Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
Գրանցում ասելով պոլիկլինիկայում գրանցվելը նկատի ունեմ, քանի որ բնակության գրանցումը էական չէ: Երիցյանների տարածքում ենք բնակվում:
Եթե ցանկություն կա փոխելու պոլիկլինիկան, նախորդի գրանցումից պետք է դուրս գաս, հակառակ դեպքում , նոր պոլիկլինիկայում չեն գրանցի:Այդտեղ թղթաբանություն կա, ինչ- որ թուղթ են տալիս նոր ընտրած պոլիկլինիկայից, այն մասին, որ դուք որոշել եք օգտվել տվյալ պոլիկլինիկայի տվյալ թերապևտի բուժ ծառայությունից, դա տանում եք նախորդ պոլիկլինիկա , որտեղ էլ այդ թղթի հիման վրա, գրանցումից հանում են անկետան ու ձեզ հանձնում , որն էլ հանձնում եք նոր պոլիկլինիկա: Նախապես հետաքրքրվեք թե նոր պոլիկլինիկայում ում մոտ եք ցանականում գրանցված լինել, որովհետև անհրաժեշտության դեպքում բժշկին փոխել կկարողանաք վեց ամիս անց: