... ամսի ... էր, որ երևանու բերդը ծխումը կորավ: Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի, թոփխանի գյուլլեն՝ ջոկ: ... օր ... գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր: Հենց գիտես՝ Սոդոմ-Գոմորի քուքուրթն ու կրակը Էսօր ա վեր գալիս: Երևանու բերդը, ձեթը հատած պատրուգի պես, թե մեկ ճրթճրթում էլ էր, մեկ սհաթ քիմի, էլ ետ հանգչում, խավարում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել: Սարդարը, շահզադեն վաղուց էին իրանց սև օրը լաց ըլելով՝ Երևանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել: Հասան խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարության պատուհասն առնի, ու Էն մարգարեական ձենը կատարվի, որ Ապարանումը նրա անկաջն ընկավ, բայց խելքը գլուխը չեկավ: Նհախ, որքան բերնումը լեզու ու ձեռին հունար կար, բանացրեց, որ իր ազգին սիրտ տա՝իրանց գլուխը ձեռ չքցեն: ... օրվանից հետո խալխը, որ տեսավ՝ ճար չկա, իրան միջի մեծամեծներիցը մեկ քանի մարդ ընտրեց, ու հենց, Էն ա, վերջին սհաթն էր մնացել որ բերդը հոգին տա, կենողները իրանց իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքերը ձեռըներին բռնած՝ ռայի էկան:
Հատված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից
Երևանյան վերջին դեպքերի հետ կապված՝ մոտս մեծ հետաքրքրություն առաջացավ ավելի խորն ուսումնասիրել ծննդավայրիս պատմությունը: Այս թեմայի նպատակն է ներկայացնել, կարծում եմ քչերին ծանոթ, մեր մայրաքաղաքի պատմամշակութային արժեքները, որոնք կամ հիմնովին ոչնչացվել են, կամ կիսավեր վիճակում են, կամ էլ վերակառուցվել են ինչ-ինչ նպատակներով: Քանի որ համացանցում հիմնականում ցածրորակ նկարներ են, դրանք համապատասխան ծրագրով փորձել եմ հնարավորինս տեսքի բերել, մշակել: Թեմայի վերնագրին համապատասխան՝ կտեղադրեմ բացառիկ լուսանկարներ, փորագրություններ, Կովկաս ժամանած օտարերկրյա ճանապարհորդների կողմից պատկերված նկարներ, հին հրատարակության էջեր և այլ:
Ցանկանում եմ հաճելի դիտումներ և զգացողություններ: (:
Էջանիշներ