Մանկապատանեկությանս օրերին այնքա՜ն է եղել, որ հեռուստացույցով մի լավ ֆիլմ են ցույց տվել գիշերվա ժամին:Փորձում էի նայել քրոջս հետ, բայց միշտ քունս տանում էր, ինքս էլ չէի զգում, թե ոնց բաց թողեցի: Է՜հ, այն ժամանակ ես ավելի շատ էի սիրում կինոներ քան հիմա, հատկապես կոմեդիաներ էինք սիրում: Մի բանում հաստատ համոզված եմ, հին ֆիլմերը ավելի լավն էին:
Վերջերս հաճախ եմ հիշում 1993թ.ի «Երեք հրացանակիրներ»ը, որը էլի կիսատ դիտված, բայց շատ լավ տպավորություններ թողած արկածային, կատակերգական ֆիլմերից է: Հենց հիմա էլ քաշում եմ:
Ռեժիսյոր. Սթիվեն Հարեք՛
Դերերում. Չարլի Շին, Կիֆեր Սազերլենդ, Քրիս Օ՛Դոննել, Օլիվեր Փլեթ, Թիմ Կարրի, Ռեբեկա դե Մորնեյ, Ժյուլի Դելպի Փոլ Մակգան
Պրոդյուսեր. Ռոջեր Բիրնբաում
Սցեները. Դեվիդ Լուջերիի
Օպերատոր. ԴԻն Սիմլեր
Կոմպոզիտոր. Մայքլ Քեմեն
Ժանրը. արկածային
Կինոստուդիա. Ուոլթ Դիսնեյ Փիքչրզ, Քարավան փիքչրզ
Երկիր. ԱՄՆ, Ավստրիա
Թվական. 1993
Էջանիշներ