Ռիփ, ըստ պաշտոնական կայքի կառույցի ամբողջական անունը «Նոյան Տապան» գիտակրթական պատմամշակութային թանգարանային համալիր է:
Ռիփ, ըստ պաշտոնական կայքի կառույցի ամբողջական անունը «Նոյան Տապան» գիտակրթական պատմամշակութային թանգարանային համալիր է:
I may be paranoid but no android!
Ավելի վատ իրենց համար:
Ես հասկացա էս Տապանի բուն իմաստը:
Լրիվ «Արարատը մերն է, այ դուք կեղտոտ թուրքեր» շուխուռներն են:
Դե որ Արարատը մերն է, պարզ է, որ Տապանն էլ է մերը՝ իր Նոյով, բանով:
Մեջն էլ հեսա թանգարան ենք սարքում՝ տանտիրոջ իրավունքով:
Դե մի երկու կաֆեն էլ կողքից չի խանգարի:
Էսի կանկրետընի մեր վրա ղժըմ են«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» պատմամշակութային թանգարան համալիրի նախաձեռնող խումբ
1.Մարտուն Հարությունյան`«ԱՐՄԱՐԵ» ընկերության նախագահ, «Գեղարվեստի կոմբինատ» ՍՊԸ տնօրեն, համալիրի կառուցման հեղինակ, իրականացնող և գլխավոր պատասխանատու:
Մընըմ էր մի հատ էլ գեղարվեստի ու մշակույթի կոոպերատիվ բացեն ու սաղ թամամա
Գեղարվեստի կոմբինա՜տ, գնացի ես էս թեմայից, էլ վրաս հալ չմնաց
impression (06.03.2012), keyboard (06.03.2012), Quyr Qery (06.03.2012), Ռուֆուս (06.03.2012), Տրիբուն (25.01.2014)
Ուշադրություն
Նոր նախագիծ` Արարատ լեռը Երևանում` իրական չափերով:
Բարձրությունը` 5165մ
Տրամագիծը` մոտ 130կմ:
Երկու մասնաշենքից` Սիս և Մասիս:
Առաջին հարկում կլինեն խաղողի այգիներ, գետեր և մայրաքաղաքներ:
Երկրորդ հարկում` կրոնական և պատմամշակութային ցուցասրահներ:
Երրորդ հարկում` ձմեռային մարզաձևերի և ձմեռայն հանգստի գոտի:
Վերին հարկի հարթակում կտեղադրվի "Նոյան Տապան 2" պատմամշակութայնի կառույցի կրկնօրինակը` իրական չափերով (դրան արդեն ծանոթ եք):
Մուտքի մոտ կտեղադրվեն իրական չափերով քաջքերի կրկնօրինակների պղնձաձույլ արձաններ:
Պատմամշակութային այս համալիրը համալրված կլինի հանգստի և ժամանցի վայրերով (սրճարաններ, ռեստորաններ, գիշերային ակումբներ, հասարակաց տներ), ալպինիստների համար նախատեսված սենյակներով և սպասարկման սրահներով:
Նախատեսվում է նաև համալիրին կից ջրային հանգստի գոտու կառուցումը` "Սևան ազգային պարկ" անվանումով:
Նախագծին աջակցում են
1. Նոյը,
2. Նոյի ագռավը
3. Խաչատուր Աբովյանը
4. Արտավազդ թագավորը
5. Քաջքերը
6. Մոնղոլ-թարարները և ղզլբաշները
7. Յունեսկոն
8. ՄԱԿ-ը (ՄԱԿ սուրճը)
...
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Arpine (08.03.2012), Chelovek84 (07.03.2012), Claudia Mori (06.03.2012), ivy (06.03.2012), keyboard (06.03.2012), Lev (06.03.2012), Moonwalker (06.03.2012), Quyr Qery (06.03.2012), Ripsim (06.03.2012), sarhov (06.03.2012), Skeptic (06.03.2012), Smokie (06.03.2012), V!k (25.01.2014), Yevuk (06.03.2012), Արէա (06.03.2012), Գեա (06.03.2012), Հարդ (06.03.2012), Նաիրուհի (07.03.2012), Ռուֆուս (06.03.2012), Տրիբուն (25.01.2014), Ֆոտոն (07.03.2012)
մի բան հարցնեմ էլի, կարող է էդ գրածը կատակ է?մենք էլ ընկել ենք դրանց խելքին, ու հիմա ոչ թե մենք ենք իրանց վրա ղժժում , այլ իրենք մեր վրա, որ լուրջ ենք ընդունել ու ծանր ենք տանում էդ դատարկացնդաբանությունը: Լրիվ լուրջ եմ հարցնում: Ինչքան կարդում եմ, էնքան հումորս դեպրեսիայի մեջ է ընկնում...չեմ կարողանում հավատալ, որ հնարավոր է էդ աստիճանի "ջրհեղեղ" վիճակ լինի մոտները:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Գեա ջան, ինչքան էլ որ ցավալի է, հումոր չէ (եթե իհարկե քաղաքապետարանն ու ծրագիրը պաշտոնապես աջակցողները ժամանակին խելքի չգան): Ես կասկածներ ունեմ, որ էդ այսպես կոչված «Գեղարվեստի Կոմբինատը» բրոնզից ու մարմարից անճաշակ արձաններ արտադրող ընկերություն է, էն նույն արձանները, որոնք զարդարում են մեր պատգամավորների ու օլիգարխների կազինոները, սաունաները, գիշերային ակումբները, հասարակաց տները ու Աշտարակի խճուղու վրայի՝ Վահագնի թաղամասի հենց դիմացն ընկնող սրտխառնոց առաջացնող առանձնատունը: Հիմա էլ էդ կոմբինատի տերը որոշել է իր բիզնեսն ընդլայնել ու վերջին մի քանի տարվա ընթացքում չվաճառված տարբեր կենդանիների արձանները իրացնել, դրա համար էլ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի պաշտոնյաների հետ, որ Նոյան Տապան սարքեն, էդ չծախված արձանները էնտեղ դնեն, մի քանի հարյուր հատ էլ նոր արձան սարքեն, թանկով իրացնեն, համ քաղաքին ու համայն մարդկությանը լավություն կանեն, համ էլ իրենց բիզնեսը առաջ կգնա:
I may be paranoid but no android!
Գիտեք հետաքրքիրն ինչում է, իրենց դիտողություններ բաժնում գրել էի, որ տեքստը խայտառակ անգրագետ է գրված, ու լավ կլիներ, որ նախօրոք լեզվաբանների օգնությանը դիմեին, անկապները ջնջել են... է , ասենք քննադատությունը ջնջեցին, դրանից բան փոխվե՞ց, թե ուղտը ուխտ դարձավ...
Ուֆ ուֆ, ողբամ քեզ, ուղտերի երկիր Հայաստանս...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Գեա ջան, ուղտերը հարյուր տարի թքած ունեն գրագիտության վրա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Եվ քարավանը պարոն Տարոնի
Կանալիզացիայի պես կարկաչելով
Շինում էր հանգիստ Տապանը Նոյան,
Համամարդկային մասունքների քով:
Հավասար քարով շարում էր տապան,
Այն քարավանը ոլոր ու մոլոր
Անասունները՝ ծորում քաղցրալուր,
Ողողում էին Երևանն անդորր
տխուր ա, բայց՝ վեհ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
keyboard (06.03.2012)
Էս թեման ոնց որ թե պիտի խնդրենք, որ տեղափոխեն զվարճալի բաժին
Էլ ի՞նչ ասեմ, բան թողեցի՞ք, որ մարդ ասի
Չնայած ստեղ ինչքան էլ խոսես, կխոսվի, բայց իրոք հավատս չի գալիս, որ էդ կայքը իրոք ինչ-որ պաշտոնական նախագծի կայք է: Չգիտեմ ինչի, ինձ թվում է, որ մի քանի հոգի զա կայֆ դրել սենց սայթ են բացել... երանի ճիշտ լինեմ
Ախր իրոք սխալներն էնպիսին են, որ լուրջ լեզվաբանի կարիք էլ չկա, նիուժելի դրանք էդքա՜ն անգրագետ են:
Ուֆֆֆ, բայց լավ խնդացի, սենց մեկ էլ էս թեմայում էի վերջին անգամ ուրախացել
http://www.akumb.am/showthread.php/6...4-%D5%A5%D5%BD
Բայց եթե էն կաֆեների, մոթելների ու ստրիպտիզների նման բաները հանենք ու էդ ամեն ինչը, ինչ-որ գրված էր (ներսի կահավորումը) արվի ճաշակով, միգուցե և հաճելի վայր դառնա:
Հ.Գ. մեկ էլ էն 4-րդ հարկը վափշե պիտի ոչնչացվի
լավ կլիներ, որ կենդանիները արձանից չլինեին, այլ իսկական, որ ռեստորանում մեկի սիրտը ոչխարի խորոված ուզեր՝ առաջի հարկից (Նոյի թույլտվությամբ իհարկե) բերեին ու տեղնուտեղը մորթեին... որպեսզի կենդանիների պակասություն չլինի, ապա գազանանոցն էլ թող տեղափոխեն Նոյի տապան. դե մարդ ես էլի, մեկ էլ տեսար մեկի սիրտը փղի թոնրի խորոված ուզեց, կամ էլ կոկորդիլոսի լանգետ... փողոցային շներին էլ թող բերեն լցեն ստեղ խեղճերը գոնե տուն - տեղ կունենան, չնայած որ կորեացի զբոսաշրջիկներ գան՝ շնիկները բախտը չի բերի...
կարգին ռեստորան կլինի, անունն էլ կլինի «Նոյի մոտ»
Ասենք բրենդները մի կողմ Վրացիք խաչապուրի ու խինկալի կբերեն, ամերիկացիք՝ կոլա, անգլիացիք «fish and chips» և այլն։ Բայց ես այդպես էլ չկարողացա պատկերացնել ո՞նց են վերին տախտակամածի վրա այբբենական կարգով ներկայացնելու օրհներգերըՆոյ-ի խոսքերից
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ