանի տկարամիտ սրիկա գենդեռ-գենդեռ գոռալով ման ա գալիս ու ստորագրություն ա հավաքում։

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենամեծ խնդիրը ոստիկանության ու իրավական համակարգի նկատմամբ անվստահությունն ա, որովհետև Հայաստանում սրանք դեռ չմո մակարդակի չկայացած ու հեղինակազրկված ինստիտուտներ են՝ իրենց թերզագացած օրենսդրությամբ ու կանոնադրությամբ ու լիքը ոչ պրոֆեսիոնալ կադրերով: Ոստիկանությունը դա առաջնային արձագանքող, արձանագրող, որոշումներ կայացնող մարմինն ա, եթե ոստիկանությունը էֆեկտիվ ու ադեկվատ չաշխատեց ու բարձր հեղինակություն չունեցավ, ՀԿ-ներն ու մարդու իրավունքների գրասենյակները ոչ մի բան էլ չեն կարող անել բայց ջուր ծեծելուց:
    Կարճ ասած՝ լիքը քյալ միլիցեք ունեցող երկրում չի կարող մարդուս իրավուքների որևէ խնդիր էֆեկտիվորեն լուծվել:
    Բա կուլամ-կուլամ ինչի՞ կուլամ։ Ոստիկանությունդ էշի ականջում քնած ա։ Թողնես մենակ հղում անեն օրենքին։ Յոբվաշումած, երբ օրենքը ձեզ ձեռ ա տալիս, սաղին ոտատակ տալով գնում եք։ Երբ ալարում եք գործ անեք, կամ մեջը քյար չկա, օրենքն ա մեղավոր, ախպեր, թույլ չի տալիս միջամտել, մինչև երեխուն չսպանեն։

    Բայց, ամեն դեպքում, սենց հարցում ոստիկանությունը առաջնային մարմինը չի։ Մինչև բանը կհասնի քրեական հանցագործությանը, որ ոստիկանությունը խառնիվի, էս ընտանիքն ակնհայտորեն պրոբլեմատիկ ընտանիք ա, լիքը սոցիալական ու հոգեբանական խնդիրներով։ Ու տենց հարցերով ոսիկանությունը չի զբաղվում, ոչ էլ կարա զբաղվի։ Լիքը ուրիշ պետեկան մարմինները կան, որոնք պիտի զբաղվեն, ներառյալ ՀԿ-ՄԿ-ները։ Իսկ ամենաոռին էս պատմության մեջ էն ա, որ սաղ շրջապատն ա անտարբեր եղել էս ընտանիքի նկատմամբ։ Համոզված եմ, մի բան էլ էտ երեխեքը լրիվ մարգինալացված են եղել համ գյուղի հայաթում, համ դպրոցում։ Երևի դպրոց էլ չեն գնացել ու համ դպրոցի համ համայնքի խեռին դա բացարձակ չի եղել։

    Ամփոփելով, խոսքս հասկանալի դարձնելու համար ևս երկու մջբերում անեմ էս հարցերից սաղից ավելի լավ հասկացող ու սրտացավ մարդուց, Մարիա Կարապետյանից։

    ․․․ ֆիքսված է, որ խնամակալության և հոգաբարձթյան մարմինները համայնքների ղեկավարներն են, և նրանք ունեն մանդատ իրենց համայնքում երեխաների շահերի պաշտպանության համար: Այսինքն, ինչպես նշում է բանախոսը, սա ոչ միայն տրամաբանությունից է բխում, որ համայնքի ղեկավարը ավելի մոտ է խնդրին և ավելի տեսանելի և ավելի տրամաբանական կլինր, որ նա լինի առաջնային պատասխանատուներից մեկը, այլև այդպես ամրագրված է իրավական ակտերի մեջ:
    Այս ծառայողական քննությունը պետք է պարզի, թե արդյոք համայնքապետարանի մակարդակում իրականացման ենթակա գործողությունները պատշաճ են եղել, թե ոչ։ Համայնքի ղեկավարն է հանդիսանում Խնամակալության և հոգաբարձության մարմին և ունի իրեն կից խորհուրդ։ Նրանց գործառույթն է նախ կատարել մշտադիտարկում և հայտնաբերել այն ընտանիքները, որոնցում առկա է երեխայի իրավունքների կամ շահերի խախտման վտանգ և ձեռնարկել միջոցներ, օրինակ՝ սահմանափակել ծնողական իրավունքները կամ նշանակել պատրոն՝ օգնական, ով կօգնի իրագործել ծնողական պարտականությունները։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 28.08.2020, 22:54:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.09.2020)

  14. #115
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,327
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ․․․ որ խնամակալության և հոգաբարձթյան մարմինները համայնքների ղեկավարներն են, և նրանք ունեն մանդատ իրենց համայնքում երեխաների շահերի պաշտպանության համար: Այսինքն, ինչպես նշում է բանախոսը, սա ոչ միայն տրամաբանությունից է բխում, որ համայնքի ղեկավարը ավելի մոտ է խնդրին և ավելի տեսանելի և ավելի տրամաբանական կլինր, որ նա լինի առաջնային պատասխանատուներից մեկը, այլև այդպես ամրագրված է իրավական ակտերի մեջ:
    Եթե սա է սաղից լավ հասկացող ու սրտացավ մարդու տրամաբանությունը, ապա պարզ է, թե ինչի ոչ մի խնդիր նորմալ չի լուծվում Հայաստանում։ Համայնքի ղեկավարը ոչ մի քացախ էլ չի կարող անել, մաքսիմում կարող է քարոզչություն անել։
    Եթե խորանանք ապա նախ ամենաէֆեկտիվ կանխարգելիչ ինստիտուտը երևի դպրոցն է, որ պիտի նախ մարդուն մարդ դարձնի անկախ, թե ինչ ծնողներից է երեխան ծնվել, ու նաև երեխեքին էլ մանրամասն ու հանրամատչելի սովորեցնի, թե ծնողների որ արարքները նորմալ չեն, ու ոնց է պետք պաշտպանվել ու ում զանգել, կամ գոնե տնից փախնելուց՝ որ ուղղությամբ ամենակարճը հասնել ոստիկանության բաժին, կամ ԲՏ պապայի որ տեղին խփել ու թռնել փողոց ու «օգնեցե՜ք-օգնեցե՜ք» գոռալ, օրինակի համար, ասենք Նահանգներում առաջինը սա են սովորենցում, հետո նոր մնացածը: Վերջին տարիներս ընտանեկան բռնության մասին նոր օրենքներ մտցրին ու հիմա ես յեքյա հալիս որ գնամ հիվանդանոց, ինձ հարց են տալիս, թե կնիկս խո ինձ չի՞ ծեծում, մի հատ էլ գրավոր եմ պատասխանում ու տակն էլ ստորագրում եմ, որ չէ, չի ծեծում… Ասենք մեր թաղապետը ո՞նց պիտի իմանա, որ կնիկս ինձ ծեծում ա, ու տեսնես ի՞նչ պիտի անի, որ իմանա։
    Հետո մի հատ էլ ասեմ, որ Տրիբունը լրիվ ներվայնանա ու Աստծուն հանի, Սատանային դնի տեղը՝ ուրեմն ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակներին արձագանքող սերվիսները պիտի էնքան հեղինակություն ունեցող օրգաններ լինեն, որ հարևանները առանց վարանելու ամեն գոռոց լսելուց զանգեն 911, ոնց որ ասենք Ամերիկայում են զանգում, ու արձագանքողը պիտի մաքսիմում ադեկվատ լինի ու կարենա շատ արագ ժամանել ու շատ արագ կողմնորոշվել ու համապատասխան գործողություն անել, ոչ թե մի երկու ժամից գա, ու սաղին թուղթ տա, որ ստորագրեն, թե պրոբլեմ չկա ու չի եղել, որ ինքը արագ յան տա գլխացավանքից ու սիկտիր լինի ձվերը քորելու ու քածերի հետևներին նայելու։
    Իրականում սենց ասեմ՝ եթե խնդիրը ինձ տան ու ես լինեմ պատասխանատու ղեկավար (ասենք վարչապետ, ԿԳՄՍ նախ, արդարադատության նախ, ոստիկանության պետ, պատգամավոր․․․), կնստեմ մի երկու շաբաթ կմտածեմ, լուծումների պլան կկազմեմ՝ կարճաժամկետ, երկարաժամկետ, տեխնիկական, օրենսդրական, հաստիքային, ֆինանսական, լրատվական, քարոզչական, բլա բլա բլա, ու գործը կբրդեմ առաջ, ու որ ասում եմ մտածել, նկատի ունեմ երևակայությունս տեղը տեղին զոռ եմ տալիս ու բոլոր հնարավոր սցենարների դեպքում պատկերացնում եմ, թե ոնց են իմ առաջարկությունները աշխատում ու լուծում խնդիրը, ոչ թե գլուխս եկած առաջին ապուշ միտքը դուրս տալիս, որովհետև առաջին հայացքից ինչ-որ խելոքություն ա իբր թվում։ Հայաստանի մյուս պրոբլեմն էն ա, որ մարդիկ հավես չունեն երկար մտածելու։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  15. #116
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,967
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում սենց ասեմ՝ եթե խնդիրը ինձ տան ու ես լինեմ պատասխանատու ղեկավար (ասենք վարչապետ, ԿԳՄՍ նախ, արդարադատության նախ, ոստիկանության պետ, պատգամավոր․․․), կնստեմ մի երկու շաբաթ կմտածեմ, լուծումների պլան կկազմեմ՝ կարճաժամկետ, երկարաժամկետ, տեխնիկական, օրենսդրական, հաստիքային, ֆինանսական, լրատվական, քարոզչական, բլա բլա բլա, ու գործը կբրդեմ առաջ, ու որ ասում եմ մտածել, նկատի ունեմ երևակայությունս տեղը տեղին զոռ եմ տալիս ու բոլոր հնարավոր սցենարների դեպքում պատկերացնում եմ, թե ոնց են իմ առաջարկությունները աշխատում ու լուծում խնդիրը, ոչ թե գլուխս եկած առաջին ապուշ միտքը դուրս տալիս, որովհետև առաջին հայացքից ինչ-որ խելոքություն ա իբր թվում։ Հայաստանի մյուս պրոբլեմն էն ա, որ մարդիկ հավես չունեն երկար մտածելու։
    Ապեր, վիճակն ավելի ոռի ա, քան դու պատկերացնում ես

    Ուրեմն, երեխաների իրավունքների պաշտպանության մասին Հայաստանում լուրջ սկսել են «մտածել» արդեն մոտ 25 տարի ա։ Մտածում են, մտածում են, հետները ուրիշ մտածողներ են բերում, դրսից ֆիրմաչ մտածողնր են գալիս, օբշի մտածում են, մի գլուխ օրենքներ ու որոշումներ են ընդունել, խորհուրդներ ու լիազոր մարմիններ են ստեղծել, մի վախտ նիստեր, կարծիքներ, կարծիքների մասին կարիքներ։ Ի միջի այլոց, @Աթեիստ ախպեր, ընտանեկան բռնության օրենքն էլ դեռ 2017-ին ընդունվել ա։ Այսինքն երկուսով էշ-էշ դուրս էինք տալիս, որ դեռ պետք ա ընդունվի օրենքը։

    Պրիտոմ, Վշապ հոպար, էտ օենքում սաղ մարմինների ֆունկցիաները նկարագրված են, ոստիկանություն, կրթության, առողջաահության, սոցիալական և այլն։ Հավես ունենաք նայեք։

    Ասածս ինչ ա, մի անգամ ևս, ախպեր, եղած օրենքները կարող ա իդեալական չէն, բայց հերիք են որ կանխարգելեն, բայց մարդիկ են բառադի, ոչ մեկի տանձին չի, սաղ թքած ունեն։ Էտ սաղ ընտանիքի ու երեխաների պաշտպանության պետական մարմիններում, ու վաբշե պետական մարմիններում, վեր ընգած են լիքը պարապ, տգետ, անպատասխանատու մարդիկ, ու ոչ մի բան չի փոխվում, ախպեր։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.09.2020)

  17. #117
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,072
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ․Գ․ Մի բան էլ ավելացնեմ։

    Բաց ոստիկանությունից, մեր ՔրՕր-ը նախատեսում ա հոդված 44-ը։



    Այսինքն, օրենքով, ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև սովորական հարևանը, եթե տեսնի, որ հարևանի բակում, մեկը դրած երեխուն նենց ա ծեծում, որ կյանքին ու առողջությանը վտանգ ա սպառնում, կարա տա էտ տան դուռը լոմով ջարդի, մտնի տուն, ու տա էտ պապու լավը ք․․նի։ Եթե տանը զենք ունի, կարա զենքով կրակի վրեն, սպանի։ Եթե լոմով չի կարում դուռը ջարդի, կարա գռանատով տա տան պատը տարաքացնի ու մտնի տուն ու էլի պապու լավը ․․․․ ։ ՈՒ դրա համար ինքը չի դատվի, վատագույն դեպքում կարան դատեն ապօրինի զենք-զինամթերք ունենալու համար, քանի որ գռանատ պահելու իրավունք ՀՀ քաղաքացիները չունեն։
    Սենսեյ, սա ոչ թե ծայրահեղ անհրաժեշտություն է, այլ՝ անհրաժեշտ պաշտպանություն: ԱՊ-ի և ԾԱ-ի հիմնական տարբերությունն այն է, որ 1-ին դեպքում օրենքով պաշտպանվող արժեքը փրկելու համար վնաս է հասցվող ոտնձգողին՝ տվյալ դեպքում՝ երեխայի կյանքին կամ առողջությանը սպառնացող ծնողին: ԾԱ-ի օրինակ է, ասենք, այն դեպքը, երբ բժիշկը պետք է ընտրի, թե որ հիվանդին բուժի և նա ընտրում է իր կարծիքով առավել ծանր հիվանդին կամ, ասենք, հրդեհի ժամանակ, ավելի մեծ գույքը փրկելու համար վնասվում է ավելի փոքրը:
    Վերջին խմբագրող՝ Lion: 30.08.2020, 13:52:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.09.2020)

  19. #118
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,967
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սենսեյ, սա ոչ թե ծայրահեղ անհրաժեշտություն է, այլ՝ անհրաժեշտ պաշտպանություն: ԱՊ-ի և ԾԱ-ի հիմնական տարբերությունն այն է, որ 1-ին դեպքում օրենքով պաշտպանվող արժեքը փրկելու համար վնաս է հասցվող ոտնձգողին՝ տվյալ դեպքում՝ երեխայի կյանքին կամ առողջությանը սպառնացող ծնողին: ԾԱ-ի օրինակ է, ասենք, այն դեպքը, երբ բժիշկը պետք է ընտրի, թե որ հիվանդին բուժի և նա ընտրում է իր կարծիքով առավել ծանր հիվանդին կամ, ասենք, հրդեհի ժամանակ, ավելի մեծ գույքը փրկելու համար վնասվում է ավելի փոքրը:
    Թող տենց լինի, էական չի։ Իտոգում, եթե պետք ա կարելի ա մարդու կյանքը փրկել, չէ՞։

    Չնայած, իմ հասկանալով, 42-ը, անհրաժեշտ պաշտպանությունը, վերաբերվում ա նրան, որ դու եթե պետք ա կարաս ինքնապաշտպանվես։ Իսկ 44-ը, ծայրահեղ անհրաժեշտությունը, եթե ասենք տեսնում ես, որ հարևանիդ տունը ռազբոյ ա, զենքը պահել են մարդկանց վրա ու ուզում են սպանեն, դու հետևից գալիս ես ու տապոռով տալիս ես մեջքին։

    Հոդված 44.

    Ծայրահեղ անհրաժեշտությունը

    1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:
    Ամեն դեպքում, խելքս շատ չի հասնում, որ իրավաբանակն նրբությունների մեջ խորանամ, բայց գիտեմ, որ մարդու կյանքն ու առողջությունը կարաս ձեռիդ տակ եղած միջոցներով հանգիստ պաշտպանես, ու քեզ ոչ մեկը չի գա ասի, իսկ դու զոհն հարցրե՞լ ես, ինքը ուզու՞մ էր, որ իրան պաշտպանեիր։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.08.2020, 15:31:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.09.2020)

  21. #119
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,072
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՊ-ն կարող ես ուրիշի արժեքը պաշտպանելու համար էլ կիրառել՝ օրինակ - մեկը ուզում է կրակել մյուսի վրա, դու կրակում և վիրավորում ես կրակել սպառնացողին: Ինչևիցե, վերադառնանք թեմային...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (01.09.2020), Տրիբուն (30.08.2020)

  23. #120
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,327
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ասածս ինչ ա, մի անգամ ևս, ախպեր, եղած օրենքները կարող ա իդեալական չէն, բայց հերիք են որ կանխարգելեն, բայց մարդիկ են բառադի, ոչ մեկի տանձին չի, սաղ թքած ունեն։ Էտ սաղ ընտանիքի ու երեխաների պաշտպանության պետական մարմիններում, ու վաբշե պետական մարմիններում, վեր ընգած են լիքը պարապ, տգետ, անպատասխանատու մարդիկ, ու ոչ մի բան չի փոխվում, ախպեր։
    Չեն կարող օրենքները լավը լինել, մարդիկ՝ բառադի։ Համ օրենքներն են բառադի, համ՝ մարդիկ։ Ես մի բանում համոզված եմ՝ եթե օրենքը չի աշխատում, ուրեմն թերի, տխմար «օրենք» է՝ առանց օժանդակող ու վերահսկող օրենքների, և/կամ կարգի, և/կամ մեխանիզմների, և/կամ լրացուցիչ ինֆորմացիայի, օրենքը աշխատեցնելու նախապայմանների, և ամենակարևորը՝ ռոսուրսների ու գործողությունների պլանի, այսինքն մի հատ ստատիկ փասթաթուղթ է գրվել ու շպրտվել ինչ-որ օրենսգրքի մեջ՝ զուտ պծիչկա դնելու համար, որ ՀՀ-ն ժողովդրավարական երկիր երևա։
    Իսկ լուրջ ու խելքը գլխին երկրներում օրենքը մենակ ինչ-որ հոդվածների կույտ ու փասթաթուղթ չի, այլ կոմպլեքս պրոցես ա կառավարման համակարգի մեջ, որը ունի սկիզբ, ընթացք, քայլերի ու գործողությունների պլան, պատասխանատուներ, հաշվետվություն ներկայացնողներ, ժամանակացույց, արդյունքներին հետևողներ ու էդ ամեն ինչը տեղի չունենալու դեպքում համապատասխան մարդկանց քամակը փեդ խրողներ։ Ու օրենքը կարող է տաս հազար էջանոց անպրակտիկ դիսերտացիա լինել, կարող է նաև մի էջանոց էֆեկտիվ ու արդյուքներ տվող հրաման լինել։ Օրինակ ասենք դպրոցում համապատասխան դասընթաց ավելացնելը, հասցե ու հեռախոսահամար բաժանելը կարող է մի հազար անգամ արդյունավետ լինել օրենսգրքի մեջի երկար, ջանջալ ու վերացական կենացից, որը ոչ մեկ չի կարդում:

    Լավ կլիներ ՀՀ պատգամավորներն ու սաղ կառավարական անձնակազմը ժամանակակից կառավարման դասընթացներ անցնեին, որ էֆեկտիվ կառավարման մասին մի քիչ պատկերացում ունենային ու գործողություններ անեին, կենացներ ասելու տեղը։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (01.09.2020), Տրիբուն (01.09.2020)

Էջ 8 8-ից ԱռաջինԱռաջին ... 45678

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիների երեխաները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 1372
    Վերջինը: 10.08.2020, 19:07
  2. Երթ Երևանում՝կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի շրջանակներում
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 10.07.2013, 21:14
  3. Սերիալներում ցուցադրվող բռնության կադրեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.02.2012, 11:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •