Դե ես էլ հալած յուղի տեղ չեմ ընդունում, դեմ ես?
Դա միայն եկեղեցամետ աղբյուրների պնդումն է: Այլ տարբերակ ուղղակիորեն նշող աղբյուր, բնականաբար` չունենք
Հեշտ եք ասում էլի: Արի շեշտենք, որ "վատը դարձավ եկեղեցամետ աղբյուրների տվյալներով և դրա արդյունքում պատմական ասպարեզում ստացավ իր պիտակը": Այ սա կընդունեմ որպես փաստ ու չեմ էլ վիճի:
Համաձայն եմ, ծանրակշիռ փաստ է: Բայց բավարար արգումենտ չէ: Մանավանդ հաշվի առնելով այն, որ Վասակը շատ լավ գիտակցում էր, որ ձախողման պարագայում ամեն ինչ կկորցնի (ու կորցրեց):
Բարեկամների գերի լինելը չխանգարեց նույն Վարդանին, որ Վասակի կողմը չանցնի
Այ ստեղ բնվի.
Միակ աղբյուրը, որը քիչ թե շատ լույս է սփռում Մամիկոնյանների ծագման վրա, դա Պատմահայրն է, իսկ նա հստակ նշում է, որ "Չեն երկրից էին":
Արի էլի չսկսենք հայոց նախկին գերիշխանության տարիներին Չեն երկիր հասած արիների ու հնևրոպացիների հետնորդների մասին բանավեճ, ուղղակի փաստենք, որ ոնց որ դու ասեցիր միակ աղբյուրը նշում է, որ նրանք հայեր չէին:
Ի դեպ մի կոմղնակի նշում ևս` նրանց հայ չլինելն ու եկվոր լինելը նույնպես ծանրակշիռ հանգամանք էր ՀԱԵ-ի կողմից մյուս ավանդական տոհմերի դեմ օգտագործելու համար: Ոնց որ ասում են` իմ թշնամու թշնամին, իմ բարեկամն է:
Էդ ինչի հենց Մամիկոնյանները Սլկունիների գլուխը կերան? Որիշ տոհ չեր ուզում այդ կալվածքները ստանալ? Թե ուղղակի մյուսներին "պալոժ" չէր?
Արծրունիների ու Սյունիների մրցակցությունը շատ ավելի հին է, քան Մամիկոնյան-Սյունի մրցակցությունը: Եթե հիշում ես, Արծրունիները մրցակցում էին նաև Մամիկոնյանների հետ, ինչպես նաև Արշակունի արքաների հետ` իրենց համարելով Հայոց արքաներ:
Արի պիվա խմելու` կասեմ
Չկպավ ախպերս, կորղ ես բերել մի այլ պատմական փաստ, որ Մատեան գունդը մասնակցել է որևէ մարտի, չլինելով թագավորի կողմից ղեկավարվող զորքի կազմում?
Ընգեր ջան, պետք չի երիչերներին ու մամլուքներին խառնել սրանց հետ:
Անմահների գունդը դադարեց գոյություն ունենալուց Աքեմենյանների տոհմի անկումից հետո, սակայն Սասանյանները, որոնք ձգտում էին ամրապնդել իրենց խարխուլ և վիճելի դիրքերը պարսկական գահին, վերականգնեցին նաև աքեմենյան զրադաշտ արքաներին հատուկ այդ ավանդույթը` Մատյան-Անմահ գունդը:
Ի դեպ ես սա գրել էի, որպեսզի ուշադրություն դարձնես այն փաստին, որ հնարավոր է, որ այստեղ մի քանի նրբություն բաց է թողնվել:
1. Պարսկական զորախումբը ծածուկ ղեկավարվում էր արքայի կողմից, ինչի մասին իմանալով Վարդանը վճռական գրոհով ուզում է վերջ դնել կռվին, քանի դեռ պարսակակն զորքերի մի մասը դեռ տեղ չէր հասել (էդքան զորքը մի անգամից, մի օրում չէր կարող իրար գլխի հավաքվել ու դիրքավորվել, ուստի տեղ հասած պարսից զորքրը ընդամենը պաշտպանողական դիրքեր էին ընդունել և ապահովում էին մնացած ուժերի անվտանգ ժամանումը)
2. Մատեան գունդը Ավարայրում չի եղել, սակայն սուտ լուրէ տարածվել, թե իբր արքան նույնպես ներկա է և դա դրդել է Վարդանին խելահեղ ու իր կարծիքով խորամակ գրոհի
3. Եղիշեն ուղղակի փորձել է ուռճացնել Վարդանանց տարած հաղթանակը և նրանց է վերագրել պարսից արքային լավագույն մարտիկների` Մատեան գնդի հետ մարտը: Հաշվի առնելով, որ մատեան գունդը ձիավոր և արագաշարժ, բայց թեթև զրահավորված և թեթև զինված (գործած, կաշեպատ վահան, կարճ նիզակ, նետ ու աղեղ, թեթև զրահ) զորքերն են եղել, ապա նրանք միանշանակ չէին դիմանա սպարապետական գնդի հայոց այրուձիու արագ գրոհին` ուղղակի ցրիվ կգային: Ոչ մի խելոք զորավար, իսկ Մուշկան Նիսալավյուրտը հիմար չէր, այդպիսի զորը չէր բերի գցեր Վարդանի "գելերի" բերանը:
Համամիտ եմ:
Եվ այն, որ 10 ժամ մարտ վարելու համար, այն էլ մի մարտ, որը սկսվել է գրոհով, պիտի որ կամ բավականին մեծաքանակ տեղաշարժ մանեվրեր լինեյին, ինչի մասին Եղոն ոչ մի բառ չի գրում, կամ էլ պիտի էնքան շատ զորք ունենային, որքան, ասենք Աթիլլան![]()
Էջանիշներ