Արշակ ջան, հարազատս, էլի ծննդյանդ օրն եկավ: Ես էլ հո լավ գիտեմ, ոնց չես սիրում էս օրերի իրարանցումները, քաղաքակրթությունից դրդված շնորհավորանքներն ու խոսքերը:
Բայց դե, գոնե իմ սիրտը քո համար որ հաստատ ցավում ա... չէի կարող չասել: Ես քեզ սիրում եմ անկախ նրանից, որ դու գոռոզ ու ինքնահավան ես (© փիլիսովայության դասախոս) կամ տգետ ու անտաղանդ (© փիլ. պատմության դասախոս):Հավատա իրանց շուրթերից սրանք որպես հաճոյախոսություն պիտի ընդունես:
Էս էլ արդեն համարյա երկու տասնամյակ է՝ քեզ գիտեմ, բայց միշտ համոզված եմ եղել, որ ավելին կարող ես, քան անում ես, ավելիին ես արժանի, քան դեռ ունես (ճիշտ էլ ասել էին գոռոզի պահով): Բայց դե ամեն ինչ առջևում ա ու դու քեզ ու մյուսներին լիքը ցույց տալու (չէ... ապացուցելու չէ):
Գիտեմ քո ցավերն ու մտահոգությունները: Դու ես պատմում: Բայց դե էսօր առանց քեզ մտածեցի՝ բոլորն էլ, ԻՀԿ, ինքնավստահության ու ինքնակառավարման պակասիցդ են: Բան չկա, երկուսով կշտկենք:
Մաղթանք բան չկա... կարճ եմ ասում՝ քո նպատակին քո դռնով հասնես: Մնացած մանրուքները ճանապարհին կլինեն:
Երևի մի դյուժին մարդ կլինի, ովքեր քեզ սիրում են: Էս չմոռանաս: Թե չէ քեզ գիտեմ՝ հուսահատվել... բան:
Կենացդ
Դե հիմա արի գնանք հաց ուտենք, որ 2 ժամից դասի ենք:
Հ.Գ. Հա, քանի հիշում եմ, Բագի անցյալ տարվա մաղթանքը դեռ ուժի մեջ ա՝




Հավատա իրանց շուրթերից սրանք որպես հաճոյախոսություն պիտի ընդունես:
): Բայց դե ամեն ինչ առջևում ա ու դու քեզ ու մյուսներին լիքը ցույց տալու (չէ... ապացուցելու չէ):



Մեջբերել
Էջանիշներ